«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը մեր երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից նոր հեռանկարներ է խոստանում։ Սակայն ես ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակության մոտ տպավորություն չստեղծվի, թե անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, մենք լուծում ենք մեր բոլոր դարդերն ու խնդիրները։ Այդպիսի բան չկա։ Եվրասիական տնտեսական միությունը դեռեւս կայացման փուլում է, եւ դուք տեսնում եք, թե ինչ բարդ միջպետական հարաբերություններ են միության անդամ երկրների միջեւ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նա այդ հարաբերությունների բարդությունը նորմալ է համարում, իսկ որոշակի լարվածության առկայությունը՝ ինչ—որ տեղ օգտակար։ «Եթե դու ունակ ես հաղթահարել այդ լարվածությունը, ապա քո օրգանիզմն ավելի է առողջանում։ Ճգնաժամը երբեք վտանգավոր չէ, այլ վտանգավոր է ճգնաժամը հաղթահարելու ունակությունների բացակայությունը։ Ավելին՝ եթե դու կարողանում ես հաղթահարել ճգնաժամը, բարձրանում ես դեպի ավելի առողջ տնտեսական համակարգ։ Նույնն էլ Եվրասիական տնտեսական միության պարագայում է»,–ընդգծել է Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ ՀՀ նախագահի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը հեռանկարային էր եւ հեռատես։ «Սակայն այստեղ կարեւոր է ոչ միայն Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը, այլ Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակելու
...
Կարդալ շարունակությունը »