ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 16:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 07

Գարունը զարթոնք է, վերածնունդ, նոր կյանքի սկիզբ։ Հողից նոր գլուխը հանող եւ աշխարհին զարմանքով նայող ծաղիկ է։ Արեւի ջերմ շողերը կլանող կանաչ է ու թռչունների զլացող ծլվլոց։ Գարունը սեր է, սիրո սպասում։ Գարունը կին է, քույր ու մայր։ Գարնան բոլոր գույներն ու հրապույրներն են կնոջ մեջ։ Եվ դրանով են նաեւ նրանք ավելի սիրելի։
Գեղեցիկ ավանդույթ է դարձել մեկ ամիս շարունակ կանանց մեծարելը, քնքուշ ու հաճելի խոսքեր ասելը, նրանց հոգատարությամբ շրջապատելը։ Եվ իհարկե, նրանք արժանի են ամենագեղեցիկ խոսքերին ու ծաղիկներին։ Սակայն նաեւ լավ գիտակցում ենք, որ այս հոգատարությունը բնավ չպետք է սահմանափակվի միայն մեկ ամսով։ Կանայք ինչպես դարեր շարունակ, հիմա էլ տղամարդկանց կողքին են, նրանց նեցուկն ու հավատարիմ ուղեկիցը բոլոր դժվար պահերին։ Չկան ոլորտներ, որտեղ հնարավոր է հաջողություններ գրանցել առանց կանանց գործուն մասնակցության։ Հետայսու եւս նրանք լինելու են բոլոր լավ գործերի ու մտահղացումների կենտրոնում։ Ուստի մաղթենք մեր մայրերին ու դուստրերին, բոլոր կանանց անսահման սեր ու երջանիկ կյանք։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 731 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եվրատեսիլ—2015»—ի հայաստանյան մասնակից «Genealogy» խմբի «DonÕt deny» երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12—ին Առաջին ալիքի երեկոյան եթերում։ Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայաստանն այս տարի որոշել է մրցույթին ներկայանալ նոր ձեւավորվելիք «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915թ. աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին։ Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները։ Երգի վերնագիրն է՝ «DonÕt deny» («Մի՛ ժխտիր»)։
Եվրոպա աշխարհամասը ներկայացնելու է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան՝ Թամար Կապրելյանը, Աֆիկան՝ եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի—Ջին ՕÕԴոհերթի Վասմաթզյանը։ Իսկ թե ով կլինի հենց Հայաստանից ներկայացուցիչը, կբացահայտվի տեսահոլովակի պրեմիերայով։
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա ֆանտաստիկ նշանաբանը մեզ ոգեշնչեց ստեղծել «Genealogy»—ն։ Մեր 6 մասնակիցներին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունը պարունակում է հայի գենը, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմությունը։ Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գ. Եգանյանն անդրադարձավ 2014 թ. սեպտեմբերի 4—ից մեկնարկած «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգին (www.tundarc. am), որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող քաղաքացիներին աջակցելու համար։ Համակարգը, մասնավորապես, հնարավորություն է ընձեռում օգտակար տեղեկատվություն ստանալ ինչպես վերադարձի եւ հայրենիքում վերաինտեգրման գործընթացների ու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով կոնկրետ հարցերով դիմել Հայաստանի պետական մարմիններին։ Կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Բոլոր վերադարձածների համար կմշակվի վերաինտեգրման անհատական ծրագիր։ Նրանց աջակցություն կտրամադրվի առողջապահական հարցերում, նրանց համար կկազմակերպվեն հայոց լեզվի ուսուցման դասընթացներ եւ այլն։
«Համակարգից տեղեկատվություն կարելի է ստանալ 3 մակարդակների միջոցով։ Կայքի առաջին մակարդակում տեղեկությունները զետեղված են վերադարձին վերաբերող 15 ոլորտային բաժիններում։ Յուրաքանչյուր բաժնի համար սահմանված է համապատասխան պետական մարմին, որտեղ առկա է նաեւ այդ գերատեսչության պաշտոնական կայքէջը։ Այդ պետական մարմինը պետք է հնարավորինս մատչելի կերպով տեղեկատվություն տրամադրի իր ոլորտի մասին. ցանկացած անձ ոչ միայն կարող է հարց ուղղել պետական պաշտոնյա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024