ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 18

Երեկ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են «Եվրանեսթ» ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 
Պաշտոնական բացման արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի անունից ուղերձ է ներկայացրել Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին։
Եվրոպական միության անունից ելույթ է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։
Նաեւ ելույթ են ունեցել «Եվրանեսթ» ԽՎ—ի համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը։
«Եվրանեսթ» ԽՎ—ի դիտորդների կողմից ողջույնի խոսքով հանդես են եկել Լատվիայի խորհրդարանի ներկայացուցիչ Ռիչարդ Կոլսը, ԵՄ տարածաշրջանների կոմիտեի Արեւելյան գործընկերության երկրների տեղական կառավարման մարմինների կոնֆերանսի անունից՝ Էմին Երիցյանը, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անունից՝ Միքայել Հովհաննիսյանը։
Օրակարգի նախագծի ընդունումից հետո նիստի մասնակիցները քննարկել եւ քվեարկությամբ ընդունել են «Եվրանեսթ» ԽՎ—ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցողներ Միխալ Բոնիի (Եվրախորհդարան) եւ Վիկտոր Դոլիձեի (Վրաստան) կողմից «ԵՄ—ի եւ Արեւելյան Եվրոպայի գ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16—18—ը Երեւանում անցկացվող «Եվրանեսթի» հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Նախագահը «Եվրանեսթի» երեւանյան նիստը լավ առիթ է համարել անկաշկանդ քննարկումների եւ մտքերի փոխանակման, գործընկեր երկրների հասարակություններին հուզող հարցերի վերաբերյալ տեսակետների հայտնման համար։ Նշելով, որ դեռեւս 2012թ. Երեւանում հյուրընկալվել է «Եվրանեսթի» սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որի աշխատանքները արդյունավետ էին, հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ լիագումար նիստը եւս արդյունավետ կլինի, եւ օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդարանական ձեւաչափով ընթացող քննարկումներն ու ընդունվելիք բանաձեւերը կնպաստեն Եվրոպական միության եւ գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառուցողական եւ արդյունավետ քննարկումների համար կան բոլոր նախադրյալները։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները շնորհակալություն են հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության համար, եւ գոհունակությամբ խոսել անցած երկու օրերի ընթացքում ՀՀ ԱԺ—ում իրենց աշխատանքի արդյունքների մասին, անդրադարձել նաեւ օրակարգի շրջանակներում նախատեսված հետագա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ազգային ժողովում մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը, որտեղ հանդես է եկել ելույթով։

ՀՀ ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Վեհաժողովի հարգարժա՛ն համանախագահներ, «Եվրանեսթի» հարգելի՛ պատգամավորներ,
Հաճույքով ողջունում եմ ձեզ Երեւանում՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանին մասնակցելու առիթով։
Այս շաբաթը կարելի է մեզ համար իսկապես «եվրոպական շաբաթ» համարել. ուրախ ենք Երեւանում հյուրընկալել «Եվրանեսթ»—ի նիստը, որից հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին։ Երեւանում եւ Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ մի քանի օրից Երեւանում տեղի կունենա նաեւ Հայաստան—ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը։ Լավ է, որ Հայաստան—ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։
Վստահ եմ, որ «Եվրանեսթ»—ի նստաշրջանի ծավալուն օրակարգում ընդգրկված կարեւոր հարցերի շուրջ խորհրդարանական ձեւաչափով ընթացող քննարկումները եւ որոշումները կնպաստեն Եվրոպական միության եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում։
Այդպիսի հարցերից են ենթակառուցվածքային եւ տրանսպորտային համագործակցությունը, էներգաարդյունավետությունն ու էներգիայի վերականգնվող աղբյուրները, մշակութային երկխոսությունը։ Ճիշտ ժաման ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը թեւակոխեց քաղաքական քննարկման փուլ

ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալուց եւ դրա շնորհանդեսից հետո ընթացքի մեջ է քննարկման փուլը։ Իսկ քննարկման ենթակա հիմնական հարցերից մեկը կառավարման մոդելն է։ Երեկ հնարավոր փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել քաղաքական գործիչները։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները իշխանափոխության հնարավորություն են ստեղծում։ «Իշխանափոխության ամենալավ տարբերակը կառավարման մոդելի փոփոխությունն է, դուք խոսում եք մարդափոխության մասին, իսկ իշխանափոխությունը հենց մոդելի փոփոխությունն է»,– լրագրողներին ասել է նա։
Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը լինի երկուսը՝ կիսանախագահական եւ խորհրդարանական մոդելների առաջարկություններով, իսկ ընտրությունն արդեն կկատարի Ազգային ժողովը. «Մոդելների մեջ վատն ու լավը չկա, պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել, թե որն է մեզ ավելի հարմար։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ ինչ հարեւաններ ունես, մենթալիտետի խնդիր կա»։
Վ. Բաղդասարյանի խոսքով ներկա կառավարման ձեւի վերաբերյալ շատերն իրենց դժգոհություններն են արտահայտել, սակայն հիմա նրանք դեմ են արտահայտվում փոփոխություններին։ «Օրինակ՝ սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու ԲՀԿ—ի միակ պատճառը եղել է այն, որ նրանք ունեին նախագահի թեկնածու, եւ այդ պահին մոդելի փոփոխություն չեին ուզում։ Երբ հայտնի խորհրդակցություններից հետո նախկին առաջնորդը հասկացավ, որ քա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024