Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 19
Երեկ ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են «Եվրանեսթ» ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ Արեւելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ հարցեր։
Զեկույցով հանդես է եկել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Գլխավոր հանձնակատարը, անդրադառնալով հարեւանության քաղաքականությանը, նշել է, որ ԵՄ–ն ցանկանում է գործընկեր լինել Արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ ճանաչելով եւ պաշտպանելով յուրաքանչյուր երկրի ուրույն քաղաքականությունը։ Յոհաննես Հանի խոսքով՝ իրենց միակ նպատակը բարեկեցիկ ապագայի կառուցումն է։
Պարոն Հանի բնորոշմամբ՝ ներկայում հարեւանության քաղաքականությունը փոփոխվել է, առաջ են եկել մի շարք մարտահրավերներ հարեւան երկրներում։ Ուստի, հանձնակատարի խոսքով, պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել եւ գիտակցել, որ յուրաքանչյուր երկիր տարբեր է ոչ միայն մշակույթով, այլեւ քաղաքական մոտեցումներով եւ շահերով։
Անդրադառնալով Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությանը՝ Յոհաննես Հանը նշել է, որ ԵՄ–ն պատրաստ է հետագայում եւս համագործակցել Հայաստանի հետ, շարունակել աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավար
...
Կարդալ շարունակությունը »
|
Կանադան եւ կանադացի գործարարները տեղյակ են՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Բայց տնտեսական համաշխարհայնացման ներկայիս ժամանակաշրջանում, կարծում են, պետք է փորձել երկկողմ՝ հայ—կանադական տնտեսական հարաբերությունները եւս զարգացնել։
«Այդ նպատակները մեկը մյուսին չեն հակասում ու խանգարում»,–երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ—ում Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը՝ խոսելով Հայաստան—Կանադա տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։
Նրա խոսքերով, կանադական ընկերությունները հաջող ներդրումներ են կատարել մեր երկրում։ Նրանք շարունակում են հաջողությամբ իրականացնել իրենց գործունեությունը։ Դեսպանի տեղեկացմամբ, ներդրումների ծավալով Կանադան համարվում է Հայաստանում ամենախոշոր ներդրողներից մեկը, հատկապես լեռնաարդյունաբերության ոլորտում։
Ջոն Քյուրի ներկայացրած տվյալներով, նախորդ տարի Հայաստան—Կանադա առեւտրաշրջանառության ծավալը շուրջ 100 մլն դոլար էր. «Աճել է մոտավորապես 15 տոկոսով։ Անշուշտ, սա վկայում է, որ առեւտրաշրջանառության ծավալները մեծացնելու մեծ ներուժ կա։ Մեր առեւտրային այցի նպատակը հենց դա է»։
Ասում է, որ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների նպատակն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Կանադայում տնտեսական վիճակի բարելավումը։ Իսկ Հայաստան եկած կանադացի գործարարներն այստեղ պատրաստվում են երկար մնալ՝ ի մի բերելու նպատակները։
«Մեր նպատակն է որոշ կարեւոր հատված
...
Կարդալ շարունակությունը »
|
Մարտի 18–20—ը Երեւանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5—րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովը։ Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արեւմտյան Հայաստանի եւ կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ եւ պահանջում» խորագրի ներքո։ Նրա թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները։
Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական եւ քաղաքական գործիչների։ Մասնակիցների թվում են Թուրքիայից, Լիբանանից, Չինաստանից, Գերմանիայից ժամանած բազմաթիվ լրագրողներ։
Ֆորումի առաջին օրը ելույթ են ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Լրագրողների համագործակցություն» մեդիակոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը։
Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ասում են՝ հարձակումը լավագույն պաշտպանությունն է, իսկ ունեցած խնդիրը սեփական աչքում չեզոքանում է, երբ այն բարդում ես ուրիշի վրա։ Անկարան ընտրել է այսպիսի՝ ջայլամի քաղաքականություն։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը խնդիրներ ունի բոլոր հարեւանների հետ, եւ խորհուրդ է տվել փոխել արտաքին քաղաքականությունը՝ նշելով, թե Հայաստանը չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության կարգավորում։
Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով այդ հայտարարությանը՝ ասաց. «Գիտեք, դա ինձ հիշեցնում է Լաֆոնտենի առակը։ Մեկը հայելու մեջ է նայում եւ ասում. «Այ, եթե ես նույնիսկ փոքր—ինչ նման լինեի նրան, ում տեսնում եմ հայելու մեջ, ապա կմեռնեի վշտից»։
Եթե խոսքը հարեւանների, այն էլ բոլոր հարեւանների հետ ինչ—որ խնդիրներ ունենալու մասին է, ապա դա հենց Թուրքիայի մասին է խոսքը։ Հայտնի խոսք կա՝ «զրո հարեւան՝ առանց պրոբլեմի», դրա մասին խոսում են ոչ միայն Թուրքիայից դուրս, այլեւ հենց Թուրքիայի ներսում, որը հետեւանք է այդ երկրի, այսպես կոչված, «խորը ռազմավարական» արտաքին քաղաքականության»։
Խորհուրդներ եւ դասեր տալու հավակնություն եւ մեծամտություն ունենալուց առաջ նախարար Նալբանդյանը խորհուրդ է տալիս մտածել, թե արդյոք խորհուրդ տվողն ինքը չունի՞ դա կյանքի կոչելու կարիք։
Ինչ վերաբերում է Ղարաբաղ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ավարտից հետո ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Հեյդի Հաուտալայի, Բորիս Տարասյուկի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանի 2017թ. համանախագահ Վիկտոր Դոլիձեի մամուլի ասուլիսը։
Հեյդի Հաուտալան «Եվրանեսթ» ԽՎ—ի չորրորդ լիագումար նիստի՝ Հայաստանում կայացած աշխատանքը գերազանց է գնահատել։ Նա նշել է, որ գրեթե միաձայն ընդունվել են մի քանի բանաձեւեր, որոնք վերաբերում են Արեւելյան գործընկերությանը։ Ըստ Հեյդի Հաուտալայի՝ ճիշտ ժամանակին ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ։ Նա նաեւ տեղեկացրել է, որ մինչեւ նստաշրջանի մեկնարկը պատվիրակությունը եղել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ընթացքում հաստատվել են վեհաժողովի բոլոր 4 հանձնաժողովների նախապատրաստած զեկույցները, որոնք վերաբերել են Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ համագործակցության խորացմանը։ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին սոցիալական եւ քաղաքական բարեփոխումների իրականացման գործում. այս մասին հայտարարել է խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան։
«Նաեւ մեր հայ գործընկերներն են մշտապես խոսում այն մասին, որ Հայաստանը շարունակում է լուրջ ուշադրություն դարձնել երկրում ժողովրդավարության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին,
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|