Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Պեկինի համալսարանում։ Հանրապետության նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ—չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը։ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդների ներկա եւ ապագա հաջողությունների եւ բարօրության գրավականը գիտելիքի ու կրթության նկատմամբ հարատեւ ուշադրությունն է»,—գրել է նախագահը։
Պեկինի համալսարանում այնուհետեւ կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հայաստանի նախագահին հանդիպման ժամանակ շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ջերմ հյուրընկալության ու իրեն նման պատվավոր կոչման արժանացնելու համար եւ իր ելույթում ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները։
Նախագահն անդրադարձել է նաեւ հայ—չինական դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակին եւ երկկողմ կապերի առավել խորացման ու ամրապնդման հեռանկարին, տեղեկացրել իր պետական այցի արդյունքների մասին։
Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումի
...
Կարդալ շարունակությունը »