Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 14
Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա Բունդեսթագում, որի արդյունքները կամփոփվեն նոր բանաձեւում։ Քննարկման նախապատրաստության շրջանակներում Հայաստանում է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությունը։ «Արմենպրեսը» ներկայացնում է բացառիկ հարցազրույց Բունդեսթագի պատգամավոր պարոն Օզդեմիրի հետ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վերաբերյալ։
—Պարո՛ն Օզդեմիր, այցի շրջանակներում եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ի՞նչ տպավորություններով վերադարձաք հուշահամալիրից։
—Այնքան շատ աղբյուրներ կան, որ ապացուցում են, թե մենք՝ գերմանացիներս, դժբախտաբար, ներգրավված ենք եղել ցեղասպանության գործընթացում՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից։ Ուստի կարծում եմ, որ Գերմանիան, որպես հայերի ցեղասպանության մեջ իր մասնաբաժինն ունեցող երկիր, պետք է բացահայտ անդրադառնա այդ հարցին։ Որպես Հայաստանի եւ Թուրքիայի բարեկամ երկիր՝ մենք պետք է աջակցենք հայ—թուրքական փակ սահմանի բացմանը։ Որպես երկու երկրների բարեկամ երկիր՝ մենք պետք է ջանքեր գործադրենք, որ հայ—թուրքական հարաբերությունները դառնան այնպիսին, ինչպիսին այսօր Ֆրանսիայի եւ Գերմանիայի կամ Լեհաստանի եւ Գերմանիայի հարաբերություններն են։ Իհարկե, դրան հասնելու նախապայմաններից մեկն էլ այն է, որ յուրաքան
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահը երեկ հանդիպել է մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ եւ ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը։
«Վստահ եմ՝ տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ մասի հետ։ Ինքս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել եմ հայեցակարգի նախագիծը եւ դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։
Ես շարունակում եմ մնալ այն կայուն կարծիքին, որ մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարեւոր են եւ որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում։
Անշուշտ, հայեցակարգն առաջադիմական փաստաթուղթ է, որի իրացումն իսկապես կարող է նոր հնարավորություններ ապահովել Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման համար։ Ուստի, պետք է նշեմ, որ այս առումով ձեր կողմից կատարվել է դրվատանքի արժանի լուրջ եւ հսկայածավալ աշխատանք, ինչի համար շնորհակալ եմ։
Իհարկե, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են։ Ավելին՝ նույն Վենե
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամերիկյան հայտնի կինոդերասան Ջորջ Քլունին, խոսելով իր «Not On Our Watch» կազմակերպության՝ «100 LIVES» նախաձեռնությանը միանալու որոշման մասին, նշել է, որ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին Քլունին հայտնել է ամերիկյան CNN լրատվականի հետ զրույցում։
«Մեր կազմակերպության նպատակն է կանխել ցեղասպանությունները, ինչպիսիք տեղի են ունեցել անցյալում։ Դրա մի մասն էլ ճանաչելն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մենք չենք կարող այն անտեսել»,–ասել է դերասանը։
Հիշեցնելով Դարֆուրում տեղի ունեցած դեպքերը՝ Քլունին նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, ինչ տեղի է ունեցել՝ հետագայում էլ նմանօրինակ դեպքերը կանխարգելելու համար։
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել եւ բարձր է գնահատել «100 LIVES» («100 կյանք») նախաձեռնությունը։
«Հայրապետական օրհնության այս գիրով ողջունում ենք Ռուբեն Վարդանյանի ազգանվեր նախաձեռնությունը եւ մաղթում, որ այն հաջողությամբ պսակվի ու իրագործի իր նպատակը»,–նշվում է կաթողիկոսի ողջույնի խոսքում։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|