Հայաստանյան արժութային շուկայի վերջին օրերի կտրուկ տատանումներից հետո երեկ դրամը սկսեց արժեւորվել։ Կառավարության եւ Կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցներն ու հստակ հայտարարություններն իրենց դրական ազդեցությունն ունեցան արժութային շուկայի կարգավորման վրա։
Եթե երեկ առավոտյան 1 դոլարի վաճառքի միջինացված գինը 557 դրամ էր, ապա կեսօրից հետո 496,29 դրամ, իսկ երեկոյան՝ 457,95 դրամ։
Կառավարության նիստից հետո, որի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր խիստ հսկողություն սահմանել առեւտրի կենտրոններում եւ արտարժույթի փոխանակման կետերում, այցելել է Երեւանի խոշոր առեւտրի կենտրոններ՝ անձամբ տեղեկանալու, թե ինչ վիճակ է տիրում։
«Հացն ու ձուն անիմաստ թանկացրել են արտադրողները, ովքեր այդ գնով տալիս են խանութին, որ վաճառի։ Արդյունքում վնասում են քաղաքացուն։ Այս պահը նրանք օգտագործեցին, որ շահույթ շատ ստանան։ Դա վատ է, եւ պետք է կարգավորվի»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ արդեն երրորդ խանութն է այցելում եւ դեռ շարունակելու է շրջայցը. «Հիմա պատկան մարմինները եւս շրջում են, եւ համոզված եմ, որ այսօր, վաղը գները շտկվելու են։ Երեկվա շոկից էր, որ ապրանքները միանգամից թանկացան։ Մարդիկ հիմա դոլար են վաճառում 480 դրամով, որը երեկ գնել էին 580 դրամով, հիմա վնասվել են։ Երեկ մենք կատարել ենք քայլեր, մեր լծակները օգտագործել ենք եւ փորձել վեր հանել բոլոր ատյանները, որտեղ զբաղվել են սպեկուլյացիայով։ Այդ մարդկանց մենք պատժելու ենք։ Վստահ եմ, որ որոշ անհատներ որոշեցին օգտվել այս շոկից եւ դրամ կորզել ժողովրդից, բայց այ
...
Կարդալ շարունակությունը »