ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 20

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի եվրոպական օրակարգին, Հայաստան—Եվրամիություն հարաբերություններում կարեւոր տեղ զբաղեցնող՝ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, հայ ժողովրդի համար հատուկ խորհուրդ ունեցող 2015 թվականին, երբ աշխարհասփյուռ հայությունը հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը՝ կարեւորելով ցեղասպանությունների լիարժեք միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես մարդկության դեմ գործած հանցագործության կանխարգելման միակ արդյունավետ միջոց։ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ ԵԺԿ—ի հետ Հայաստանի հանրապետական կուսակցության արդյունավետ փոխգործակցությանը։
Օգտվելով առիթից, հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3—ին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւի ընդունման կապակցությամբ, ընդգծելով, որ դրանով ԵԺԿ—ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին եւ սկզբունքներին իր հավատարմությունը։
Հայաստանի նախագահը կարեւորել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին գագաթ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ—ն, ողջունում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներում այլ ուժերի մասնակցությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ մայր օրենքին վերաբերող ցանկացած փոփոխություն պետք է լինի քաղաքական ուժերի մասնակցությամբ։ «Քաղաքական ուժերի կողմից հնչած առաջարկությունները, կարծիքները, անկասկած, Սահմանադրության մեջ իրենց արտահայտությունը կգտնեն»,–նշել է Գ. Մելիքյանը։
Քննարկումներին չմասնակցելու մասին հայտարարած քաղաքական ուժերի (օրինակ՝ ՀԱԿ—ի) քննադատությունները նույնպես իրենց տեղը կգտնեն սահմանադրական բարեփոխումների նախագծում։
Գ. Մելիքյանի խոսքով, սահմանադրական բարեփոխումները միայն կառավարման համակարգի փոփոխություն չէ, որը դեռեւս նույնպես հստակեցված չէ հայեցակարգում։ Բարեփոխումները հետապնդում են դատաիրավական համակարգի բարեփոխում, մարդու իրավունքների պաշտպանության խորացում, արտաքին անվտանգության ապահովում, տնտեսական համակարգի ձեւավորում եւ այլն։
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումներից, ասել է. «Կարծում եմ իսկապես ժամանակն է, որպեսզի կառավարման համակարգը վերանայվի եւ նոր մոտեցում դրսեւորվի»։
Պատգամավորի կարծիքով՝ պառլամենտական համակարգը ժամանակավրեպ չէ. «Ինձ համար անհասկանալի է այն ուժերի բացասական վերաբերմունքը, որոնք ժամանակին իրենք էին առաջարկում այսպիսի մոտեցում, այսօր ուղիղ հակառակն են ասում»

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանում մեկնարկել է Եվրամիություն—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15—րդ նիստը՝ ԵՄ—Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը.
«Հարգելի համանախագահներ,
Հարգելի գործընկերներ,
Ողջունում եմ ձեզ ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15—րդ նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ։ Մենք այս շաբաթ առիթ ունեցանք աշխատելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում բազմակողմ ձեւաչափում, որը, ինչպես արդեն նշել եմ, Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության միջեւ համագործակցության ընդլայնման կարեւոր հարթակ է։ Այսօր կրկին հաճելի առիթ ունեմ ողջունելու ձեզ մեկ այլ՝ միջխորհրդարանական համագործակցության երկկողմ ձեւաչափում։
Կուզենայի խորհրդարանական այս ամբիոնից եւս մեկ անգամ նշել, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից, քանի որ ԵՄ—Հայաստան համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ համաեվրոպական արժեքների տարածումը այս համագործակցության առանցքն է։
Կուզենայի եւս մեկ անգամ հատուկ ընդգծել այս տարիների ընթացքում Եվրոպական միության կառույցների հետ ունեցած սերտ համագործակցությունը, որի արդյունքում մեծ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Արարատի ստորոտին» խորագիրը կրող միջազգային մեդիա համաժողովի մասնակիցներին։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած լրագրողներին՝ Վեհափառ հայրապետը վստահությամբ նշել է, որ համաժողովն առիթ կտա յուրաքանչյուրին՝ անդրադարձ կատարելու 20—րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճրին՝ Հայոց ցեղասպանությանը։ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ շնորհիվ Եղեռնի տարիներին լրատվամիջոցների աշխատանքի՝ Թուրքիայում իրագործվող ցեղասպանությունը լայն արձագանք գտավ միջազգային հանրության մոտ, նաեւ մեծ աջակցություն ապահովվեց ցեղասպանությունը վերապրած հայորդիների համար։ Այս առիթով Հայոց հայրապետն իր գնահատանքն է հայտնել բոլոր այն զանգվածային լրատվամիջոցներին, որոնք այսօր էլ հետեւողական լուսաբանություններով իրենց ձայնն են բարձրացնում հանուն ոճրագործություններից, ահաբեկչություններից եւ ցեղասպանություններից զերծ արդար, խաղաղ եւ բարօր աշխարհի։
Խոսելով տարբեր երկրների եւ ժողովուրդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ աշխարհն ի վերջո կդատապարտի այդ իրողությունը, քանի որ Մեծ եղեռնի նկատմամբ անտարբերությունը կամ մերժողականությունը ծնում է նորանոր այդպիսի ոճիրներ։
Իր խոսքում Վեհափառ հայրապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով ապրիլի 23—ի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024