Մամուլում լուրեր են շրջանառվում գազի սակագնի վերանայման վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարել էր՝ գազի սակագնի վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա։
Հարցադրմանը երեկ կայացած տնտեսական իրավունքի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանեց նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա խորհուրդ տվեց այս հարցում խոսակցություններով ու շշուկներով չուղղորդվել։ Ինչ վերաբերում է երկրում արձանագրված գնաճին, ապա վարչապետը նշեց, որ գործադիրի հաջորդ նիստում այդ մասին զեկույց է նախատեսված, եւ բոլորը կտեղեկանան ուսումնասիրության արդյունքներին։
ՀՀ կառավարության նախորդ նիստերից մեկում ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ հարկային մարմինները ընկերություններում ստուգումների թիվը պետք է նվազեցնեն մինչեւ տարեկան մեկ անգամի. լրացուցիչ ստուգումներ կարող են իրականացվել միայն կառավարության ղեկավարի հանձնարարականով։ «Արդյոք դա ճնշում չէ՞ հարկային մարմինների նկատմամբ»,–լրագրողի այս հարցին ի պատասխան Հ. Աբրահամյանը նշեց. «Հայաստանի կառավարությունը ցանկանում է, որ բիզնեսն աշխատի օրենքի դաշտում, եւ եթե որեւէ ապօրինի միջամտություն լինի բիզնեսի նկատմամբ, ապա գործադիրը կարձագանքի։ Մեր խնդիրն է, որ բոլորն աշխատեն հավասար պայմաններում։ Մենք այդ հարցում լինելու ենք հետեւողական»։
Հ. Աբրահամյանն անդրադարձավ նաեւ «Նաիրիտի» խնդրին, որի աշխատակիցն
...
Կարդալ շարունակությունը »