Եվրամիության հարեւանության քաղաքականությունն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», երեկ Բրյուսելում հայտարարել է ԵՄ—ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ հաշվետվություն ներկայացնելով հարեւանության եվրոպական քաղաքականության զարգացման վերաբերյալ։
«Հարեւանության մեր քաղաքականություն որեւէ մեկի հետ առճակատում չի ենթադրում, այն խարսխված է համագործակցության վրա,–ասել է նա։–ԵՄ—ի քաղաքականությունն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ։ ԵՄ—ի հետ համագործակցության դուռը միշտ էլ բաց Է մեր հարեւաննների, այդ թվում եւ Ռուսաստանի համար»։
Մոգերինիի խոսքով՝ ԵՄ—ն պատրաստ Է վերսկսել գործընկերությունը Ռուսաստանի հետ, պայմանով, որ նրա կողմից կատարվեն միջազգային պարտավորությունները, ներառյալ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները։
Ընդսմին նա նշել է, որ Եվրամիությունը Ռուսաստանին համարում է «իր հարեւանների հարեւանը»։ Պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ—ն մտադիր է հարաբերությունները զարգացնել նաեւ «իր հարեւանների հարեւանների հետ», եւ որ հարեւանության եվրոպական քաղաքականությունը «ուղղված չէ նրանց շահերի դեմ»։
Ըստ ՏԱՍՍ—ի հաղորդման, Մոգերինին հայտնել է, որ ԵՄ—ն ուսումնասիրում է Ուկրաինայում ԵԱՀԿ—ի դիտորդական առաքելության ուժեղացման հարցը՝ Մինսկ
...
Կարդալ շարունակությունը »