ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 03

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին։ Նրան ուղեկցել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը։ Նախագահը ողջունել է հյուրին, ընդգծելով, որ ուրախ է Երեւանում կրկին հանդիպելու հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին։ Սերժ Սարգսյանը կարեւորել է հատկապես 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների այցելությունները Հայաստան, նաեւ մասնակցությունը ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին։
Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իսրայելցի նշանավոր մտավորականին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում իր անգնահատելի վաստակի, մեր ժողովրդի խնդիրներով մշտապես հետաքրքրվելու եւ օգտակար լինելու պատրաստակամության համար։ Սերժ Սարգսյանը ողջունել է այս այցի շրջանակներում Յաիր Աուրոնի այցելությունը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար եւ նշել, որ մեծապես տպավորված է Լեռնային Ղարաբաղով ու նրա խաղաղասեր եւ արժանապատիվ բնակիչներով։ Նա ընդգծել է, թե Իսրայելում շատերը տեղյակ չեն Ղարաբաղի մասին եւ երբ իմանան ճշմարտությունը, ինչի ուղղությամբ ինքն արդեն սկսել է աշխատել, ապա, վստահաբար, կկանգնեն հայ ժողովրդի կողքին։ Իսրայելցի պատմաբանը շեշտել է, որ համոզված է՝ երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետեւողական լինես այդ ճանապարհին։ Նա վստահեցրել է, որ իր բազմաթիվ ընկերների հետ միասին շարունակելու է այ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը փետրվարի 27—ի գիշերը սպանվել է Մոսկվայի կենտրոնում։ Ըստ նախնական տվյալների՝ նրա ուղղությամբ արձակվել է 7—8 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը, ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ քաղաքական գործչի վրա կրակել են սպիտակ ավտոմեքենայից, որի մակնիշն արդեն հայտնի է։ Նեմցովը զբոսնելիս է եղել Ուկրաինայից ժամանած իր ծանոթի հետ, երբ պատահել է դեպքը։
Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացել է դեպքի մասին ու հայտնել իր խոր ցավակցությունները։ «Պուտինը նշել է, որ այդ դաժան սպանությունը պատվիրված լինելու բոլոր հատկանիշներն ունի ու կրում է պրովոկացիոն բնույթ»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Բորիս Նեմցովի ստոր սպանությունը կհետաքննվի օրենքի ամբողջ խստությամբ, հայտարարել է ՌԴ—ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ—ի Մարդու իրավունքների խորհրդի 28—րդ նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտի ընթացքում։ «Սրբապղծություն է այնպիսի ողբերգությունները, որպիսին Բորիս Նեմցովի ստոր սպանությունն է, օգտագործել հետաքննության եւ արդարադատության մարմիններին փոխարինելու փորձերի համար՝ առաջադրելով բացա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024