ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 12:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 19 » Արտահանման հարցում ժամանակը կարեւոր է /Հայ—կանադական տնտեսական համագործակցության հնարավորությունները/
13:48
Արտահանման հարցում ժամանակը կարեւոր է /Հայ—կանադական տնտեսական համագործակցության հնարավորությունները/

Կանադան եւ կանադացի գործարարները տեղյակ են՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Բայց տնտեսական համաշխարհայնացման ներկայիս ժամանակաշրջանում, կարծում են, պետք է փորձել երկկողմ՝ հայ—կանադական տնտեսական հարաբերությունները եւս զարգացնել։
«Այդ նպատակները մեկը մյուսին չեն հակասում ու խանգարում»,–երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ—ում Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը՝ խոսելով Հայաստան—Կանադա տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։
Նրա խոսքերով, կանադական ընկերությունները հաջող ներդրումներ են կատարել մեր երկրում։ Նրանք շարունակում են հաջողությամբ իրականացնել իրենց գործունեությունը։ Դեսպանի տեղեկացմամբ, ներդրումների ծավալով Կանադան համարվում է Հայաստանում ամենախոշոր ներդրողներից մեկը, հատկապես լեռնաարդյունաբերության ոլորտում։
Ջոն Քյուրի ներկայացրած տվյալներով, նախորդ տարի Հայաստան—Կանադա առեւտրաշրջանառության ծավալը շուրջ 100 մլն դոլար էր. «Աճել է մոտավորապես 15 տոկոսով։ Անշուշտ, սա վկայում է, որ առեւտրաշրջանառության ծավալները մեծացնելու մեծ ներուժ կա։ Մեր առեւտրային այցի նպատակը հենց դա է»։
Ասում է, որ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների նպատակն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Կանադայում տնտեսական վիճակի բարելավումը։ Իսկ Հայաստան եկած կանադացի գործարարներն այստեղ պատրաստվում են երկար մնալ՝ ի մի բերելու նպատակները։
«Մեր նպատակն է որոշ կարեւոր հատվածներում նպաստել համագործակցությանը։ Դրանցից կարեւոր են գյուղատնտեսության ու գյուղմթերքի, տեղեկատվության ու բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ու բնական պաշարների ոլորտները»,–ընդգծեց դեսպանը։
«Մեր նպատակն է նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, որպեսզի ժողովուրդն աշխատատեղ ունենա։ Պետք է փորձենք ավելի խթանել ներդրումները Հայաստանում»,– նկատեց «Հայկական առեւտրային ցանցի» նախագահ Վահրամ Փիրջանյանը։
Իսկ արտահանման մասով նշվեց, որ հայ արտադրողի համար գլխավոր ուղղությունը Ռուսաստանն է, հետո՝ Եվրոպան։ Ասուլիսի ընթացքում խոսվեց նաեւ այն մասին, որ Կանադայում կան մարդիկ, ովքեր ցանկանում են զբաղվել Հայաստանից տարբեր տեսակի ապրանքների արտահանմամբ։ Բայց այդ հարցում կարեւորվում է ժամանակը։ Պատվիրատուն ապրանքը պետք է ստանա ժամանակին։ Մինչդեռ հայ արտահանողները, ինչպես նշվեց, դեռեւս չունեն այդ հնարավորությունը։
2011թ. ստեղծվել է «Հայկական առեւտրային ցանց» կազմակերպությունը։ Այն համախմբում է հայկական առեւտրաարդյունաբերական պալատներ։ Ցանցի նպատակն է խրախուսել ներդրումները Հայաստանում։
«Այս տարի մայիսի 9—ին Շուշիում նախատեսվում է իրականացնել ցանցի հերթական ժողովը։ Ներկա է լինելու ծագումով հայ շուրջ 100 գործարար»,–ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը։ hhpress.am
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 444 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024