Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ Դանիլո Աստորիի հետ բավականին երկար զրուցել է Մեծ եղեռնի 100—ամյա տարելիցի մասին։ Ըստ նրա՝ վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, թե ովքեր չեն ընդունում ցեղասպանության փաստը, մասնակից են դառնում ցեղասպանությանը։ Խորհրդարանի նախագահը, դատապարտելով այդ երեւույթը եւ թուրքական իշխանության դիրքորոշումը, նշել է, որ Թուրքիան նոր սերնդին Հայոց ցեղասպանության մասնակիցը դարձնելու իրավունք չունի։ Պարոն Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն դա այժմ այդքան էլ իրատեսական չի համարել։
ԱԺ նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ շատ պետություններ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն ընդունում ցեղասպանության փաստը։ ԱԺ նախագահի կարծիքով՝ այդ երկրներից շատերն ուղղակի քաղաքական, նաեւ տնտեսական նկատառումներով այս պահին չեն ճանաչում ցեղասպանությունը։
Պատասխանելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ այն ճանաչելու հնարավորության մասին հարցին՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մենք իսրայելական կողմի հետ սկսենք քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Իսրայելի ժողովուրդը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ես արդեն ասացի, որ շատ եր
...
Կարդալ շարունակությունը »