ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 11

Սա է քաղաքական պատասխանատվություն ստանձնելու գլխավոր պայմանը

Հայաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն լուծարվել, սակայն հանրային վստահությունը կորցնելու արդյունքում բավականին թուլացել են։ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը համարում է, որ այս պահին Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածն ընդհանրապես կազմալուծված է. «Ընդդիմադիր կուսակցություններ, անշուշտ, ունենք, սակայն հանրությունն այդ համակարգից սպասումների առումով հիասթափություն է ապրում, ուստի համակարգի նկատմամբ վստահության բացակայությունը վկայում է ընդդիմադիր դաշտի կազմալուծված լինելու մասին»։
Եռյակի ձեւավորումը հույս էր ներշնչում, որ ընդդիմությունը վերջապես կարող է կառուցողական դառնալ, սակայն, այժմ այն փլուզված է։ «Քառյակը, որն այնուհետեւ եռյակ դարձավ, հույս կար, որ կկարողանա կայանալ կազմակերպչական, իրավաքաղաքական առումով լուրջ բեւեռ եւ հակակշիռ դառնալ։ Հիմա եռյակն էլ չկա, եւ այս տեսանկյունից իրավիճակը կարելի է համարել նախկինից տարբերվող։ Սական կարծում եմ, որ սրանից պետք չէ ողբերգություն սարքել, այլ հարկավոր է ընդամենը դասեր քաղել այս ամենից՝ նույն սխալները չկրկնելու համար»,–ասել է պատգամավորը՝ կոչ անելով ստեղծված իրավիճակի համար մեղավորներ չփնտրել։
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը նշել է, որ կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմադիր դաշտում միասնական հարթակ ձեւավորվի. «Նախորդ եռյակ ասվածում էլի «Ժառանգության» ջանքերով էր, որ կոնսոլիդացիան տեղի ունեցավ, դրա մասին տեւական ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ մենակ որեւէ քաղաքական ուժ չի կարող որեւէ բան անել... Հուսով ենք, նաեւ ակտիվ քայլե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլյա Մինասյանին։ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ Հայաստանում մշտապես հպարտանում են որեւէ ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մեր հայրենակիցներով։ Սերժ Սարգսյանը կարեւորել է, որ պարոն Մինասյանը ոչ միայն չի կորցրել կապը հայրենիքի հետ, այլեւ Հայաստան է այցելել իր գործունեությամբ մեր պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու պատրաստակամությամբ։
Նիկոլյա Մինասյանը նշել է, որ ուրախ է հայրենիք այցելելու եւ նաեւ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ արդյունավետ համագործակցություն սկսելու համար։ Նա նախագահին ներկայացրել է իր ծրագրերը, ընդգծելով, որ շուրջ 25 տարի է, ինչ զբաղվում է ավտոմոբիլային սպորտաձեւով, եւ իր երազանքն է Հայաստանում հիմնել այդ սպորտաձեւի դպրոց, մարզել երիտասարդներին, ինչպես նաեւ ստեղծել Հայաստանի դրոշի ներքո աշխարհում հանդես եկող ավտոմրցավարորդների լավ թիմ։ Այդ սպորտաձեւը, Նիկոլյա Մինասյանի հավաստմամբ, կծառայի բարեգործական նպատակների՝ աջակցություն ցուցաբերելով Հայաստանի կարիքավորներին։
Սերժ Սարգսյանը ողջունել է հանրաճանաչ ավտոմրցավարորդի ծրագրերը եւ պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, աջակցել դրանց իրականացմանն ու Հայաստանում այդ սպորտաձեւի զարգացմանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024