Երեկ Հայաստանի բարձր ղեկավարությունը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (1951–2007թթ.) մահվան 8—րդ տարելիցի օրը Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այցելեց կուսակցական ու պետական գործչի շիրիմին եւ ծաղիկներ ու պսակներ դնելով՝ հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին։
Ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ա. Մարգարյանի որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանի հանրապետական կուսակցության, որի ղեկավարն է եղել Ա. Մարգարյանը, ակտիվիստներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, տարեց եւ պատանի երկրապահներ, ուսանողներ, Երեւանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտներ, ընտանիքի անդամներն ու մերձավորները, գրականության եւ արվեստի գործիչներ։
Հոգեւորականաց խումբը՝ Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ, մատուցեց հոգհանգստյան կարգ։ Հավարտ արարողության սրբազան հայրը գնահատանքի խոսք ասաց Ա. Մարգարյանի հայրենանվեր գործունեության մասին։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին ասաց. «Անդրանիկ Մարգարյանը այսօր մեզ համար հիշողություն չէ, քանի որ այն ծրագրերում, որոնք սկզբունք են դարձել, իր դերակատարումը մեծ է եղել, եւ մենք դեռ չենք իրացրել այն ամենը, ինչը եղել է մեր մտածումի առարկան, ինչը գաղափարախոսությամբ ծառայել է մեզ, եւ այն նպատակները, որ պիտի կարողանանք հաղթահարել։ Անդրանիկ Մարգարյանը դեռ շատ երկար որպես գործուն քաղաք
...
Կարդալ շարունակությունը »