ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 20:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 19 » Հայաստանը բարեխղճորեն կատարում է իր հանձնառությունները /Թուրքիան ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը կարող է օգնել չխանգարելով/
13:48
Հայաստանը բարեխղճորեն կատարում է իր հանձնառությունները /Թուրքիան ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը կարող է օգնել չխանգարելով/

Ասում են՝ հարձակումը լավագույն պաշտպանությունն է, իսկ ունեցած խնդիրը սեփական աչքում չեզոքանում է, երբ այն բարդում ես ուրիշի վրա։ Անկարան ընտրել է այսպիսի՝ ջայլամի քաղաքականություն։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը խնդիրներ ունի բոլոր հարեւանների հետ, եւ խորհուրդ է տվել փոխել արտաքին քաղաքականությունը՝ նշելով, թե Հայաստանը չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության կարգավորում։
Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով այդ հայտարարությանը՝ ասաց. «Գիտեք, դա ինձ հիշեցնում է Լաֆոնտենի առակը։ Մեկը հայելու մեջ է նայում եւ ասում. «Այ, եթե ես նույնիսկ փոքր—ինչ նման լինեի նրան, ում տեսնում եմ հայելու մեջ, ապա կմեռնեի վշտից»։
Եթե խոսքը հարեւանների, այն էլ բոլոր հարեւանների հետ ինչ—որ խնդիրներ ունենալու մասին է, ապա դա հենց Թուրքիայի մասին է խոսքը։ Հայտնի խոսք կա՝ «զրո հարեւան՝ առանց պրոբլեմի», դրա մասին խոսում են ոչ միայն Թուրքիայից դուրս, այլեւ հենց Թուրքիայի ներսում, որը հետեւանք է այդ երկրի, այսպես կոչված, «խորը ռազմավարական» արտաքին քաղաքականության»։
Խորհուրդներ եւ դասեր տալու հավակնություն եւ մեծամտություն ունենալուց առաջ նախարար Նալբանդյանը խորհուրդ է տալիս մտածել, թե արդյոք խորհուրդ տվողն ինքը չունի՞ դա կյանքի կոչելու կարիք։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա ակնհայտ է, որ Թուրքիան մշտապես խնդիրներ է ստեղծել հիմնախնդրի կարգավորման համար՝ մի կողմից միանշանակորեն պաշտպանելով, աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը, մյուս կողմից՝ փորձելով խցկվել, միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին։ «Այնպես որ, կրկնում եմ այն, ինչ ասվել է ոչ միայն մեր կողմից. եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է հնարավորինս հեռու մնա այդ գործընթացից»,–նշեց ԱԳ նախարարը։
ԼՂ հակամարտության կարգավորմանը կարող է վնասել նաեւ, խնդրի կարգավորման մանդատ ունեցող կառույցից բացի, այլ կառույցների գործունեությունը։ Վերջերս ԵԽԽՎ քաղաքական հարցերով հատուկ զեկուցող Ռոբերտ Ուոլթերն այցելեց Ադրբեջան՝ իր զեկույցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ պատրաստելու նպատակով։ Էդվարդ Նալբանդյանը սրա վերաբերյալ ասաց. «Մեր մոտեցումը հայտնի է, եւ ես նորից կկրկնեմ, որ պետք է զերծ մնալ որեւէ քայլից, որը կարող է վնասել եռանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձեւաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը։ Պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք ընդհանրապես կարող են վնաս հասցնել բանակցային խաղաղ կարգավորմանը։ Եռանախագահները նույն մոտեցումն ունեն, որի մասին բազմիցս արտահայտվել են»։
Նախարարը նշեց, որ դա հատկապես վերաբերում է այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում՝ Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում՝ Բաքվի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար. «Այստեղ հարց է ծագում կողմնակալ կամ անկողմնակալ մոտեցումների մասին։ Չեմ կարծում՝ այդպիսի քայլերը կարող են օգտակար լինել։ Պետք է շատ զգույշ լինել այս շատ նուրբ գործընթացին չվնասելու համար, որովհետեւ եռանախագահներն անում են հնարավորը, որպեսզի հիմնախնդիրն ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում»։
Ղարաբաղյան հիմնախնդրում այս պահին առկա իրավիճակը եվրոպական տեսանկյունից գոհացուցիչ չէ, նշեց Յոհաննես Հանը։
«Եվրամիության համար ստուտուս քվոն անընդունելի է, եւ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը մնում է կարեւոր առաջնահերթություն։ Իհարկե, միամիտ չեմ հեռանկարների առումով»,–ասաց նա։
Յոհաննես Հանը նշեց, որ ԵՄ—ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցություններին, որոնք միտված են հակամարտության կարգավորմանը. «Եվրամիությունը խրախուսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա երկխոսությունը, ներառյալ նախագահների մակարդակով, որը խիստ կարեւոր է։ Կարեւոր է նաեւ խստագույնս հարգել հրադադարը, զսպվածություն դրսեւորել գործողություններում եւ հայտարարություններում, ստեղծել միջավայր, որը բարենպաստ կլինի հակամարտության կարգավորման համար»։


Վերջին տարիների ձեռքբերումները զգալի են
 

Ասուլիսին նախորդել է ՀՀ արտգործնախարարի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարի պաշտոնական հանդիպումը։
«Այսօր մենք լավ հնարավորություն ունեցանք՝ շարունակելու մեր զրույցը, որը կայացել էր այս տարվա հունվարին՝ Հայաստան—Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստի ժամանակ»,–ասել է Էդվարդ Նալբանդյանը։
«Այսօր մենք շարունակեցինք այդ քննարկումները։ Գոհունակությամբ նշեցինք, որ խորհրդատվությունները, որոնք անցկացվել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, նախանշելու են այն իրավական հիմքը, որը ապագայում պետք է ձեւակերպվի բանակցությունների արդյունքում։ Իսկ բանակցությունները կսկսվեն, երբ Եվրոպական միությունը համապատասխան մանդատ տա իր թիմին այդ բանակցությունները վարելու համար։ Կարծում եմ՝ արդեն կան նախադրյալները, որ շուտով այդպիսի մանդատ կտրվի։ Բանակցությունների արդյունքում մենք կմշակենք այն փաստաթուղթը, որը մեր՝ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների նոր իրավական հիմքը կհանդիսանա։ Դրա մասին ասվել էր նաեւ Վիլնյուսի գագաթնաժողովի ՀՀ — ԵՄ համատեղ հայտարարության մեջ, որով երկու կողմերը հանձնառություն էին վերցրել՝ շարունակել փոխգործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ուղղություններով եւ ձեւաչափերում՝ նկատի ունենալով այն հանձնառությունները, որ Հայաստանն ունի այլ ինտեգրացիոն գործընթացներում եւ ձեւաչափերում»,–նշել է Էդ. Նալբանդյանը։
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումներին ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական, ֆինանսական աջակցության համար։
Կողմերը կարծում են, որ բավական ձեռքբերումներ են ունեցել վերջին տարիներին։ «Դա վերաբերում է երկու կարեւորագույն համաձայնագրերին, որոնք ստորագրվել էին Եվրամիության հետ՝ վիզային ռեժիմի դյուրացման, նաեւ ռեադմիսիայի վերաբերյալ, որոնք ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից։ Նաեւ ստորագրվել է արձանագրություն, որը հնարավորություն տվեց Հայաստանին մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի եւ համագործակցելու ԵՄ գործակալությունների հետ։
Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կսկսենք նաեւ բանակցությունների հաջորդ փուլը, որը կտանի դեպի վիզային ռեժիմի ազատականացման»,–ասել է արտգործնախարարը։
Նալբանդյանը նշել է, որ բավական կարճատեւ այցելությամբ է այստեղ գտնվում պարոն Հանը։ Նա նաեւ օգտագործել է այս առիթը՝ ելույթ ունենալու «Եվրանեսթի» նստաշրջանում. «Հուսով եմ, որ պարոն Հանը շուտով հնարավորություն կունենա նորից այցելել Հայաստան՝ ավելի երկարատեւ այցելությամբ։ Այդպիսի հրավեր նա ունի։ Մենք հնարավորություն կունենանք շարունակելու բանակցությունները նաեւ Բրյուսելում եւ միջազգային բազմակողմ հանդիպումների շրջանակներում»։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանձնակատար Հանը նշել է, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, որի շրջանակներում արդեն բավականին արդյունավետ քննարկումներ է ունեցել, եւ հույս հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը։
Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում հանձնակատար Հանը ԵՄ աջակությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 384 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024