Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 03
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Երիցյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք։ Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային փորձը եւ անցած ճանապարհը։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ նախարարությունում առկա է մեծ ներուժ, եւ հետագայում կարձանագրվեն լուրջ արդյունքներ։
Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ ընդգծել, որ ամեն ինչ կանի իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար։
Միաժամանակ վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից, եւ քանի որ նրա լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում։
|
ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծի, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները շարունակել են քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29–ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը։ Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ԵՏՄ անդամակցությունից հետո ապրանքների հնարավոր թանկացմանը, ապրանքների ներմուծման եւ արտահանման ծավալներին եւ ցանկին, գիտության ոլորտի բարեփոխումներին, ներմուծվող ապրանքների դրույքաչափերին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների հնարավորությանը, պայմանագրին միանալու նպատակահարմարությանը եւ այլն։
Պայմանագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Նա կարեւորել է ԵՏՄ–ին Հայաստանի միանալու գործընթացը եւ համոզմունք հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը կխթանի Հայաստանի տնտեսության աճը եւ նոր հնարավորություններ կբացի։ Վարդան Այվազյանը եւս պա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի մամուլի ասուլիսը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Տիկին Եսայանը նշել է, որ անցնող տարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը բավական ակտիվ է աշխատել, ինչի վառ ապացույցն է նաեւ օրեր առաջ Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15–րդ գագաթնաժողովի ընդունած՝ Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձեւում Հայաստանի առաջարկությամբ ամրագրված՝ կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական եւ անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա, մասնավորապես՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,–ամրագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15–րդ գագաթնաժողովի եզրափակիչ բանաձեւում։
Պատվիրակության ղեկա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը նոյեմբերի 21–24–ը Հաագայում մասնակցել է ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովին։ Ընդ որում՝ հայկական պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես Հայաստանի, հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային հանրության համար մեծ նշանակություն ունեցող խնդիրների քննարկմանը։
ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը երեկ ասուլիսում ամփոփելով այցը՝ նշեց, որ զեկույցով հանդես է եկել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր զեկույցների շուրջ, որոնց առանձին կետերի առթիվ հայաստանյան պատվիրակությունն իր մտահոգություններն է հայտնել գլխավոր զեկուցողներին։ Վերջիններիս արձագանքը դրական է եղել, զեկուցողներն առանձին դրույթների շուրջ համաձայնել են վերախմբագրել նախապես ներկայացված տեքստը։
«Այսպես, զեկույցներից մեկում առկա էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված ոչ ճիշտ ձեւակերպում։ Մենք կոչ արեցինք զեկուցողին՝ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում ընդունված ձեւակերպումները, եւ նա համաձայնեց այդ մասով վերախմբագրել զեկույցը»,–ասաց Կ. Նահապետյանը։
Սիրիական ճգնաժամի վերաբերյալ զեկույցում հայերին ներկայացրել են որպես սիրիական պաշտպանական բանակում մեծ ներգրավվածություն ունեցող ազգային փոքրամասնություն. ընդ որում՝ ներկայացվել են չորս խմբեր, որոնցից երկուսը՝ որպես քրիստոնյաներ ու հայեր։ Հայաստանի օրենսդիրի պատվիրակո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|