Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 08
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավելի քան 290 միլիոն 115 հազար 652 ՀՀ դրամի չափով։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրեցին Կենտրոն եւ Նորք—Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։
Վազգեն Խաչիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերով, 178 հոդվածի երրորդ մասի առաջին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի չորրորդ մասով մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ 2005թ. հունվարի 14—ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 17—ն աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները ծառայության վճարային ծառայության Երեւան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը։
Ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք
...
Կարդալ շարունակությունը »
|
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3—5—ը Սոչիում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ) 60—րդ նիստի եւ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13—րդ նիստի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ ԱՊՀ ՄԾՂԽ 60—րդ նիստի ընթացքում ստորագրվել է 15 որոշում, քննարկվել է ապրանքների մաքսային արժեքի որոշման եւ հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, մտավոր սեփականության օբյեկտների փոխադրման նկատմամբ մաքսային հսկողության, էլեկտրոնային առեւտրի, ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակում միասնական տարանցման համակարգի ստեղծման հնարավորության, ինչպես նաեւ Մաքսային միության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների եւ փոխադրամիջոցների մասին նախնական իրազեկման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Նիստի ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ա. Բելյանինովը։ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13—րդ նիստին ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է դիտորդի կարգավիճակով։ Նիստի ընթացքում ստորագրվել է 26 որոշում։ Ի դեպ, Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական՝ 14—րդ նիստն անցկացվելու է Երեւանում՝ 2015
...
Կարդալ շարունակությունը »
|
–Պարոն նախարար, կխնդրեի ամփոփեք՝ ինչպես է անցել նախարարական խորհուրդը, հատկապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի մասով։
Էդվարդ Նալբանդյան.
–Ինչպես գիտեք, ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհուրդը կարեւոր հանգրվան է՝ քննարկելու Եվրոպայի անվտանգությանը վերաբերող տարբեր հարցեր։
Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, եւ եռանախագահները որոշեցին առանձին՝ եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի եւ Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից։
Ի՞նչ է ասվում այդ հայտարարության մեջ։ Համանախագահները եւս մեկ անգամ ընդգծում են, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանը։ Ո՞ւմ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։
Իրենց հայտարարության մեջ եռանախագահները հատկապես ընդգծում են, եւ դուք գիտեք, որ այս տարի 1994թ. մայիսին կնքված հրադադարի համաձայնագրի 20—րդ տարեդարձն է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն։ Ո՞ւմ է դա ուղղված։ Հայաստանը եւ Ղարաբաղը մշտապես կողմ են արտահայտվել, որ պետք է հարգվի 1994թ. համաձ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով՝ նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանը, ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարի հրամայականին, ինչպես նաեւ հետեւանքների վերացման իրավական հիմնախնդիրներին։
Լսումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին։
Լսումներին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել սփյուռքի երկու կառույցների՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Եվրոպական հրեական խորհրդարանի պատվիրակություններն իրենց ղեկավարների գլխավորությամբ։ Ելույթներ են ունեցել նաեւ Հայ դատի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, հայկական ավանդական կուսակցությունների, ակադեմիական եւ գիտական շրջանակների հայտնի մասնագետներ, իրավագետներ, ՀՀ–ում բնակվող ազգային փոքրամասնությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ։
Զեկույցներում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին, արծարծվել են տարբեր պատմական ժամանակահատվածներում իրականացված այդ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել փոխարժեքի տատանումների վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է. «Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու եւ արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8—ից սկսած մինչեւ տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։
Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձեւավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչեւ ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձեւավորումը»։
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|