ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 5 » Ոչ թե առճակատում, այլ համագործակցություն
14:28
Ոչ թե առճակատում, այլ համագործակցություն

ԵՄ—ն մտադիր է հարաբերությունները զարգացնել նաեւ իր հարեւանների հարեւանների հետ

Եվրամիության հարեւանության քաղաքականությունն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», երեկ Բրյուսելում հայտարարել է ԵՄ—ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ հաշվետվություն ներկայացնելով հարեւանության եվրոպական քաղաքականության զարգացման վերաբերյալ։
«Հարեւանության մեր քաղաքականություն որեւէ մեկի հետ առճակատում չի ենթադրում, այն խարսխված է համագործակցության վրա,–ասել է նա։–ԵՄ—ի քաղաքականությունն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ։ ԵՄ—ի հետ համագործակցության դուռը միշտ էլ բաց Է մեր հարեւաննների, այդ թվում եւ Ռուսաստանի համար»։
Մոգերինիի խոսքով՝ ԵՄ—ն պատրաստ Է վերսկսել գործընկերությունը Ռուսաստանի հետ, պայմանով, որ նրա կողմից կատարվեն միջազգային պարտավորությունները, ներառյալ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները։
Ընդսմին նա նշել է, որ Եվրամիությունը Ռուսաստանին համարում է «իր հարեւանների հարեւանը»։ Պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ—ն մտադիր է հարաբերությունները զարգացնել նաեւ «իր հարեւանների հարեւանների հետ», եւ որ հարեւանության եվրոպական քաղաքականությունը «ուղղված չէ նրանց շահերի դեմ»։ 
Ըստ ՏԱՍՍ—ի հաղորդման, Մոգերինին հայտնել է, որ ԵՄ—ն ուսումնասիրում է Ուկրաինայում ԵԱՀԿ—ի դիտորդական առաքելության ուժեղացման հարցը՝ Մինսկի համաձայնությունների կատարմանն աջակցելու համար։
Հարեւանության եվրոպական քաղաքականությունը սահմանում է Եվրամիության հարաբերությունները 16 երկրի՝ Ալժիրի, Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Լիբիայի, Մարոկոյի, Պաղեստինի, Սիրիայի, Թունիսի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ։ Ընդսմին, այս ցուցակում Պաղեստինի գտնվելը չի նշանակում ԵՄ—ի կողմից պաղեստինյան պետության ճանաչում։
Եվրակոմիսար Յոհաննես Հանը հայտարարել է, որ ԵՄ—ի հարեւանության նոր քաղաքականությունը պետք է նվազ մեծամիտ լինի։ «Դա պետք է լինի հավասարների գործընկերություն, մեր քաղաքականությունը չպետք է խրատական լինի,–ասել է նա։–Եվրահանձնաժողովը պետք է հաշվի առնի մեր հարեւան երկրների միջեւ առկա տարբերությունները»։
Հանի կարծիքով՝ ԵՄ—ն պետք է ուսումնասիրի հարեւան երկրների հետ փոխգործակցության զանազան ձեւեր՝ ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրերից մինչեւ գործընկերության ընդլայնում։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 398 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024