ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 19 » Ճիշտ ճանապարհով /«Եվրանեսթ» ԽՎ համանախագահները գնահատել են անցած օրերի աշխատանքները/
13:48
Ճիշտ ճանապարհով /«Եվրանեսթ» ԽՎ համանախագահները գնահատել են անցած օրերի աշխատանքները/

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ավարտից հետո ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Հեյդի Հաուտալայի, Բորիս Տարասյուկի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանի 2017թ. համանախագահ Վիկտոր Դոլիձեի մամուլի ասուլիսը։
Հեյդի Հաուտալան «Եվրանեսթ» ԽՎ—ի չորրորդ լիագումար նիստի՝ Հայաստանում կայացած աշխատանքը գերազանց է գնահատել։ Նա նշել է, որ գրեթե միաձայն ընդունվել են մի քանի բանաձեւեր, որոնք վերաբերում են Արեւելյան գործընկերությանը։ Ըստ Հեյդի Հաուտալայի՝ ճիշտ ժամանակին ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ։ Նա նաեւ տեղեկացրել է, որ մինչեւ նստաշրջանի մեկնարկը պատվիրակությունը եղել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ընթացքում հաստատվել են վեհաժողովի բոլոր 4 հանձնաժողովների նախապատրաստած զեկույցները, որոնք վերաբերել են Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ համագործակցության խորացմանը։ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին սոցիալական եւ քաղաքական բարեփոխումների իրականացման գործում. այս մասին հայտարարել է խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան։
«Նաեւ մեր հայ գործընկերներն են մշտապես խոսում այն մասին, որ Հայաստանը շարունակում է լուրջ ուշադրություն դարձնել երկրում ժողովրդավարության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության ոլորտի բարեփոխումներին։ Սա եւս շատ կարեւոր է Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության համար։ Իհարկե, մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց հանդիպեց Հայաստանը, երբ պետք է մի կողմ դներ Ասոցացման համաձայնագիրը, սակայն գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը եւ Եվրամիությունը շարունակում են բանակցությունները համագործակցության նոր փաստաթղթի վերաբերյալ»,–շեշտել է համանախագահը։
Հ. Հաուտալան ԵՄ–Հայաստան հարաբերությունների կոնտեքստում կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարը, դատական իշխանության արդար ու անկախ լինելը, ինչպես նաեւ ազատ ԶԼՄ—ների եւ քաղաքացիական հասարակության կառուցումը. «Այս քննարկումների ընթացքում մեզ համար լակմուսի թուղթ դարձավ այն համոզմունքը, որ Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով»։
Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու՝ իշխանությունների ցանկության մասին՝ Հ. Հաուտալան վստահեցրել է, որ կառավարման խորհրդարանական մոդելն ավելի ժողովրդավարական է, քան նախագահականը. «Իմ երկիրը՝ Ֆինլանդիան, ուժեղ նախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական մոդելին, եւ ես կարող եմ ասել, որ սա առավել արդյունավետ տարբերակ է»։
Բորիս Տարասյուկը շնորհավորել է Վիկտոր Դոլիձեին՝ «Եվրանեսթ» ԽՎ—ի համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ տեղեկացրել, որ հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա 2017թ., սակայն, կրկին ոչ թե Եվրոպական խորհրդարանում, այլ Արեւելյան գործընկերության անդամ երկիր Ուկրաինայում։
Վիկտոր Դոլիձեն, եւս կարեւորելով «Եվրանեսթ» ԽՎ—ն, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ չորրորդ լիագումար նիստը հրաշալի կազմակերպելու համար։ Նա այս նիստում առանձնացրել է հատկապես Հայոց ցեղասպանությանը եւ Ուկրաինային վերաբերող բանաձեւերի ընդունումը։ Վ. Դոլիձեն նշել է նաեւ, որ իրենք պատրաստվում են Ռիգայի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիս ամսին։ Նա հույս է հայտնել, որ մասնավորապես կձեւավորվի առանց վիզաների ռեժիմ Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ։
Դոլիձեն նշել է, որ Արեւելյան գործընկերության 6 երկրներից միայն Բելառուսը որեւէ երկրի հետ հակամարտություն չունի։ Նա փաստել է, որ տարածաշրջանային հակամարտությունները սպառնալիք են ոչ միայն հենց տարածաշրջանի, այլ նաեւ Եվրոպայի անվտանգությանը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Վ. Դոլիձեն ընդգծել է, որ առաջին հերթին հարկավոր է հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորել, որից հետո խնդրի կարգավորումն ավելի տեսանելի կարող է դառնալ։ Իսկ վստահության մթնոլորտի ձեւավորման համար կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 423 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024