Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 05
ՌԴ—ի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը՝ Դաշնային ժողովին հղված ամենամյա ուղերձով, տեւել է 1 ժամ եւ 10 րոպե։
ԵՏՄ—ի անդամ երկրները կառույցի գործունեության արդյունքում չեն կորցնի ինքնիշխանությունը. պարզապես կլինի սերտ համագործակցություն։ Վլադիմիր Պուտինը նշել է ԵՏՄ—ի գործունեության սկզբունքները՝ իրավահավասարություն, փոխադարձ հարգանք եւ պրագմատիզմ. «Հիմնարար սկզբունքն է ազգային ինքնատիպության եւ բոլոր անդամ երկրների պետական ինքնավարության պահպանումը։ Ես համոզված եմ, որ սերտ համագործակցությունը զարգացման հզոր աղբյուր կդառնա Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների համար»։
Ռուսաստանը հարգում է այլ պետություններին, եթե նրանք չեն վնասում իր շահերին. «ՌԴ գերակայություններն են առողջ պետությունը եւ ընտանիքը, նախնիներից ժառանգած ավանդական արժեքները՝ համադրած ապագայակենտրոն ուղղվածության հետ, կայունությունը՝ որպես զարգացման նախապայման, հարգանքը այլ ժողովուրդների եւ պետությունների հանդեպ՝ Ռուսաստանի անվտանգության եւ օրինական շահերի պաշտպանության երաշխիքների պայմաններում»։
Համագործակցությունը կշարունակվի եւ կընդլայնվի նաեւ ԵՏՄ տարածքից դուրս։
Մոսկվայի նպատակն է որքան հնարավոր է շատ իրավահավասար գործընկերներ ձեռք բերել ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Արեւելքում. «Կընդլայնենք մեր ներկայությունն այն տարածաշրջաններում, ուր թափ են ստանում ինտեգրացիոն գործընթացները, ուր չեն խառնում տնտեսությունը եւ քաղաքականությունը, այլ ընդհակառակը՝ վ
...
Կարդալ շարունակությունը »
|
Իշխանափոխության կարելի է հասնել ընտրությունների միջոցով
Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի երկրում գնաճը չանցնի սահմանված շեմից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, եւ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այն կարգավորվի, եւ ես համոզված եմ, որ առաջիկա օրերին այդ հարցերը կլուծվեն»,–նշել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ տարադրամի փոխարժեքի տատանումները կապված չեն երկրի ներքին տնտեսական զարգացումների հետ. «Դա ուղղակի տարածաշրջանային զարգացումների արդյունք է, որն ունենում է իր բացասական ազդեցությունը։ Մենք ուղղակի պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի այս ամենը սահուն անցկացնենք»։
Ըստ վարչապետի՝ այդ գործընթացների հետեւանքով դժվարանում է ներկրումների խնդիրը, քանի որ ներկրողները վճարում են դոլարով եւ վաճառում են դրամով, եւ այս փոխարժեքի տատանումները բացասական ազդեցություն են ունենում նրանց շահույթների վրա. «Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ ներկրողները կարողանան առանց կորուստների դուրս գալ։ Սա է մեր խնդիրը, եւ փորձում ենք կարգավորել այս հարցը։ Եվ ես կարծում եմ, որ այն Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում է, որպեսզի առկա խնդիրներին լուծում տա»։
Դիտարկմանը, թե պետական բյուջեի նոր նախագծում դոլարի փոխարժեքը գրվել է 411 դրամով, Հ. Աբրահամյանը հակադարձել է, որ դա օրենքի պահանջ է՝ ընդգծելով, որ կառավարությունը բյուջեի հիմքում պետք է դնի նոյեմբերի 1—ի դրությամբ առկա փոխարժեքը, ինչն էլ արվել է։
Անդրադառնալով ներք
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանական քաղաքական խմբակցությունների մեծ մասը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականությունը։
Շարմազանովը նշել է նաեւ, որ Հայաստանը, ԵՏՄ անդամ դառնալով, չի հրաժարվում ԵՄ—ի հետ ասոցացման համաձայնագրից. «Երբ Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մեր ցանկության մասին, հստակ շեշտեց, որ այս որոշումը չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Եվրամիության հետ հետագա համագործակցությունից։ Ավելին, ասեմ, որ մեր եվրոպացի գործընկերներն էլ բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են շարունակել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ։ Մենք էլ մեր հերթին բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պատրաստակամ ենք բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել համագործակցությունը Եվրոպական միության հետ»։
Ինչ վերաբերում է իշխանափոխության կոչեր հնչեցնելուն՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ դա հնչեցնողների գործն է. «Ցանկացած գործչի եւ կուսակցության խնդիրն է իր ռազմավարությունը մշակելը, բայց ամբողջական իշխանափոխության հարց, որպես այդպիսին, գոյություն չունի, ինչն էլ ապացուցեց մեր գործընկերներից մեկի նախաձեռնած ստորագրահա
...
Կարդալ շարունակությունը »
|
Խորհրդարանը երեկվա նիստում շարունակել է քննարկել «2014թ. հոկտեմբերի 10—ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության՝«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29—ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Աժ պատգամավորները պայմանագրի վերաբերյալ ելույթներ են ունեցել։
Սամվել Ֆարմանյանը մասնավորապես ասել է, թե ԵՏՄ—ին միանալը կնպաստի Հայաստանում ներդրումային դաշտի բարելավմանը, ինչպես նաեւ գործարար միջավայրի համար կստեղծեն լայն հնարավորություններ։ Լեւոն Մարտիրոսյանը եւ Հովհաննես Մարգարյանը ԵՏՄ անդամակցումը կարեւորել են հատկապես անվտանգության, տնտեսական եւ քաղաքական տեսանկյունից։ Հակոբ Հակոբյանի դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ կառույցին բխում է մեր երկրի անվտանգության ապահովման եւ տնտեսության զարգացման շահերից։ Գուրգեն Արսենյանը, ներկայացնելով ՄԱԿ—ի դիրքորոշումը, նշել է, որ իրենք կողմ են համաձայնագրին միանալուն։ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ԵՏՄ—ին անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը։ Էդմոն Մարուքյանը եւս դեմ է արտահայտվել եւ մասնավորեցրել, որ դեմ է ԵՄ—ի հետ համագործակցությունը խոչընդոտող միավորմանը։
Տնտեսական նոր միության վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել նաեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, նշել
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱԳ(Գ)Մ 7—րդ համագումարում.
Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7—րդ համագումարին։ Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով։
«Հարգելի՛ գործարարներ, գործատուներ եւ հյուրեր,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության 7—րդ համագումարում եւ հույս եմ հայտնում, որ այսօրվա քննարկումներն ի նպաստ կլինեն մեր ընդհանուր գործին, մեր տնտեսության զարգացման եւ առկա նոր հնարավորություններից օգտվելու արդյունավետ ճանապարհների ընտրությանը։
Այսօրվա ելույթս կբաժանեմ 3 մասի. ելույթի առաջին մասում կխոսեմ մինչ այսօր Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների մասին, զուգահեռներ կանցկացնեմ այսօրվա եւ տնտեսական զարգացման մեր անցած ճանապարհի ժամանակահատվածների հետ։ Երկրորդ՝ կանդրադառնամ առկա տնտեսական մարտահրավերներին եւ այն օբյեկտիվ իրականությանը, որում Հայաստանը հայտնվել է՝ հաշվի առնելով նաեւ համաշխարհային տնտեսության միտումները։ Երրորդ մասում կխոսեմ ապագա հեռանկարների եւ մեր անելիքների մասին։
Եվ այսպես, ինչպիսի զարգացումներ է ապրել մեր երկիրը եւ որտեղ է գտնվում այսօր։ Այս համատեքստում կարելի է խոսել երկու խումբ ցուցանիշների մասին.
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|