Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 17
Եվրանեսթ ԽՎ—ի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգի նախագծի հաստատումից հետո նիստը նախագահողը՝ Վրաստանի ներկայացուցիչ Գիգլա Ագուլաշվիլին, տեղեկացրել է պատգամավորներին, որ հանձնաժողովի՝ 2014 թ. նոյեմբերի 4—ին Բրյուսելում կայացած նիստի արձանագրության վերաբերյալ խորհրդարանականները մինչ դրա վերջնական հաստատումը կարող են առաջարկներ ներկայացնել մինչեւ մարտի 18—ը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բացման խոսքում անդրադառնալով ՀՀ—ԵՄ տնտեսական համագործակցության ուղղություններին, նշել է, որ ԵՄ—ն հանդիսանում է Հայաստանի կարեւորագույն առեւտրատնտեսական գործընկերներից մեկը, եւ մեր երկիրը մեծապես կարեւորում է ԵՄ—ի հետ տնտեսական համագործակցության ներկա մակարդակի պահպանումն ու շարունակականությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում։ Պարոն Ճշմարիտյանը տեղեկացրել է, որ ներկայումս փորձագետների մակարդակով քննարկումներ են իրականացվում ՀՀ—ԵՄ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության նոր ձեւաչափի եւ իրավական շրջանակների համագործակցության խորացման հնարավորությունների ու դիրքորոշումների հստակեցման ուղղությամբ։ Քննարկումներ են ընթանում նաեւ ավիացիայի ոլորտում համագործակցության խորացման հնարավոր
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստի մասնակիցները երեկ ԽՎ—ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի եւ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Եվրախորհրդարանի անդամ, Լատվիայի Հանրապետությունը ներկայացնող Տատյանա Ժդանոկան ասել է, թե ուսանողական տարիներին է լսել Հայոց ցեղասպանության մասին։ Նա նշել է, որ այստեղ մարդը համակվում է զայրույթով ու ցասումով եւ մտածում՝ ինչպե՞ս կարելի է մոռանալ Աստծո պատվիրանը՝ սիրիր մերձավորիդ։
Տատյանա Ժդանոկան նշել է նաեւ, որ Ռիգայում տեղադրված է Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար—հուշարձան, որի մոտ ամեն տարի ապրիլի 24—ին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իրենք էլ հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող Յարոմիր Շտետինան նշել է, որ բազմիցս եղել է Հայաստանում եւ ամեն անգամ այցելել է Ծիծեռնակաբերդ։ Եվ քանի որ կիսում է հայ ժողովրդի վիշտն ու ցավը, պատրաստ է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող որոշումներին ու փաստաթղթերին։
Նա իր գոհունակությունն է հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ։
|
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ մեկտեղ երկրի ղեկավարը լրացուցիչ խնդիր է առաջադրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ հայեցակարգի դրույթների կենսագործման նպատակով կազմակերպել քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ։
Քննարկումների արդյունքների ամփոփումը հնարավորություն կտա բարելավելու կամ լրացուցիչ մոտեցումներ մշակելու։ Այս մասին ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ երեկ լրագրողներին ասաց ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ հանձնաժողովն ընդունել է մի հայտարարություն, որով դիմում է քաղաքական բոլոր կուսակցություններին՝ հանդես գալ իրենց նկատառումներով՝ հայեցակարգում առկա մոտեցումների կենսագործման վերաբերյալ։
«Այս պահին մեր ձեռքի տակ կան միայն ՀՅԴ ուղարկած նկատառումները։ Հնարավոր է, այս ընթացքում լրացուցիչ նկատառումներ ունենանք։ Կհամաձայնեցնենք հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցը, իսկ մյուսների դեպքում սպասում ենք առաջարկությունների»,–ասաց հանձնաժողովի նախագահը։
Գ. Հարությունյանի խոսքով, նախագահի բացարձակ իրավասությունն է՝ որպես նախաձեռնության սուբյեկտ, ընդունել կամ մերժել հայեցակարգը, ընդունել որոշակի վերապահումներով կամ նկատառումներով. «Այս դեպքում հայեցակարգն ընդունել է ամբողջությամբ՝ երկու նկատառումով. ներկայացված հայեցակագը դեռեւս համոզիչ լուծում չի պար
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14—ին հավանություն է տվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ համաձայն ՀՀ նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4–ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ—207—Ն հրամանագրի 4—րդ կետի, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի եւ կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ եւ կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները։
Նախագահը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14—ին հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ։ Ընդլայնված ձեւաչափով այդ հանդիպմանը ներկա ե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|