ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 03:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 23 » Հայաստանը ԵՄ ծրագրերի ամենաակտիվ մասնակիցն է
14:39
Հայաստանը ԵՄ ծրագրերի ամենաակտիվ մասնակիցն է

Հրապարակվել է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի երկրների եվրաինտեգրման 2014թ. զեկույցը, որտեղ ամփոփված են 2013թ. հունվարից մինչեւ 2014թ. հունիսն ընկած ժամանակամիջոցում ԱլԳ վեց երկրների՝ եվրաինտեգրման ուղղությամբ արձանագրած առաջընթացը։
Վարկանիշային ինդեքսը կազմվել է երեք բաղադրիչներով ստացված արդյունքների ամբողջացման հիման վրա՝ Կապ, Մերձեցում եւ Մենեջմենթ։ Առաջին կատեգորիան դիտարկում է ԱլԳ անդամ յուրաքանչյուր երկրի եւ ԵՄ—ի միջեւ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խորացող կապերը, երկրորդի դեպքում նկատի է առնվում ԵՄ—ի օրենսդրության հետ ԱլԳ երկրների օրենսդրական պրակտիկայի համապատասխանեցումը, իսկ երրորդ կատեգորիան ներառում է եվրոպական ինտեգրացիային ուղղված քաղաքականության եւ կառավարման իրականացումը։
Սույն կատեգորիաների հիման վրա զեկույցում ներառված ԱլԳ վեց երկրները՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս եւ Ադրբեջան, բաժանված են երկու խմբի՝ յուրաքանչյուրում երեք երկիր։ Նկատելի է, որ զեկույցում համեմատաբար դրական գնահատականներ ստացած առաջին խմբի անդամ երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում հաշվի է առնված այս երկրների կողմից ԵՄ—ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հանգամանքը։
Երկրորդ խմբի դեպքում, որում նաեւ Հայաստանն է, զեկույցում նշվում է, որ այս երկրները բոլոր ուղղություններով երկխոսության մեջ են ԵՄ—ի հետ, սակայն չունեն հստակ եվրոպական մղումներ, ինչպիսիք նկատելի են առաջին խմբի երկրների դեպքում։
Զեկույցում Հայաստանի արդյունքների մասով նկատելի է, որ էական նշանակություն է ունեցել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը, ինչը զեկույցում դիտարկված է որպես որոշակի հետընթաց։ Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները նշում են, որ իրականում Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակներում միակ երկիրն էր, որի դասակարգումը երկրների այս կամ այն խմբում անհասկանալի էր, «քանի որ որոշ ցուցանիշների մասով առաջատար երկրների հետ այն ապահովում էր միեւնույն, նույնիսկ երբեմն ավելի բարձր մակարդակներ»։
Միաժամանակ զեկույցում ասվում է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության վեց անդամ երկրներից ամենաակտիվն է ԵՄ առաջարկած ծրագրերում, բացառությամբ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտների։ Հայաստանի արձանագրած առաջընթացը նկատելի է նաեւ օրենսդրական եւ պետական համակարգերը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու հարցում։
«Հավաքների եւ միավորումներ կազմելու ազատության, խոսքի եւ համացանցի ազատության իրավունքների ապահովումը վերջին տարիներին երկրի կարեւորագույն ձեռքբերումների թվում են, որոնք միաժամանակ նպաստել են երկրում ավելի բաց եւ բազմակարծիք մթնոլորտի ձեւավորմանը»,–Հայաստանի մասով նշված է զեկույցում։
Զեկույցի հեղինակները նաեւ շեշտադրում են, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի ղեկավարությունը չի հրաժարվել ԵՄ—ի հետ հարաբերությունների հետագա խորացումից։ Զեկույցում խոսվում է նաեւ ՀՀ—ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքի անհրաժեշտության եւ կարեւորության մասին

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 390 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024