Ամերիկյան հայտնի կինոդերասան Ջորջ Քլունին, խոսելով իր «Not On Our Watch» կազմակերպության՝ «100 LIVES» նախաձեռնությանը միանալու որոշման մասին, նշել է, որ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին Քլունին հայտնել է ամերիկյան CNN լրատվականի հետ զրույցում։
«Մեր կազմակերպության նպատակն է կանխել ցեղասպանությունները, ինչպիսիք տեղի են ունեցել անցյալում։ Դրա մի մասն էլ ճանաչելն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մենք չենք կարող այն անտեսել»,–ասել է դերասանը։
Հիշեցնելով Դարֆուրում տեղի ունեցած դեպքերը՝ Քլունին նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, ինչ տեղի է ունեցել՝ հետագայում էլ նմանօրինակ դեպքերը կանխարգելելու համար։
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել եւ բարձր է գնահատել «100 LIVES» («100 կյանք») նախաձեռնությունը։
«Հայրապետական օրհնության այս գիրով ողջունում ենք Ռուբեն Վարդանյանի ազգանվեր նախաձեռնությունը եւ մաղթում, որ այն հաջողությամբ պսակվի ու իրագործի իր նպատակը»,–նշվում է կաթողիկոսի ողջույնի խոսքում։
|