ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 12

Աշխատանքից ազատվել է ատոմակայանի տնօրենը, փոխտնօրենը կալանավորված է. «Հրապարակ»

Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարագետն էր: Կադրային փոփոխությունները, «Հրապարակի» տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին: Հետաքրքիր է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ:

Պարզեցինք, որ գործից ազատվել են նաև ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է: Այս տեղեկությունները մասամբ հաստատեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը: «Գագիկ Մարկոսյանը մի քանի օր առաջ ազատվել է»,- ասաց նա»։

ՀԱԷԿ պաշտոնյաներից մեկի կալանավորման մասին լուրը հաստատեցին ԱԱԾ-ում: «Կալանավորվել է ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ փոխադարձ պայմանավորվածությունը՝ դյուրացնել մուտքի արտանագրերի ռեժիմը, համարում է երկու ժողովուրդների միջեւ կապերի խորացմանն ուղղված քայլ։ Այս մասին դեսպանը հայտնել է դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. «Շատ ուրախալի հայտարարություն է այն, ինչ ՀՀ կառավարության կողմից երեկ եղավ, որը եզրափակում է մեկ տարվա աշխատանքը։ Մեկ տարի առաջ Վաշինգտոնում այս գործընթացը մեկնարկեց, ինչն ավելի ու ավելի սերտ հարաբերություններ կստեղծի երկու երկրների ժողովուրդների միջեւ»։
Նրա խոսքով՝ տրվել է վիզաների վավերականության առավելագույն թույլատրելի ժամկետը, որը համապատասխանում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԱՄՆ—ի օրենսդրությանը. «Մենք ցանկանում էինք, որ լինի ավելի ազատական վիզաների շրջանակ փոխադարձության սկզբունքի հիման վրա, ինչին էլ ձեռնամուխ եղանք»։
Ջոն Հեֆերնը շեշտեց նաեւ այն փաստի կարեւորությունը, որ ԱՄՆ քաղաքացիների համար Հայաստան մուտք գործելիս սահմանվում է առանց վիզային ռեժիմ։
ՀՀ կառավարության հետ ԱՄՆ վիզային ռեժիմի նոր կարգի մասին համաձայնության նպատակը մուտքի արտոնագրի երկարացումն է։ Այս մասին «Tert.am»—ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե սա արդյոք չի՞ նպաստի արտագաղթի աճի տեմպին դեպի ԱՄՆ, Գագիկ Եգանյանը նշել է. «Մուտքի արտոնությունը եւ մշտական բնակությունը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ նրա այցը նոր շունչ կհաղորդի հայ—լատվիական հարաբերություններին, հանդիպումների եւ քննարկումների արդյունքում կնախանշվեն փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային ոլորտներն ու հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա երկկողմ քայլերը։
Հաճախակի փոխայցելությունները, արտաքին գործերի նախարարների մակարդակով իրականացվող խորհրդատվություններն ու երկխոսությունը, նախագահի համոզմամբ, միջպետական համագործակցության խորացման կարեւոր նախապայման են։
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է նաեւ Հայաստան—Եվրամիություն համագործակցությունը եւ Լատվիայի՝ որպես Եվրամիության հաջորդ նախագահող երկրի, աջակցությունը այդ համագործակցության հետագա խորացման ու զարգացման գործում։ Հանրապետության նախագահը նշել է, որ Եվրամիությունը եղել է եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը, որի հետ փոխգործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ ինչպես ԵՏՄ անդամակցությունից առաջ, այնպես էլ հետո մեր երկիրը շարունակելու է զարգացնել եվրոպական օրակարգը, ձեւավորել համագործակցության դաշտը նոր իրողությունների պարագայում։
Արտգործնախարար Ռինկեւիչսը ընդգծել է, որ Լատվիան հասկանում եւ հարգանքով է վերաբերում ԵՏՄ—ին միանալու Հայաստանի որոշմանը, նաեւ հաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024