ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 03:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 14 » Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմությանը /Գերմանիան՝ կատարվածը կոչի «ցեղասպանություն»/
09:59
Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմությանը /Գերմանիան՝ կատարվածը կոչի «ցեղասպանություն»/

Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա Բունդեսթագում, որի արդյունքները կամփոփվեն նոր բանաձեւում։ Քննարկման նախապատրաստության շրջանակներում Հայաստանում է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությունը։ «Արմենպրեսը» ներկայացնում է բացառիկ հարցազրույց Բունդեսթագի պատգամավոր պարոն Օզդեմիրի հետ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վերաբերյալ։
—Պարո՛ն Օզդեմիր, այցի շրջանակներում եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ի՞նչ տպավորություններով վերադարձաք հուշահամալիրից։
—Այնքան շատ աղբյուրներ կան, որ ապացուցում են, թե մենք՝ գերմանացիներս, դժբախտաբար, ներգրավված ենք եղել ցեղասպանության գործընթացում՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից։ Ուստի կարծում եմ, որ Գերմանիան, որպես հայերի ցեղասպանության մեջ իր մասնաբաժինն ունեցող երկիր, պետք է բացահայտ անդրադառնա այդ հարցին։ Որպես Հայաստանի եւ Թուրքիայի բարեկամ երկիր՝ մենք պետք է աջակցենք հայ—թուրքական փակ սահմանի բացմանը։ Որպես երկու երկրների բարեկամ երկիր՝ մենք պետք է ջանքեր գործադրենք, որ հայ—թուրքական հարաբերությունները դառնան այնպիսին, ինչպիսին այսօր Ֆրանսիայի եւ Գերմանիայի կամ Լեհաստանի եւ Գերմանիայի հարաբերություններն են։ Իհարկե, դրան հասնելու նախապայմաններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր երկիր պետք է առերեսվի իր պատմության մութ էջերին, եւ դա ճշմարիտ է նաեւ Թուրքիայի համար։
—Որպես թուրքական արմատներ ունեցող գերմանացի քաղաքական գործիչ, ինչ եք կարծում՝ ի՞նչ քայլեր պետք է թուրքական կառավարությունը ձեռնարկի Հայոց ցեղասպանության իրականացման հարցում լիակատար պատասխանատվություն ստանձնելու համար։
—Մեր պատվիրակության կազմում ինձնից բացի թուրքական ծագում ունեցող եւս մեկ պատգամավոր կա։ Մեր այցը ցույց է տալիս, որ Գերմանիայում բնակվող թուրքերը, վայելելով այդ երկրի ընձեռած ազատությունները, տեսնում են, որ Գերմանիան իր պատմությանն առերեսվելու հարցում այլ տարբերակ է ընտրել։ Դա հեշտ գործընթաց չի եղել, սակայն Գերմանիան դրանից չի թուլացել։ Հակառակը, Գերմանիայի ուժը նաեւ այն է, որ նա կարողացել է լուծել իր պատմության մութ էջերը։ Նշելով այս ամենը՝ ես կցանկանայի, որ Թուրքիան ընդունի, թե Հայոց ցեղասպանության հետեւանքով ինքը նույնպես շատ բան է կորցրել։ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում ինձ ամենից շատ տպավորեցին ապրիլի 24—ին համակենտրոնացման ճամբարներ տարված եւ սպանված մտավորականների լուսանկարները։ Այդ մարդիկ ժամանակին Ստամբուլի մտավորականությունն են կազմել։ Կոմիտասը ոչ միայն հայ կոմպոզիտոր եւ երաժիշտ է եղել, այլեւ Օսմանյան կայսրության հպատակ։ Ուստի դա նաեւ Օսմանյան կայսրության կորուստն էր։ Ինչպես Հրանտ Դինքն է ասել. «Եթե հայերը դեռ կենդանի լինեին, Վան քաղաքը Արեւելյան Թուրքիայի Փարիզը կլիներ»։ Ես կարծում եմ, որ դասագրքերում, թուրքական հասարակական շրջանակներում պետք է քննարկում ծավալել այս հարցի շուրջ, եւ համոզված եմ, որ դա օգտակար կլինի։
Հայաստանի հետ սահմանի բացումը եւս քայլ առաջ կլինի։ Սահմանի բացումը բխում է երկու երկրների շահերից։ Մենք այս հարցը քննարկել ենք նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ցավոք սրտի, այնքան շատ բաց թողնված հնարավորություններ կան։ Դա բխում է նաեւ Թուրքիայի շահերից, քանզի բաց սահմանի դեպքում կթուլանա միջամտությունը երրորդ երկրների կողմից։ Եթե Թուրքիան չի ցանկանում ռուս զինվորներին տեսնել իր սահմանին, այդ հարցում հաջողության հասնելու քայլերից մեկն էլ սահմանի բացումն է եւ նորմալ հարաբերությունների հաստատումը Հայաստանի հետ։ Ես հույս ունեմ, որ եթե մի օր այդ սահմանը բացվի, այն կկոչվի «Հրանտ Դինքի սահման»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 445 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024