ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 01:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 12 » Ընկալելի եւ ճանաչելի՝ եվրոպացիների համար /Երեւանի ցանկացած որոշում կողջունվի/
15:01
Ընկալելի եւ ճանաչելի՝ եվրոպացիների համար /Երեւանի ցանկացած որոշում կողջունվի/

ԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովը էապես տարբերվելու է նախորդներից. այն անցկացվելու է քաղաքական նոր իրողության պայմաններում։ ԵՄ—ի հետ հարաբերությունների կոնկրետացման առումով այդ գագաթնաժողովից Հայաստանի ակնկալիքները մեծ են, քանզի դժվար է պատկերացնել առաջընթաց առանց Եվրոպայի աջակցության։
Գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 21—22—ը։ Մինչ այդ, ՀՀ—ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին եւս մեկ անգամ անդրադարձավ Արեւելյան գործընկերության ծրագրին եւ ներկայացրեց դրա ստեղծման նպատակները։
«Արեւելյան գործընկերությունը» ԵՄ ծրագիր է, որի նախաձեռնողները Լեհաստանն եւ Շվեդիան են եղել՝ նպատակ ունենալով տարածել եվրոպական արժեքները, ներգրավել հարեւան երկրներին եւ ամրապնդել արդեն եղած կապերը։ Այն շատ երկար է ծրագրվել եւ չի ստեղծվել ինչ—որ ծրագրի դեմ հանդես գալու համար։ «Արեւելյան գործընկերությունը ստեղծվել է ոչ թե Ռուսաստանին հակադրվելու, այլ այն մտքով, որ միգուցե Ռուսաստանն էլ մաս կազմի դրան։ Ծրագրի նպատակը եղել է՝ հեշտացնել մարդկանց շփումը եւ տնտեսական բնագավառում փոխանակումները»,–նշեց նա։
Դեսպանը, առանձնացնելով գործընկերության տնտեսական մասը, ասաց. «Համակարգը, որը ցանկացել ենք ստեղծել ԵՄ—ի շուրջ, այն է, որ լինենք ե՛ւ սպառող, ե՛ւ արտադրող ապրանքների, որոնք կարող են լինել հարեւան երկրների շուկաներում»։ Սա վերաբերում է ինչպես նյութական, այնպես էլ մտավոր արժեքներին։
Նովակովսկին հիշեցրեց, որ Արեւելյան գործընկերության ծրագիրը, բացի տնտեսական լինելուց, նաեւ քաղաքական է. հետեւաբար ծրագրի մաս հանդիսացող երկրները քաղաքական առումով պետք է մոտենան Եվրոպային։ Հայաստանն այդպիսի երկիր է, եւ անգամ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելուց հետո Եվրոպան ըմբռնումով է մոտենում ՀՀ—ի որոշմանը. «Հայաստանը այս տարածաշրջանում այն երկիրն է, որն ընկալելի եւ ճանաչելի է եվրոպացիների համար։ Հայաստանը եվրոպական երկրների՝ Լեհաստանի ու ավելի շատ Ֆրանսիայի կողմից դիտարկվում է որպես կարեւոր մի երկիր»։
Անդրադառնալով Ռիգայի գագաթնաժողովից ակնկալիքներին՝ դիվանագետը նշեց, որ այնտեղ հստակ որոշումներ պետք է կայացվեն եւ ծրագրեր ուղենշվեն. «ԵՄ տեսանկյունից Ռիգայի գագաթնաժողովը նպատակ ունի դասակարգելու իր գործընկերներին, քաղաքական տերմինաբանությամբ ասած՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով»։
Դեսպանը հույս հայտնեց, որ պաշտոնական Երեւանը, որն այժմ ԵՄ—ի հետ բանակցությունների փուլում է, կհստակեցնի վերջինիս հետ համագործակցության սահմանների վերաբերյալ իր դիրքորոշումը։ ԵՄ—ում նկատում են, որ Հայաստանը կարողանում է արդյունավետ կերպով իրականացնել այն նորմերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական զարգացմանը եւ այլն։
«Հայաստանը կմիանա համաձայնագրի քաղաքական մասին՝ բաց թողնելով տնտեսական մասը, քանի որ ազատ առեւտրի համաձայնագիրն անհամատեղելի է Հայաստանի ընտրած տնտեսական համակարգի հետ։ Իհարկե, սա Հայաստանի կառավարության եւ ժողովրդի որոշումն է, ինչ որոշում էլ կայացվի, մենք ողջունելու ենք եւ աջակցելու»,–ասաց Եժի Նովակովսկին՝ ընդգծելով, որ ինքն անձամբ, որպես Լեհաստանի դեսպան եւ որպես ստեղծագործ հասարակության ներկայացուցիչ, պատրաստ է կիսելու Բրյուսելի հետ աշխատելու Լեհաստանի փորձը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 432 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024