ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 24 » ԵՏՄ—ին Հայաստանի անդամակցումը հեռանկարային է /Ոչ պակաս կարեւոր է նաեւ ԵՄ—ի հետ հարաբերությունները շարունակելու պատրաստակամությունը/
15:16
ԵՏՄ—ին Հայաստանի անդամակցումը հեռանկարային է /Ոչ պակաս կարեւոր է նաեւ ԵՄ—ի հետ հարաբերությունները շարունակելու պատրաստակամությունը/

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը մեր երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից նոր հեռանկարներ է խոստանում։ Սակայն ես ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակության մոտ տպավորություն չստեղծվի, թե անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, մենք լուծում ենք մեր բոլոր դարդերն ու խնդիրները։ Այդպիսի բան չկա։ Եվրասիական տնտեսական միությունը դեռեւս կայացման փուլում է, եւ դուք տեսնում եք, թե ինչ բարդ միջպետական հարաբերություններ են միության անդամ երկրների միջեւ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նա այդ հարաբերությունների բարդությունը նորմալ է համարում, իսկ որոշակի լարվածության առկայությունը՝ ինչ—որ տեղ օգտակար։ «Եթե դու ունակ ես հաղթահարել այդ լարվածությունը, ապա քո օրգանիզմն ավելի է առողջանում։ Ճգնաժամը երբեք վտանգավոր չէ, այլ վտանգավոր է ճգնաժամը հաղթահարելու ունակությունների բացակայությունը։ Ավելին՝ եթե դու կարողանում ես հաղթահարել ճգնաժամը, բարձրանում ես դեպի ավելի առողջ տնտեսական համակարգ։ Նույնն էլ Եվրասիական տնտեսական միության պարագայում է»,–ընդգծել է Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ ՀՀ նախագահի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը հեռանկարային էր եւ հեռատես։ «Սակայն այստեղ կարեւոր է ոչ միայն Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը, այլ Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակելու պատրաստակամությունը։ Այն, որ հանրապետության նախագահը մասնակցեց Վիլնյուսի գագաթնաժողովին, շատ կարեւոր ազդակ էր։ Սա խոսում է այն մասին, որ եվրոպացիները շատ լավ հասկացել են, որ «ե՛ւ—ե՛ւ»—ի քաղաքականությունը լավագույն մոդելն է, եւ հիմա արդեն Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու ուղղությամբ քայլեր են կատարում»,–պարզաբանել է պատգամավորը։
Ըստ նրա՝ սեպտեմբերի 3—ի որոշումը կայացվել է հնարավոր բացասական հետեւանքները չեզոքացնելու գիտակցությամբ. «Սա է սեպտեմբերի 3—ի քաղաքական որոշման ողջ խորհուրդը։ Չփորձել գնալ մի ճանապարհով, որը կարող է քեզ համար ստեղծել դժվարություններ եւ սպառնալիքներ»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ԵՏՄ—ն համարվում է տնտեսական միություն, սակայն շատ դեպքերում Հայաստանի անդամակցումն այդ միությանը հիմնավորվում է անվտանգության տեսանկյունից, նա ընդգծել է, որ ցանկացած տնտեսական միություն չի կարող գոյատեւել առանց կայուն անվտանգության երաշխիքների. «Հետեւաբար, բոլոր այն երկրները, որոնք անդամակցում են այս միությանը, մտահոգվում են իրենց անվտանգությամբ՝ եթե ոչ ռազմական, գոնե տնտեսական անվտանգությամբ, որն ազգային անվտանգության բաղադրիչ է։ Հետեւաբար, Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը բոլորին հետաքրքիր է նաեւ այս տեսանկյունից»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 575 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024