ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 01

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը ավելի արդիական է դարձնում Ռուսաստանի հետ Հայաստանի երկաթգծային հաղորդակցության վերականգնման խնդիրը, քանի որ ԵՏՄ—ից սպասվող տնտեսական օգուտները պայմանավորված են նաեւ այդ հանգամանքով։ 
Աբխազական երկաթուղու վերաբացումը կապահովի այդ հաղորդակցությունը, սակայն Վրաստանը քաղաքական պատճառներով, ինչպես նաեւ 2015թ. Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղին շահագործման ակնկալիքով պայմանավորված դեռեւս պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցելու այս հարցով։ Փոխարենը Հայաստանը, Ռուսաստանն ու Աբխազիան կողմ են, որպեսզի երկաթգիծը գործի։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է այդ մասին։ Օրերս այդ նախագծին է անդրադարձել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ երկաթուղային տարանցիկ հաղորդակցության ստեղծման շուրջ։ Մինչ այդ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան էր ասել, որ Աբխազիան դեմ չէ իր երկաթուղու վերագործարկմանը։ Սակայն  Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին ասել է, որ աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բանակցությունները հնարավոր են, սակայն առանց Աբխազիայի մասնակցության։
«Աբխազական երկաթուղին անհրաժեշտություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար, եւ մենք միշտ հանդես ենք եկել ցանկացած քայլի օգտին, լինի դա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ—ն ցանկանում է Հայաստանում տեսնել ուժեղ վերահսկիչ պալատ

Երեւանում անցկացվել է «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը, ձեւավորել ՎՊ բարեփոխումներին աջակցող տարածաշրջանային եւ միջազգային գործընկերների պրոֆեսիոնալ ցանց։ 
Համաժողովի մասնակիցներն էին ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Ազգային ժողովի «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի» եւ այլ մշտական հանձնաժողովների, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, միջազգային զարգացման գործընկեր կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ եւ փորձագետներ։
ՀՀ վերահսկիչ պալատն ընտրել է բարեփոխումների ճանապարհն ու տարեցտարի մեծանում է կառույցի դերակատարությունը, հայտարարել է ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ նշելով, որ Հայաստանում այլեւս չկա որեւէ ոլորտ, որտեղ պալատը վերահսկողություն իրականացրած չլինի։ 
«Կիրառվող արդյունավետ միջոցառումները պետք է նպաստեն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողական միջավայրի ձեւավորմանը։ Վերահսկիչ պալատը պատժիչ գործիք չէ, այն ուղղված է կանխարգելմանը։ Ռեւիզորի մոտեցումը մնացել է անցյալում, եւ այսօր վերահսկիչ պալատը բարեփոխումների ճանապարհ է անցնում»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Իշխան Զաքարյանը՝ հավելելով, որ անցած տարիներին ՎՊ—ին հաջողվել է ուժեղացնել վերահսկողությունը եւ պետական համակարգում արդեն զգացվում է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024