ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 18 » Անպատասխան հարցեր չպիտի մնան
12:57
Անպատասխան հարցեր չպիտի մնան

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը թեւակոխեց քաղաքական քննարկման փուլ

ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալուց եւ դրա շնորհանդեսից հետո ընթացքի մեջ է քննարկման փուլը։ Իսկ քննարկման ենթակա հիմնական հարցերից մեկը կառավարման մոդելն է։ Երեկ հնարավոր փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել քաղաքական գործիչները։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները իշխանափոխության հնարավորություն են ստեղծում։ «Իշխանափոխության ամենալավ տարբերակը կառավարման մոդելի փոփոխությունն է, դուք խոսում եք մարդափոխության մասին, իսկ իշխանափոխությունը հենց մոդելի փոփոխությունն է»,– լրագրողներին ասել է նա։
Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը լինի երկուսը՝ կիսանախագահական եւ խորհրդարանական մոդելների առաջարկություններով, իսկ ընտրությունն արդեն կկատարի Ազգային ժողովը. «Մոդելների մեջ վատն ու լավը չկա, պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել, թե որն է մեզ ավելի հարմար։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ ինչ հարեւաններ ունես, մենթալիտետի խնդիր կա»։
Վ. Բաղդասարյանի խոսքով ներկա կառավարման ձեւի վերաբերյալ շատերն իրենց դժգոհություններն են արտահայտել, սակայն հիմա նրանք դեմ են արտահայտվում փոփոխություններին։ «Օրինակ՝ սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու ԲՀԿ—ի միակ պատճառը եղել է այն, որ նրանք ունեին նախագահի թեկնածու, եւ այդ պահին մոդելի փոփոխություն չեին ուզում։ Երբ հայտնի խորհրդակցություններից հետո նախկին առաջնորդը հասկացավ, որ քաղաքական դաշտում ինքն անելիք չունի ու հեռացավ, այդ ժամանակ ԲՀԿ—ն հասկացավ, որ կառավարման մոդելի փոփոխություն է պետք»,–ասել է Վ. Բաղդասարյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով, Հայաստանի քաղաքական դաշտում կուսակցությունների կայացման եւ ընդդիմության ձեւավորման խնդիր կա, բայց միեւնույն ժամանակ թույլ է այն պատճառաբանությունը, թե կուսակցական համակարգի թերի կայացումը կարող է խորհրդարանական մոդելի գործունեության խոչընդոտ դառնալ. «Իհարկե, մտահոգություններ կան, եւ եթե նախագահը մտահոգություններ չունենար, ապա ամիսներ առաջ հայեցակարգը գուցե արդեն ստորագրված լիներ։ Դրա համար քննարկումները շարունակվում են»։
Հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չհրավիրեց որոշ քաղաքական ուժերի, Վ. Բաղդասարյանը պատասխանել է, որ առաջին փուլում ՀՀ նախագահին հանդիպել են այն քաղաքական ուժերը, որոնք հանդիպելու ցանկություն են հայտնել, իսկ այն ուժերը, որոնք միշտ հայտարարել են, թե այս իշխանությունների հետ քննարկելու բան չունեն, չեն հրավիրվել։
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ այդ սահմանադրական բարեփոխումները հանրային կյանքն արդյունավետ դարձնելու ինստիտուցիոնալ մոտեցումներ են. «ՀՀ նախագահը փորձ է անում քաղաքական, միջկուսակցական, կառուցողական քաղաքական նոր մշակույթ ձեւավորել, եւ սահմանադրական բարեփոխումներն էլ դրանցից մեկն են»։
«Այսօրվա գործող Սահմանադրության մեջ թեեւ իրավունքի գերակայությունը նշված է, սակայն իրավունքի պաշտպանություն չի կարողանում իրականացվել՝ գործիքակազմի բացակայության պատճառով։ Ներկա կիսանախագահական համակարգում նախագահին վերապահում ենք այնպիսի պարտականություններ, որոնք ավտոմատ կերպով նախագահին դարձնում են գործադիրի ղեկավար։ Նմանատիպ շատ հարցեր կան, որոնք էլ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը դարձրել են կարեւոր»,– նշել է պատգամավորը։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Խոսրով Հարությունյանը նկատել է, որ հայաստանյան ընդդիմությունը փնտրտուքի մեջ է, ինստիտուցիոնալ կայացման մի նոր շրջանում է գտնվում. «Դա ընդդիմությանն առողջանալու հնարավորություն է տալիս։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմությունը կոմպլեքսավորված է, որեւէ կառուցողական բան չկա ընդդիմության ներսում։ Ընդդիմադիր չի նշանակում միայն հայհոյել, չի նշանակում կառուցողական գործընթացների չմասնակցել։ Շատ կուզենայի, որ վերակազմավորվելուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ բարդույթներից ազատվեր»։
«Մենք որպես քաղաքական ուժ՝ մշտապես կողմնակից ենք եղել պառլամենտական կառավարմանը, ինչի մասին հայտարարել ենք։ Կարծում ենք, որ Հայաստանը, որպես պառլամենտական հանրապետություն, ժողովրդավարության կայացման գործընթացում կարող է որոշակի հաջողություններ գրանցել»,–ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։
Ա. Զուրաբյանը նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հասկացել են, որ երկրի ղեկավարն էլ իր համար գոնե վերջնական որոշում չի կայացրել, թե կառավարման որ ձեւն է ընտրելու։ Բացի այս, Ա. Զուրաբյանի խոսքով, հանդիպումից հետո հասկացել են, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ դառնալու հավակնություններ չունի։
Կառավարման ցանկացած համակարգ խոցելի է, քննադատելի է, ունի իր թերություններն ու առավելությունները, կարծում է ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը։
«Խորհրդարանական կառավարման համակարգում արագ որոշումներ ընդունելու դեպքում իսկապես վտանգ եմ տեսնում, բայց հենց Սահմանադրության մեջ պետք է այնպիսի դրույթներ նախատեսել, որոնք որոշակի դեպքերում թույլ կտան արագ որոշումներ կայացնել։ Մենք դա պետք է երաշխավորենք նոր Սահմանադրության մեջ։ Թե ով կլինի այդ որոշումը կայացնողը, դժվարանում եմ ասել»,–ասել է նա։
Հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավորների թիվը կարող է կրճատվել՝ 131—ից դառնալով 75, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը դեռ վաղաժամ է համարում մեկնաբանել, քանի որ, ըստ նրա, դա կարող են անել միմիայն սահմանադրության նախագծի պատրաստ լինելուց եւ հրապարակելուց հետո։
«Tert.am»—ի հետ զրույցում Հովհաննես Սահակյանը նշել է, որ մասնագիտական խումբն իր աշխատանքը պետք է վերջնականորեն ներկայացնի եւ առնվազն լինի այդ նախագիծը, որպեսզի քաղաքական գործիչները, քաղաքական թիմերը տան իրենց գնահատականները, եզրակացությունը, մեկնաբանությունը, պարզաբանումը կամ տեսակետը։
Ըստ Սահակյանի, երբ նախագիծը պատրաստ լինի, կհստակեցվեն բոլոր թեզերը, այն ժամանակ էլ կարող են խոսել, թե որ դեպքում է նպատակահարմար եւ որ դեպքում՝ ոչ նպատակահարմար։
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվել է, որ կուսակցությունը կմասնակցի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ քննարկումներին՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կուսակցությունը չի կարող պարզապես դիտորդ լինել այդ գործընթացում։
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական խորհրդին ներկայացրել է գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկված հարցերը։ Նա նշել է, որ նախագահը պատրաստ է ոչ միայն լսել, այլեւ քննարկել եւ ընդունել ՕԵԿ—ի փաստարկված առաջարկները։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 448 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024