Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 16
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Օրիենտալ Պատռոն» ֆինանսական խմբի տնօրեն Ժանգ Ջինգին, «Ֆորչն Օիլ» ընկերության գործադիր տնօրեն Տիան Ջունին եւ «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Լինին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ասիական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը։ Վերջիններս նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում եւ հույս հայտնել, որ իրենց ներդրումների արդյունքում մեր երկրում կստեղծվեն նաեւ լրացուցիչ նոր աշխատատեղեր։
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը եւ հայտնել կառավարության աջակցությունը՝ նրանց ծրագրերին օժանդակություն ցուցաբարելու հարցում։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ եւ նպաստել դրա իրականացմանը։ Վարչապետի հանձնարարությամբ նշված ընկերությունների ներկայացուցիչներին կընդունի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ քննարկելու ծրագրերի իրականացման մանրամասներն ու հետագա քայլերը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ճանապարհաշինության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային գրավչությանն ու հնարավորություններին։
|
Դեկտեմբերի 15—16—ը Թեհրանում անցկացվում է հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստը, որին մասնակցելու համար Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Հայաստանի պատվիրակությունը՝ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ։ Հայկական պատվիրակության կազմում են նաեւ տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ։
Հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստը բացել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչանը։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերություններն ընդգրկում են ամենատարբեր բնագավառներ եւ ունեն զարգացման մեծ ներուժ։ Մեզանից յուրաքանչյուրն այդ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ նոր նախագծերի կազմման գործում ունի պատասխանատվության իր բաժինը եւ անելիքները։ Մեր երկրների նախագահները բազմիցս նշել են, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունները դեռեւս չեն համապատասխանում երկկողմ քաղաքական հարաբերություններին, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երկկողմ տնտեսական հարաբերությունների ներուժի միայն փոքր մասն է օգտագործված, իսկ արդյունավետ աշխատանքի արդյունքու
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 15—ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մինչ օրակարգային հարցերին անցնելը ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներն առաջարկել են արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը եւ երկրում ստեղծված իրավիճակը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ավելի ուշ, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ նիստ հրավիրելու ու երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու առաջարկին, նշել է, որ խմբակցությունների ղեկավարների հետ խնդիրը քննարկվել է, բարձրացված հարցադրումները մեծամասամբ ընդունելի են եղել։ ԱԺ նախագահը ներկայացրել է հայտարարության նախագիծ՝ առաջարկելով խորհրդարանական ուժերին միանալ այդ նախագծին։ Նա նշել է, որ նախագծի ձեւակերպումները կարող են փոփոխվել քննարկումների արդյունքում։ Հայտարարության նախագծով ակնկալվում են իրավապահ մարմինների օպերատիվ եւ անաչառ գործողությունները մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։ «Ընդգծելով մեր գործընկեր Արամ Մանուկյանի եւ բռնության ենթարկված մյուս քաղաքացիների գործերի քննությունը Ազգային ժողովի եւ անձամբ ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը՝ հայտարարում ենք, որ խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որեւէ քաղաքացու եւ հ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|