ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 15:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 32 33 34 35 36 ... 53 54 »

«Մեկնարկած տարվա կտրվածքով առնվազն երեք նշանակալի իրադարձություն ունենք»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։ Նրա խոսքով, առաջինը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է. «Հստակ է, պարզից էլ պարզ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24—ին լինելու է Հայաստանում։ Դա բոլորովին վերջերս Օլանդը վերահաստատեց»։ Երկրորդը՝ 4 ամսից Ռիգայում նախատեսված ԵՄ—ի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ներգրավված երկրների մասնակցությամբ գագաթնաժողովն է, որի ընթացքում առավել կհստակեցվեն այն առանցքները, որոնցով պետք է զարգանան Հայաստան—ԵՄ հարաբերությունները։ 
Ռիգայի գագաթնաժողովի շուրջ այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում։ Աշխատում են նաեւ այն փաստաթղթի վրա, որի հիման վրա հետագայում պետք է կառուցվեն Հայաստան—Եվրամիություն հարաբերությունները. «Բնականաբար ԵՄ կենտրոնակայանը Բրյուսելում, ԵՄ—ի հայաստանյան ներկայացուցչությունը, Հայաստանում հավատարմագրված համապատասխան կառույցները աշխատում են փաստաթղթի վրա։ Փորձագետների մակարդակով բազում հանդիպումներ են տեղի ունեցել թե՛ Երեւանում եւ թե՛ Բրյուսելում։ Դեռեւս սահմանված չէ, թե ինչ անվանում կունենա փաստաթուղթը։ Գուցե հայտարարություն կլինի, որով հստակ սահմանված կլինի, թե ինչ պայմանագրի, ինչ համաձայնագրի պետք է հանգենք, կամ կլինի մեկ այլ փաստաթուղթ։ Սակայն կա հստակ մոտեցում՝ Ռիգա գնալ առավել հստակ պատկերացումներով։ Հստակ պատկեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետի նախաձեռնությամբ մեկ անգամ եւս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որը հարուցել է տնտեսավարող սուբյեկտների մի մասի դժգոհությունը (առանձին)։
Կառավարությունը հաստատել է նիստի օրակարգը եւ ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը։
ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով։ Օգտվելով միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձեւավորված բարենպաստ միջավայրից, որը կարող է կարճաժամկետ լինել, գործադիրը նպատակահարմար է համարել արտարժութային պարտատոմսերի թողարկումը։ Այդ գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու եւ գլխավոր տեղաբաշխող, որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը, իրականացնում մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի տեղաբաշխման համար։ Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի եւ գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ՀՀ ֆինա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5—րդ նիստով եւ Համահայկական Հռչակագրի ընդունմամբ հետզհետե թափ են առնում Մեծ եղեռնին նվիրված միջոցառումները։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող եւ ակնկալվող միջոցառումները։ Նա տեղեկացրել է, որ, անշուշտ, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների գագաթնակետը կլինեն ապրիլի 22—24—ի միջոցառումները, սակայն մինչ այդ եւ դրանից հետո եւս թե Հայաստանում, թե արտերկրում սպասվում են գիտական, կրթական, քաղաքական, մշակութային բնույթի տարբեր արարողություններ։
«Առաջին խոշոր միջոցառումը մարտի 18—20—ին է՝ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումը, որն այս տարի ամբողջովին նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության տարելիցին։ Մենք աշխատում ենք տարածաշրջանային հանձնախմբերի հետ, որպեսզի այդ մեդիաֆորումին ներկա լինեն տարբեր միջազգային, տարածաշրջանային ազդեցիկ լրատվամիջոցները»,–ասել է Վիգեն Սարգսյանը։
Ապրիլին 22—23—ը կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորումը, որը լինելու է հարթակ խոսելու ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ ցեղասպանություն հանցագործության մասին։
Ապրիլի 23&md ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ հանրապետության նախագահը կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ—իրանական հարաբերությունների օրակարգը եւ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են։
Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2013 թվականին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր այցը եւ նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հանդիպումն ու պայմանավորվածությունները, որոնց իրագործման, ինչպես նաեւ բարեկամ Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու եւ խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է ու շահագրգիռ։
Արտգործնախարար Զարիֆն ընդգծել է, որ հայ—իրանական հարաբերությունները կարող են աշխարհի համար լավ օրինակ լինել, թե ինչպես մահմեդական եւ քրիստոնեական երկրները կարող են կողք կողքի խաղաղ համակեցություն ունենալ։ Նա նշել է, որ Իրանը եւս շահագրգիռ է առանց սահմանափակումների բոլոր ոլորտներում զարգացնել բարեկամ եւ վստահելի գործընկեր Հայաստանի հետ հարաբերությունները։
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են տնտեսական համագործակցության հարցերը եւ հատկապես նախանշված խոշոր ծրագրերի իրականացման գործում հետեւողական աշխատանքը, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ իր ազդեցությունը կունենա ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի եւ Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ գալիք տարիները բարեկամ Հունաստանի համար կլինեն վերելքի եւ միջազգային դերի ամրապնդման տարիներ։
Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները եւ համագործակցությունը խարսխված են մեր ժողովուրդների եղբայրական կապերի, փոխադարձ աջակցության եւ վստահության վրա։ Լիահույս եմ, որ որպես Հունաստանի Վարչապետ՝ Դուք հանձնառու կլինեք հայ—հունական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, եւ համատեղ ջանքերով մեր համագործակցության հարուստ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդների»,–ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքական «Միլիյեթի» փոխանցմամբ՝ երկրի նախագահ Էրդողանը այս տարվա ապրիլի 24—ին Չանաքքալեի ճակատամարտի 100—րդ տարեդարձը ոգեկոչող միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ի շարս հրավիրյալ մյուս 101 երկրների։ 
Անանունության պայմանով թերթի հետ զրուցած պաշտոնյան հայտնել է, որ նամակում մասնավորապես գրված է՝ «...միասին ենք կռվել այդ ճակատամարտում, այդ իսկ պատճառով հրավիրում եմ նաեւ Ձեզ»։ Խոսքն այդ ճակատամարտում օսմանյան բանակի կազմում կռված հայերի մասին է։ Միայն համառոտակի տեղեկացնենք ընթերցողներին, որ Չանաքքալեի կամ Դարդանելի գործողությունը 1915թ. Անտանտի երկրների ռազմական օպերացիան էր, որի վերջնանպատակը Կոստանդնուպոլսի առումն էր։ Նախապես այն ծրագրավորված էր սկսելու ապրիլի 23—ին, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգվեց ապրիլի 25—ին։ Օգոստոսին արդեն պարզ էր, որ դաշնակիցների ռազմագործողությունը դատապարտված է անհաջողության։ Ըստ որում, այս հրավերի՝ որպես քաղաքական քայլի իրականացման համաշարը հասկանալու համար արժե ուշադրություն դարձնել, որ հունվարի 15—ին Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշել էր, որ մտադիր է ապրիլի 24—ին աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին հրավիրել Թուրքիա, ինչին միանգամից դրականորեն էր արձագանքել Ալիեւը։ Արդեն իսկ պարզ է, որ նախագահ Սարգսյանի հրավերը մերժված է Էրդողանի «հակահրավերով», ուստի փորձենք վերլուծել թուրքական քաղաքականությունը տարբեր կողմերից։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 494 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրերս Փարիզի «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվեցին տասներկու անձինք։ Հունվարի 7—ի առավոտյան երեք ահաբեկիչ՝ եղբայրներ Սաիդ եւ Շերիֆ Կուաշիները ու եւս մեկը, ով ավելի ուշ հանձնվել էր ոստիկանությանը, ներխուժել էին թերթի խմբագրություն եւ կրակ բացել։ Հունվարի 9—ին Ֆրանսիայի ոստիկանության հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել եւ ոչնչացվել էին եղբայրները։
Նույն օրը այս գործողության հետ զուգահեռ ոստիկանությունը ոչնչացրել էր նաեւ հրեական սննդամթերքի «Hyper Casher» սուպերմարկետում հաճախորդներին գերի վերցրած 32—ամյա իսլամիստ Ամեդի Կուլիբալիին, ով սպանել էր 4 մարդու։
Եվրոպացիները մտադիր չեն հաշտվել ծայրահեղականության հետ։ Դրա վկայությունը Փարիզում երբեւէ անցկացված ամենամարդաշատ հավաքն էր։ Ի հիշատակ ահաբեկչության զոհերի եւ ի նշան համերաշխության՝ երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, հունվարի 11—ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւս Փարիզում մասնակցել է ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին։
Երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Ֆրանսիական Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Հայաստանի արտաքին գործերի նախա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը մեր երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից նոր հեռանկարներ է խոստանում։ Սակայն ես ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակության մոտ տպավորություն չստեղծվի, թե անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, մենք լուծում ենք մեր բոլոր դարդերն ու խնդիրները։ Այդպիսի բան չկա։ Եվրասիական տնտեսական միությունը դեռեւս կայացման փուլում է, եւ դուք տեսնում եք, թե ինչ բարդ միջպետական հարաբերություններ են միության անդամ երկրների միջեւ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նա այդ հարաբերությունների բարդությունը նորմալ է համարում, իսկ որոշակի լարվածության առկայությունը՝ ինչ—որ տեղ օգտակար։ «Եթե դու ունակ ես հաղթահարել այդ լարվածությունը, ապա քո օրգանիզմն ավելի է առողջանում։ Ճգնաժամը երբեք վտանգավոր չէ, այլ վտանգավոր է ճգնաժամը հաղթահարելու ունակությունների բացակայությունը։ Ավելին՝ եթե դու կարողանում ես հաղթահարել ճգնաժամը, բարձրանում ես դեպի ավելի առողջ տնտեսական համակարգ։ Նույնն էլ Եվրասիական տնտեսական միության պարագայում է»,–ընդգծել է Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ ՀՀ նախագահի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը հեռանկարային էր եւ հեռատես։ «Սակայն այստեղ կարեւոր է ոչ միայն Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը, այլ Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակելու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 579 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինտեգրացիոն գործընթացներում հաջողություն ունենք

Հայաստանը 2014—ի ընթացքում հաջողությամբ ավարտել է ինտեգրացիոն գործընթացները։ «Այսօր Հայաստանի՝ ԵՏՄ—ին անդամակցությունը փաստացի վավերացված, ավարտված է»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։ Ըստ քաղաքագետի՝ եթե որեւէ իրավիճակ, դետալներ ու անդրադարձներ չլինեն Մոսկվայում կայանալիք ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, ապա հունվարի 2—ից Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ։
Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ այդ տեսանկյունից հայ—ռուսական հարաբերությունների սերտացումը բխում է մեր երկարաժամկետ հեռանկարից։ Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը եւ այդ քայլի շուրջ հնչող տարաբնույթ կարծիքներին, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ—ի վերլուծաբան Մանվել Ղումաշյանը նշել է, որ ներկա պահին Ռուսաստանի տնտեսությունը թեեւ գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում, սակայն միայն այդ պատճառով քաղաքական գծի փոփոխությունը սխալ է։
«Այնպես չէ, որ հիմա վատ է, եւ մենք չպետք է գնանք այդ ուղղությամբ»,–ասել է նա։ Արեւմուտք—Ռուսաստան հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի, եւ զարգացման հեռանկարները շատ ավելի հստակ կլինեն։
Վերլուծաբանի խոսքով՝ այդ համատեքստում ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են յուրատեսակ կամուրջ հանդիսանալ Արեւմուտք—Ռուսաստան հարաբերություններում, որտեղ կողմերը կարող են ձգտել գալ ընդհանուր հայտարարի։ ԼՂ հակամարտության սրումը բանախոսը ոչ հավանական է հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ—ում ԱՄՆ նոր դեսպանը Ռիչարդ Միլզն է, ով Հայաստան կժամանի հունվարի վերջին, մինչ այդ աշխատանքները կկարգավորի 
ՀՀ—ում ԱՄՆ փոխդեսպանը։ ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը պաշտոնապես ավարտեց իր լիազորությունների իրականացումը ՀՀ—ում։ Նա երեկ լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ խոսել է իր պաշտոնավարության ընթացքում կատարված աշխատանքների, երկկողմ կապերի զարգացման ու ամրապնդման հարցում գրանցած ձեռքբերումների մասին։
Բնականաբար, դեսպանը կարեւորել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ ընդունելի լուծումը խաղաղ բանակցություններն են։ Այլ տարբերակ չկա»։ Նա նշել է, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ամբողջ տարածաշրջանին է անհրաժեշտ հակամարտության կարգավորումը։
«ԱՄՆ—ը, մյուս միջնորդ երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ ամեն ինչ անում է հարցի կարգավորման ուղղությամբ։ Համանախագահները չեն կարող լուծում պարտադրել կողմերին, չեն էլ ասի, թե ինչ պետք է անել։ Համանախագահներն այս հակամարտության լուծման հարցում միջնորդներն են։ Մեր դերն այն է, որ կողմերին հորդորենք, որպեսզի քաղաքական կամք դրսեւորեն, ճկուն լուծումներ, փոխզիջումներ գտնեն հակամարտության լուծման համար։ Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր աշխատանքը»,– ասել է նա։ Համանախագահների նպատակն այն է, որ կողմերին պահեն բանակցային սեղանի շուրջ, երկխոսությունը շարունակվի եւ առաջընթաց գրանցվի։
Ինչ վերաբե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ավանդական մամուլի ասուլիսը։ Նախագահը 3 ժամ 10 րոպե տեւած ասուլիսի ընթացքում պատասխանել է 39 լրագրողի հարցերին։ Այս անգամ ասուլիսը մոտ մեկ ժամ ավելի կարճ է տեւել, քան նախորդ տարի։ Նախագահի եւ լրագրողների հարցուպատասխանի հիմնական թեման եղել են Ռուսաստանի եւ Արեւմուտքի քաղաքական եւ ֆինանսատնտեսական դիմակայության խնդիրները։
Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում տեղի տալ Արեւմուտքի ճնշումներին։ Նա պնդել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանն իրավացի է։ «Եթե արեւմտյան գործընկերները այլ դիրքորոշման հետեւեին եւ Մայդանին չսկսեին քաղաքական եւ տնտեսական բնույթի խոստումներ տալ «Մայդանի կարկանդակներից» հետո, այժմ Ուկրաինայում չէին լինի քաղաքացիական պատերազմ եւ բազմաթիվ զոհեր»։
Նա նշել է, որ Բեռլինյան պատի փլուզումից 25 տարի անց նոր բաժանարար պատ է կառուցվել, սակայն ճիշտ ճանապարհը պատերի կառուցումը դադարեցնելն է, պետք է ընդհանուր տարածքներ կառուցել։
Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ Վ. Պուտինը հայտարարել է, որ վաղ թե ուշ պետք է կարգավորել այն, սակայն ոչ թե ուժային մեթոդներով, շրջափակմամբ, այլ բանակցությունների միջոցով։


Առավելագույնը 2 տարի
 

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը, չնայած Հայաստանի քաղաքական ընտրությանը՝ միանալ ԵՏՄ—ին, պատրաստ է շարունակելու համագործակցությունը։ 
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ԵՄ—Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսում նշեց, որ «նոր» հարաբերությունների ելակետ կդառնան Վիլնյուսում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Իսկ ԵՏՄ—ին անդամակցությունը վստահության դեֆիցիտ չի առաջացնի։
«Որոշ շահագրգիռ անձանց համար Հայաստանի  սեպտեմբերի 3—ի հայտարարությունը՝ ԵՏՄ—ին անդամակցելու վերաբերյալ, անակնկալ էր։ Բայց ԵՄ բնորոշ եւ կարեւոր հատկանիշներից մեկն այն է, որ միշտ հարգում է իր գործընկեր պետությունների որոշումները եւ այդ տեսանկյունից ամբողջովին հաշվի է առնում Հայաստանի որոշումը,–ասաց դեսպանը։–Որոշեցինք վերանայել Հայաստան—ԵՄ գործողությունների ծրագիրը։ Կցանկանայի նշել, որ ԵՄ—ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկումներ անցկացնել իրավական նոր փաստաթղթային եւ կարգավորման նոր բազայի ձեւավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով եւ հարգելով սեպտեմբերի 3—ին ստանձնած նոր հանձնառությունները»։
Սակայն արդեն համաձայնեցված պարտավորությունները կմնան. «Կողմերը փորձելու են պահպանել, ապահովել այն, ինչ բանակցված էր ասոցացման համաձայնագրի փաթեթի տեսքով»։ Իսկ երկխոսությունը ձեւակերպելիս երկուստեք կհամաձայնեցվեն այն ոլորտները, որոնք պետք է կարգավորվեն նոր իրավական դաշտում։
Հրիսթեան նշեց, որ երբ Հայաստանը ավա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025