ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 7
Հյուրեր: 7
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 18 » Նախագահն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին
12:57
Նախագահն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16—18—ը Երեւանում անցկացվող «Եվրանեսթի» հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Նախագահը «Եվրանեսթի» երեւանյան նիստը լավ առիթ է համարել անկաշկանդ քննարկումների եւ մտքերի փոխանակման, գործընկեր երկրների հասարակություններին հուզող հարցերի վերաբերյալ տեսակետների հայտնման համար։ Նշելով, որ դեռեւս 2012թ. Երեւանում հյուրընկալվել է «Եվրանեսթի» սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որի աշխատանքները արդյունավետ էին, հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ լիագումար նիստը եւս արդյունավետ կլինի, եւ օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդարանական ձեւաչափով ընթացող քննարկումներն ու ընդունվելիք բանաձեւերը կնպաստեն Եվրոպական միության եւ գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառուցողական եւ արդյունավետ քննարկումների համար կան բոլոր նախադրյալները։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները շնորհակալություն են հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության համար, եւ գոհունակությամբ խոսել անցած երկու օրերի ընթացքում ՀՀ ԱԺ—ում իրենց աշխատանքի արդյունքների մասին, անդրադարձել նաեւ օրակարգի շրջանակներում նախատեսված հետագա քննարկումների թեմաներին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան—Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին, այդ հարցում «Եվրանեսթի» ուրույն տեղին ու դերին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ երեւանյան խորհրդարանական հանդիպումները կարեւոր հանգրվան կդառնան Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար։
Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ մեր երկրի որոշման հիմքում ընկած գործոններին, Հայաստան—Թուրքիա հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի ջանքերին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի ընթացքում Հայաստանում եւ արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին ու դրանց խորհրդին։ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ այս եւ այլ թեմաներով «Եվրանեսթի» բյուրոյի անդամներին հետաքրքրող հարցերին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 428 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024