ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երեւանում երեկ աշխատանքները սկսեց տնտեսական իրավունքների համաժողովը, որին ներկա էին պետական եւ հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ—ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ եւ այլք։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին՝ քաղաքակիրթ եւ համակողմանիորեն կայացած հասարակությունների ձեւավորման գործում կարեւորագույն դերակատարություն ունեցող տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովի անցկացման կապակցությամբ։
Հ. Աբրահամյանը նշեց, որ տնտեսական իրավունքները մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա ընկալման շրջանակի անբաժանելի մաս են կազմում։ Վարչապետի խոսքով, դրանք կարեւորագույն երաշխիք են մարդու, հասարակության եւ պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում։
«Մարդկության զարգացման եւ պետությունների կայացման պատմությունը փաստում է, որ միջազգային փաստաթղթերում եւ ազգային սահմանադրություններում մարդու իրավունքների մասին ձեւակերպումներից շատ առաջ, մարդիկ, առաջին հերթին, դրսեւորում էին իրենց հանձնառությունը սեփականության իրավունքի եւ արդարության սկզբունքի նկատմամբ։ Այսօր մարդու իրավունքները համապարփակ բնույթի են, եւ հասարակությունների զարգացման չափորոշիչները չեն սահմանափակվում միայն սեփականության առկայության մակերեսային գաղափարախոսությամբ։ Այն ավելի խորքային է եւ
...
Կարդալ շարունակությունը »