ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 7 » Նոր նախագիծ /Հայաստան վերադարձողներին աջակցելու համար/
09:46
Նոր նախագիծ /Հայաստան վերադարձողներին աջակցելու համար/

Երեկ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գ. Եգանյանն անդրադարձավ 2014 թ. սեպտեմբերի 4—ից մեկնարկած «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգին (www.tundarc. am), որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող քաղաքացիներին աջակցելու համար։ Համակարգը, մասնավորապես, հնարավորություն է ընձեռում օգտակար տեղեկատվություն ստանալ ինչպես վերադարձի եւ հայրենիքում վերաինտեգրման գործընթացների ու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով կոնկրետ հարցերով դիմել Հայաստանի պետական մարմիններին։ Կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Բոլոր վերադարձածների համար կմշակվի վերաինտեգրման անհատական ծրագիր։ Նրանց աջակցություն կտրամադրվի առողջապահական հարցերում, նրանց համար կկազմակերպվեն հայոց լեզվի ուսուցման դասընթացներ եւ այլն։
«Համակարգից տեղեկատվություն կարելի է ստանալ 3 մակարդակների միջոցով։ Կայքի առաջին մակարդակում տեղեկությունները զետեղված են վերադարձին վերաբերող 15 ոլորտային բաժիններում։ Յուրաքանչյուր բաժնի համար սահմանված է համապատասխան պետական մարմին, որտեղ առկա է նաեւ այդ գերատեսչության պաշտոնական կայքէջը։ Այդ պետական մարմինը պետք է հնարավորինս մատչելի կերպով տեղեկատվություն տրամադրի իր ոլորտի մասին. ցանկացած անձ ոչ միայն կարող է հարց ուղղել պետական պաշտոնյային, այլեւ օտարերկրյա պետությունում բնակվող քաղաքացին կարող է իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ պաշտոնյայից նաեւ տեսակապի միջոցով»,–նշեց Գ. Եգանյանը։ Ըստ բանախոսի՝ եթե անձն այս մակարդակում չի ստանում համապատասխան տեղեկատվություն, ապա անցնում է հաջորդ մակարդակ, որի դեպքում օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ միայն համակարգում գրանցվելուց հետո։ Այստեղ կարելի է էլեկտրոնային տարբերակով հարցեր հղել համապատասխան պետական մարմիններին, հետեւել դրանց ընթացքին եւ ստանալ հուզող հարցերի պատասխանը. «Եթե երկրորդ մակարդակում եւս քաղաքացին չի ստանում անհրաժեշտ տեղեկություն, ապա կարող է երրորդ մակարդակում տեսակապի միջոցով անձամբ զրուցել տվյալ պաշտոնյայի հետ։ Յուրաքանչյուր պետական գերատեսչություն, ստանալով քաղաքացու հարցը, մուտքագրում է այն ընդհանուր փաստաթղթաշրջանառության մեջ եւ քաղաքացուն ուղարկում 12 նիշանոց կոդ, որով նա կարող է հետեւել իր նամակի ընթացքին»։
2014 թ. հոկտեմբերի 14—ին «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման նպատակով միգրացիոն պետական ծառայությունում կազմակերպվել էր ուսուցում համապատասխան գերատեսչությունների կողմից նշանակված 12 պատասխանատուների համար։ Մասնավորապես, նրանց ուսուցանվել է կայքէջում նյութերի տեղադրման, ինչպես նաեւ քաղաքացիների դիմումներին սահմանված ժամկետում՝ առավելագույնը 15 օրվա սահմանում, ընթացք տալու կարգը։ «Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այս նախագիծը մեծ տարածում գտնի հանրապետության սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների շրջանում։ Այդ նպատակով օգտագործվում են բոլոր միջպետական խողովակները՝ լինեն դրանք դիվանագիտական, կրթական, թե մշակութային։ Մեր ծառայությունն, օրինակ, նամակով դիմել է ՌԴ—ում գործող 129 հայկական կազմակերպությունների՝ նախագիծը հայերի շրջանում տարածելու համար»,–նշեց Գ. Եգանյանը։
Հաջորդ հարցը, որի վրա ուշադրություն հրավիրեց Գ. Եգանյանը, վերաբերում էր ՌԴ մուտք գործելու արգելանքին։ Նա մասնավորապես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ուղիղ աշխատանքային կապ է հաստատվել ՀՀ ՏԿԱԻ միգրացիոն ու ՌԴ—ի դաշնային միգրացիոն ծառայությունների միջեւ. «Փետրվարի 18—ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նամակով դիմել է ՌԴ դաշնային ծառայության պետին՝ ՀՀ քաղաքացիների դիմումներին դրական մոտեցում ցուցաբերելու համար։ Երկու ծառայությունների միջեւ ուղիղ կապի հաստատումը մեծ ձեռքբերում է։ Եթե նախկինում մեր քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու արգելքը վերացնելու վերաբերյալ գրված դիմումները դաշնային միգրացիոն ծառայություն հասնում էին դիվանագիտական եւ այլ խողովակների միջոցով, ինչը բավական երկար ժամանակ էր պահանջում, ապա այսօր այդ դիմումներն ուղարկվում են անմիջապես ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն։ Երկու ծառայությունների պայմանավորվածության համաձայն՝ անխտիր դրական պատասխան կստանան հետեւյալ հինգ կետերի պահանջներից որեւէ մեկին համապատասխանող քաղաքացիների դիմումները.
խ–եթե տվյալ քաղաքացին ունի ՌԴ քաղաքացի հանդիսացող եւ Ռուսաստանում բնակվող ընտանիքի անդամ կամ հարազատ,
–եթե քաղաքացին ՌԴ—ում կրթությունը շարունակելու խնդիր ունի,
–եթե քաղաքացին ՌԴ է մեկնում բուժման կամ խնամակալության հարցերով,
–եթե քաղաքացին ՌԴ—ում ունի իր անունով գրանցված սեփականություն,
–եթե դիմող քաղաքացին նախկինում ՌԴ—ում ունեցել է աշխատանքի թույլտվություն»։ 
Ըստ ներկայացված տվյալների՝ այժմ Ռուսաստան մուտք գործելու արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների 30 տոկոսի դիմումներին ՌԴ միգրացիոն ծառայությունը դրական լուծում է տվել։ «Մեր գործընկերները ՌԴ—ում պատրաստակամություն են հայտնել դիմումի հիման վրա վերանայել անձի խնդիրը։ Արդեն 5400 ՀՀ քաղաքացի դիմել է, ուսումնասիրվել են նրանց դիմումները։ Պատասխանների 30 տոկոսը դրական է՝ այսինքն արգելանքը վերացվել է»,–նշեց Գ. Եգանյանը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 384 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024