Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 20
ՀՀ—ում ԱՄՆ նոր դեսպանը Ռիչարդ Միլզն է, ով Հայաստան կժամանի հունվարի վերջին, մինչ այդ աշխատանքները կկարգավորի
ՀՀ—ում ԱՄՆ փոխդեսպանը։ ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը պաշտոնապես ավարտեց իր լիազորությունների իրականացումը ՀՀ—ում։ Նա երեկ լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ խոսել է իր պաշտոնավարության ընթացքում կատարված աշխատանքների, երկկողմ կապերի զարգացման ու ամրապնդման հարցում գրանցած ձեռքբերումների մասին։
Բնականաբար, դեսպանը կարեւորել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ ընդունելի լուծումը խաղաղ բանակցություններն են։ Այլ տարբերակ չկա»։ Նա նշել է, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ամբողջ տարածաշրջանին է անհրաժեշտ հակամարտության կարգավորումը։
«ԱՄՆ—ը, մյուս միջնորդ երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ ամեն ինչ անում է հարցի կարգավորման ուղղությամբ։ Համանախագահները չեն կարող լուծում պարտադրել կողմերին, չեն էլ ասի, թե ինչ պետք է անել։ Համանախագահներն այս հակամարտության լուծման հարցում միջնորդներն են։ Մեր դերն այն է, որ կողմերին հորդորենք, որպեսզի քաղաքական կամք դրսեւորեն, ճկուն լուծումներ, փոխզիջումներ գտնեն հակամարտության լուծման համար։ Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր աշխատանքը»,– ասել է նա։ Համանախագահների նպատակն այն է, որ կողմերին պահեն բանակցային սեղանի շուրջ, երկխոսությունը շարունակվի եւ առաջընթաց գրանցվի։
Ինչ վերաբե
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած հերթական քննարկումը նվիրված էր Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսակների արտադրության եւ այլ շինանյութերի արտադրության ոլորտների խնդիրներին։ Քննարկումը վարում էր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Միջոցառումը, որին ներկա էին 23 ընկերությունների ներկայացուցիչներ եւ նախարարության վարչության պետեր, նաեւ Զարգացման հայկական գործակալության եւ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ձեւական բնույթ չուներ։ Ոլորտի ընկերությունների ղեկավարները հստակ ներկայացրեցին իրենց խնդիրները եւ կա՛մ ստացան հստակ պատասխաններ, կա՛մ հստակ խոստում՝ արծարծված հարցրեն ուսումնասիրելու։
Կարեն Ճշմարիտյանը քննարկման սկզբում նկատեց, որ ինքը պատրաստ է լսել ոչ միայն ոլորտին բնորոշ՝ ընդհանրական խնդիրների, այլեւ առանձին ընկերությունների առջեւ ծառացած խոչընդոտների մասին։ Որովհետեւ խոսքը մի բնագավառի մասին է, որը զարգացման ներուժ ունի։ Եվ շատ մեծ ներուժ, որովհետեւ մեր երկիրը ոչ մետաղական օգտակար հանածոների պաշարների բազմազանությամբ ու հարստությամբ աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։ ՀՀ—ն ունի ոչ մետաղական հանքանյութերի պաշարներ, որոնք կարող է օգտագործել հարյուրավոր տարիներ։ Մեր հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի գրեթե բոլոր տեսակի հանքանյութային ապարները։ Այս ամենով է պայմանավորված, որ ոչ մետաղական հանքանյութերի արտադրության ոլորտը դեռ խորհրդային տարիներից դասվել է Հայաստանի արդյունաբերության հիմնական ոլորտների շարքին եւ է
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության, Դեղերի փորձագիտական կենտրոնի, առողջապահական պետական տեսչության, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնագիտական խումբը շրջեց Երեւանի հինգ («Լամբրոն», «Արֆորմացիա», «Ալֆաֆարմ», «Նատալի ֆարմ», «Լեւոն եւ Լամարա») դեղատներում։
«Դեղորայքի գինը, տարադրամի փոփոխությամբ պայմանավորված, տատանման է ենթարկվել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ ձեռնարկվել են միջոցառումներ, ձեւավորվել շրջիկ խմբեր։ Դեղերի գներն անհիմն բարձրացրած դեղատներում եւ կազմակերպություններում կսկսվեն վարույթներ»,–ամփոփելով շրջայցի արդյունքները լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նա տեղեկացրեց, որ նախօրեի երեկոյան անձամբ է այցելել դեղատներ, տեղում ծանոթացել արտարժույթի տատանման հետեւանքով դեղերի ոլորտում տիրող իրավիճակին։
«Մենք մշտադիտարկումներ ենք անցկացնում ՀՀ դեղերի հիմնական ցանկի առումով, որպեսզի դեղերի գները լինեն հնարավորինս զսպված։ Խոշոր ներկրողների հետ այս ուղղությամբ բանակցություններ են տարվել։ 10—20 տոկոսի շրջակայքում դեղերի գնի տատանումը կայունանում է, եւ թանկացումը նվազագույն կլինի»,–ասաց Արմեն Մուրադյանը, ընդգծելով, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է։
ՀՀ առո
...
Կարդալ շարունակությունը »
|
«Այն իրողությունը, որ դրամը էապես արժեզրկվեց դոլարի նկատմամբ՝ հայաստանյան ծագում չուներ»,–այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ սա առաջին անառարկելի պնդումն է։
Նրա խոսքերով՝ երկու հիմնական գործոններ եւս կային, որոնք բերեցին այս իրավիճակին։ Նախ, ըստ նրա, դոլարը ԱՄՆ տնտեսության աշխուժացման արդյունքում ուժեղանում է, եւ դրա ազդեցությունը իրենց վրա կրում են բոլոր արժույթները՝ արժեզրկվելով դոլարի նկատմամբ։ Երկրորդ գործոնը վերաբերում է Հայաստանի հիմնական գործընկեր երկրին՝ Ռուսաստանին, որտեղ տարբեր պատճառներով առկա է ռուբլու էական արժեզրկում, ինչպես նաեւ՝ նավթի գնի նվազում։
«Քանի որ Հայաստանը փոքր եւ բաց տնտեսություն ունեցող երկիր է, բնականաբար, ենթարկվում է խոշոր ֆինանսական ազդեցություններին։ Բնական է, որ այդ ամենը իր հետեւանքը պետք է ունենար դրամ—դոլար փոխարժեքի փոփոխման վրա»,–նշել է Գ. Մինասյանը։
Ըստ նրա՝ կանխատեսումներ կային, որ իսկապես այս տարբերության հետեւանքով դրամի փոխարժեքը էապես պետք է նվազի։ Սակայն Գ. Մինասյանը գտնում է, որ այն, ինչին ականատես եղանք վերջին օրերին, հաջորդ գործոնի ազդեցության հետեւանք էին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է նման իրավիճակներում հանդիպող աժիոտաժային դրսեւորումներին։ Դրանք, ըստ նրա, առաջացնում էին այնպիսի մարդիկ, որոնք չունեին համապատասխան ունակություն, կարողություն եւ գիտելիք, որպեսզի կարողանայի
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ—ի բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն։
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ կարեւորել նման հանդիպումները, որոնք, նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են Եվրոպական համայնքի Հայաստանի բարեկամների հետ քննարկելու Հայաստան—ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Հանրապետության նախագահը եւ ազգությամբ լեհ Ռիշարդ Չարնեցկին ջերմությամբ են հիշել նախկինում տեղի ունեցած իրենց հանդիպումները եւ Հայաստանի ու Լեհաստանի նախագահների փոխայցելությունները՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ—լեհական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգանում են։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ի դեմս Լեհաստանի՝ միջազգային ասպարեզում Հայաստանն ունի վստահելի գործընկեր, որի հետ բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական առնչությունների եւ տարբեր հարցերի նկատմամբ ընդհանուր մոտեցումների վրա։ Ռիշարդ Չարնեցկին նշել է, որ իր երկիրը շատ լավ է պատկերացնում եւ հատուկ ըմբռնում ունի այն աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում գտնվում է Հայաստանը։
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են ԵՄ—ի հետ միջխորհրդարանական համագործակցությունը, որը տեղի է ունենում ՀՀ—ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի՝ ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։ Սերժ Սարգսյանը եւ Ռիշարդ Չարնեցկին քննարկել են այդ փոխգործակցությունն արդյունավետ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|