ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 22:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 20 » Կառուցողական երկխոսությունը կշարունակվի /Բրյուսելում Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին եւ երկկողմ հանդիպումներ ունեցել/
12:20
Կառուցողական երկխոսությունը կշարունակվի /Բրյուսելում Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին եւ երկկողմ հանդիպումներ ունեցել/

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի եվրոպական օրակարգին, Հայաստան—Եվրամիություն հարաբերություններում կարեւոր տեղ զբաղեցնող՝ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, հայ ժողովրդի համար հատուկ խորհուրդ ունեցող 2015 թվականին, երբ աշխարհասփյուռ հայությունը հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը՝ կարեւորելով ցեղասպանությունների լիարժեք միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես մարդկության դեմ գործած հանցագործության կանխարգելման միակ արդյունավետ միջոց։ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ ԵԺԿ—ի հետ Հայաստանի հանրապետական կուսակցության արդյունավետ փոխգործակցությանը։
Օգտվելով առիթից, հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3—ին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւի ընդունման կապակցությամբ, ընդգծելով, որ դրանով ԵԺԿ—ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին եւ սկզբունքներին իր հավատարմությունը։
Հայաստանի նախագահը կարեւորել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին գագաթնաժողովին ներկա հրավիրյալների մասնակցությունը, ընդգծելով, որ մեր ժողովրդի համար դա եվրոպական արժեքների հաղթանակի, եվրոպական առաջադիմության խորհուրդ կպարունակի եւ կլինի «Այլեւս երբեք» կարգախոսի ամենախոսուն մարմնավորումը։ Այս համատեքստում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին՝ ապրիլի 24—ին Երեւան այցելելու իր հրավերն ընդունելու եւ այդ օրը հայ ժողովրդի հետ Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու պատրաստակամության համար։
Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան—ԵՄ կառուցողական երկխոսությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք, կողմերի համոզմամբ, կարեւոր տեղ են զբաղեցնում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում։
Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկն անդրադարձել են նաեւ 2014թ. տարեվերջից ԵՄ—ի հետ քննարկվող Հայաստան—ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակը ձեւավորելու հարցին եւ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։
ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ—գերմանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն ու Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Սերժ Սարգսյանն այցի ավարտին ծավալուն հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «Ֆրանս—24» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստան—Եվրամիություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի խորհրդին եւ ընթացիկ տարում նախատեսված հիշատակի ոգեկոչման միջոցառումներին, Հայաստան—Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին եւ մի շարք այլ թեմաների։
Դիտումներ: 349 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024