ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 18

Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումները ազդեցություն ունեն նաեւ ՀՀ դրամի վրա՝ արտացոլվելով ազգային արժույթի շարունակական անկման մեջ։ 
ՀՀ Սահմանադրության 70 հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ երեկ նախաձեռնողի սահմանած օրակարգով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ դեկտեմբերի 15–ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է նիստն անցկացնել դռնփակ՝ համաձայն «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի, եւ առանց ընդմիջման։
Խորհրդարանը քվեարկությամբ որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաղորդումը քննարկել դռնփակ ընթացակարգով։
Երեկ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից։
Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։
Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի թե՛ տեխնոլոգիական եւ թե՛ փաստացի կորուստների մեծությունները, դրանց առաջացման պատճառներն ու աղբյուրներն ուսումնասիրելու նպատակով 6 ամիս առաջ երկրի ղեկավարության հանձնարարությամբ ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի կարգադրությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որում ընդգրկվել էին նախարարության եւ էներգետիկայի ոլորտի փորձագետները։
Երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում հրավիրած մամլո ասուլիսում փոխնախարարներ Արեգ Գալստյանը եւ Իոսիֆ Իսայանը մանրամասնեցին ուսումնասիրության արդյունքը, խնդիրների լուծման իրագործման պայմանները եւ հեռանկարները։ Ասուլիսին ներկա էին նաեւ «Հաշվարկային կենտրոնի» տնօրեն Սամվել Կարապետյանը եւ էներգետիկայի ինստիտուտի տնօրեն Լեւոն Աղեկյանը, ովքեր խնդիրը քիչ ավելի մասնագիտական եզրույթում պարզաբանեցին։
Հետազոտությունների արդյունքները այս ընթացքում պարբերաբար քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ։ Մշակվել է առաջարկների փաթեթ՝ ուղղված էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգետիկական հաշվառման համակարգի արդիականացմանն ու կորուստների նվազեցմանը։ Մշակված 24 առաջարկներից 13—ն ունեն կազմակերպչական եւ նորմատիվաիրավական բնույթ, իսկ մնացածը վերաբերում են օգտագործվող սարքերն եւ սարքավորումները, հաշվառման համալիրները եւ դրանց ուրվակներն (սխեմաները) արդիականացնելուն։
Աշխատանքային խմբի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երեւան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երեւանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը։ Այն տարածաշրջանում առաջին եւ միակ մասնաճյուղն է։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել այն առաքելությունը, որի շրջանակներում պարոն Ֆլոգաիտիսն այցելել է Հայաստան։ Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երեւանյան մասնաճյուղի բացումը կարեւոր իրադարձություն է համարել՝ ընդգծելով, որ այն նաեւ պարտավորեցնող է, քանի որ Հայաստանում մեծապես գիտակցում են այս ոլորտում առկա խնդիրների լուծման կարեւորությունը, դրանց պարբերաբար ուսումնասիրման եւ վերլուծությունների, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։
Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է իր կարողությունների չափով աջակցելու Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությանը՝ իր բարդ եւ չափազանց կարեւոր առաքելության իրականացման գործում, նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կազմակերպության նպատակները միանգամայն համահունչ են Հայաստանի որդեգրած քաղաքականությանը. մեր երկիրը եւս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է եւ անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով՝ բավականաչափ առաջ է ընթացել, չնայած, նախագահի խոսքով, դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծապես կա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դոլարային արճուրդների ծավալը յուրաքանչյուր շաբաթ նվազում է, իսկ հաջորդ շաբաթվա ավարտին գլխավոր դրամատունը դուրս կգա արժութային շուկայից։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ խոսելով ֆոնդային բորսայի փոխարեն սեփական հարթակում գործարքներ կատարելու ԿԲ որոշման մասին. «Խաղի այս կանոնները ժամանակավոր են։ Հաջորդ շաբաթվանից հետո մենք այլեւս չենք լինի արժույթի շուկայում, իսկ առեւտրային բանկերը կարող են իրենց գործարքները կատարել այնտեղ։ Այս պահին, հանգամանքներից ելնելով, դրանք ակտիվ չեն բորսայում, սակայն այս կարճ ժամանակահատվածից հետո ամեն ինչ վերադառնալու է իր նախկին վիճակին։ Մենք նորից լինելու ենք բորսայում, սակայն ավելի պասիվ, իսկ բանկերն ավելի ակտիվ կլինեն այնտեղ»։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ այդ գործիքի կիրառումը ուղղված էր ոչ այնքան փոխարժեքի կարգավորմանը, որքան իրական փոխարժեքի բացահայտմանը. «Այս վարժությունը արել են տարբեր երկրներում։ Իրենց մոտ այդ պահին եղել է ավելի մեծ արժեզրկում, սակայն փոխարժեքը հետզհետե կարգավորվել է։ Մենք ցանկացած պահի էլ հնարավորություն ունենք ինտերվենցիա անելու, սակայն լավագույն իրավիճակը ինտերվենցիա չանելն է»։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ–ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների եւ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւհասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները եւ հետագա քայլերը։ Երկուստեք կարեւորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։ Միաժամանակ կարեւոր են համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը եւ սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները։
ՀԲ–ի եւ ԱՄՀ–ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գործադրվող ջանքերը եւ ձեռնարկվող միջոցառումները, կարեւորել ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաշխարհային տնտեսության վերականգնումը դեռեւս շարունակում է անհամաչափ եւ փխրուն մնալ, իսկ դա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության աճը դեռեւս ներուժից կամ պոտենցիալից ցածր է։ Այս մասին հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը՝ «Այլընտրանք» հետազոտական կազմակերպության նախաձեռնությամբ երեկ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում կազմակերպված քննարկմանը։
Թերեզա Սանչեսը, ներկայացնելով «Դրամի փոխարժեքի տատանումը եւ դրա ազդեցությունը երկրի տնտեսության վրա» թեմայով դասախոսությունը, նշեց, որ այսօր տարբեր տարածաշրջաններում նկատվում են խիստ տարբերություններ. «ԱՄՆ—ի տնտեսությունը ի վերջո վերականգնվում է, եւ հաջորդ տարի կանխատեսվում է երեք տոկոսի աճ, իսկ ԱՄՀ կանխատեսումներով՝ 3.1 տոկոսի աճ»։
Միաժամանակ, ըստ նրա, խնդիրներ կան ԵՄ երկրներում, ինչը մտահոգիչ է։ Մասնավորապես, ԵՄ երկրներում դեռեւս կան կառուցվածքային խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս աճի տեմպը վերականգնել։
«Հոկտեմբերին մենք կանխատեսում էինք, որ ԵՄ երկրներում աճը կկազմի 1,4 տոկոս, սակայն Եվրոպական կենտրոնական բանկը վերջերս հայտարարել է, որ իրենց կանխատեսումների համաձայն տնտեսական աճը 1,1 տոկոս կլինի, ինչը այնքան էլ լավատեսական չէ»,–նշեց Սանչեսը՝ հավելելով, որ սա հետեւանք է նրա, որ եվրոպական երկրների տնտեսություններում ֆինանսական համակարգը շարունակում է խնդիրների, դժվարությունների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024