ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 12

Նյու Յորքում նախօրեին մեկնարկել է «100 LIVES» նախաձեռնությունը, որը կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվել են բազմաթիվ հայեր։ Այս մասին հայտնում է «IDeA հիմնադրամի» հանրային կապերի բաժինը։
«100 LIVES» նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել ցեղասպանության եւ մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա եւ ներկայացնել դրական քայլերի հզոր ազդեցությունը երեք ուղղությամբ։
Դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վերհանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչ օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք «100LIVES.com» կայքում։
Անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով հնարավորություն են տալիս մարդկանց գոյատեւելու եւ հասնելու բարեկեցության։
Կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր կատարած համայնքներին եւ կազմակերպություններին։
«100 LIVES»—ը նախաձեռնել են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը՝ ցույց տալու համար Հայոց ցեղասպանության ազդեցությունը եւ այն, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովը էապես տարբերվելու է նախորդներից. այն անցկացվելու է քաղաքական նոր իրողության պայմաններում։ ԵՄ—ի հետ հարաբերությունների կոնկրետացման առումով այդ գագաթնաժողովից Հայաստանի ակնկալիքները մեծ են, քանզի դժվար է պատկերացնել առաջընթաց առանց Եվրոպայի աջակցության։
Գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 21—22—ը։ Մինչ այդ, ՀՀ—ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին եւս մեկ անգամ անդրադարձավ Արեւելյան գործընկերության ծրագրին եւ ներկայացրեց դրա ստեղծման նպատակները։
«Արեւելյան գործընկերությունը» ԵՄ ծրագիր է, որի նախաձեռնողները Լեհաստանն եւ Շվեդիան են եղել՝ նպատակ ունենալով տարածել եվրոպական արժեքները, ներգրավել հարեւան երկրներին եւ ամրապնդել արդեն եղած կապերը։ Այն շատ երկար է ծրագրվել եւ չի ստեղծվել ինչ—որ ծրագրի դեմ հանդես գալու համար։ «Արեւելյան գործընկերությունը ստեղծվել է ոչ թե Ռուսաստանին հակադրվելու, այլ այն մտքով, որ միգուցե Ռուսաստանն էլ մաս կազմի դրան։ Ծրագրի նպատակը եղել է՝ հեշտացնել մարդկանց շփումը եւ տնտեսական բնագավառում փոխանակումները»,–նշեց նա։
Դեսպանը, առանձնացնելով գործընկերության տնտեսական մասը, ասաց. «Համակարգը, որը ցանկացել ենք ստեղծել ԵՄ—ի շուրջ, այն է, որ լինենք ե՛ւ սպառող, ե՛ւ արտադրող ապրանքների, որոնք կարող են լինել հարեւան երկրների շուկաներում»։ Սա վերաբերում է ինչպես նյութական, այնպես էլ մտավոր արժեքներին։
Նովա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) պատասխանատուները հանրապետության նախագահին ներկայացրել են ծրագրի երկրորդ փուլի՝ 2013թ. հուլիսից 2015թ. փետրվարն ընկած ժամանակահատվածի արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Հաշվետվությունը ներառել է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի յոթ հիմնական ուղղությունները՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականներին գիտական սարքերի եւ/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում եւ մրցանակաբաշխության կազմակերպում։
Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականներին ուղղված իր խոսքում կարեւորել է իրականացված աշխատանքը, ընդգծել, որ պետությունը շարունակելու է աջակցել գիտությանը, այդ թվում՝ երիտասարդ գիտնականներին եւ հնարավորության սահմաններում խրախուսել զբաղվելու գիտությամբ, զարգացնելու մեր երկրում գիտությունը, առանց որի, նախագահի համոզմամբ, անհնար է պատկերացն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024