ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 04:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 14 » Կառավարման ժողովրդավարական մոդելը պետք է աներկբա ներդաշնակվի պետության անվտանգության եւ կայունության հետ
09:59
Կառավարման ժողովրդավարական մոդելը պետք է աներկբա ներդաշնակվի պետության անվտանգության եւ կայունության հետ

Նախագահը երեկ հանդիպել է մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ եւ ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը։
«Վստահ եմ՝ տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ մասի հետ։ Ինքս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել եմ հայեցակարգի նախագիծը եւ դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։
Ես շարունակում եմ մնալ այն կայուն կարծիքին, որ մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարեւոր են եւ որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում։
Անշուշտ, հայեցակարգն առաջադիմական փաստաթուղթ է, որի իրացումն իսկապես կարող է նոր հնարավորություններ ապահովել Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման համար։ Ուստի, պետք է նշեմ, որ այս առումով ձեր կողմից կատարվել է դրվատանքի արժանի լուրջ եւ հսկայածավալ աշխատանք, ինչի համար շնորհակալ եմ։
Իհարկե, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են։ Ավելին՝ նույն Վենետիկի հանձնաժողովը եւս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում։
Միեւնույն ժամանակ քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ այս հարցում չկան եւ օբյեկտիվորեն չեն էլ կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ. կան կառավարման խորհրդարանական համակարգին թե՛ կողմ եւ թե՛ դեմ արտահայտվողներ, կան նաեւ ուժեր, որոնք վերջնական կողմնորոշում ունենալու համար կարեւորում են իրենց մասնակցությունն այս գործընթացին, եւ այսպիսի ուժերը շատ ավելի մեծաթիվ են։
Այդուհանդերձ, պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել։ Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ։ Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռեւս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարեւորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը եւ կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում։ Պատահական չէ, որ հայեցակարգում դուք եւս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ եւ առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ։ Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ եւ լիարժեք լինել։
Այս ամենով հանդերձ, ես քաղաքական հավանություն կտամ հայեցակարգին, որովհետեւ համոզված եմ, որ պարտավոր ենք օգտագործել մեր պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն։ Առավել եւս, որ իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որեւէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ։ Միաժամանակ խնդրում եմ ձեզ նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության եւ կայունության հետ։
Սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս անհրաժեշտ եմ համարում նաեւ մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձեւաչափ։ Երեկ բոլորը դրա մասին շատ հանգամանալից եւ հիմնավորված խոսում էին։ Ինձ համար կարեւոր է, որ նախագծի մշակման բոլոր փուլերում՝ բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ հետադարձ կապի սկզբունքով քննարկումներ լինեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ։ Այստեղ ես կարեւորում եմ նաեւ, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաեւ այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձեւը։ Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձեւի արդյունավետության եւ ճիշտ լինելու մեջ։
Այսքանը։ Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար։ Շնորհավորում եմ այս կապակցությամբ։ Սկսվում է աշխատանքի նոր, ավելի բարդ ու ծավալուն, միեւնույն ժամանակ՝ պատասխանատու փուլ։ Վստահ եմ, որ մենք ամիսներ անց ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ։

Շնորհակալություն»։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Դիտումներ: 431 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024