ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 17 » Նիստի մասնակիցները եղան Ծիծեռնակաբերդում
16:20
Նիստի մասնակիցները եղան Ծիծեռնակաբերդում

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստի մասնակիցները երեկ ԽՎ—ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի եւ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Եվրախորհրդարանի անդամ, Լատվիայի Հանրապետությունը ներկայացնող Տատյանա Ժդանոկան ասել է, թե ուսանողական տարիներին է լսել Հայոց ցեղասպանության մասին։ Նա նշել է, որ այստեղ մարդը համակվում է զայրույթով ու ցասումով եւ մտածում՝ ինչպե՞ս կարելի է մոռանալ Աստծո պատվիրանը՝ սիրիր մերձավորիդ։
Տատյանա Ժդանոկան նշել է նաեւ, որ Ռիգայում տեղադրված է Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար—հուշարձան, որի մոտ ամեն տարի ապրիլի 24—ին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իրենք էլ հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող Յարոմիր Շտետինան նշել է, որ բազմիցս եղել է Հայաստանում եւ ամեն անգամ այցելել է Ծիծեռնակաբերդ։ Եվ քանի որ կիսում է հայ ժողովրդի վիշտն ու ցավը, պատրաստ է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող որոշումներին ու փաստաթղթերին։
Նա իր գոհունակությունն է հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 332 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024