Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 25
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երեւանում, որպես մեկ առանձնացված կառույց, կազմավորվել է մարզերի միավորված ստորաբաժանումը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ներկա եղավ այդ միավորված ստորաբաժանման բացմանը։ Գործադիր իշխանության ղեկավարը շրջեց նորաբաց ստորաբաժանումով, եղավ արխիվի բաժնում, մտավ անշարժ գույքի ռեգիստրների սենյակ ու ծանոթացավ ներդրված էլեկտրոնային համակարգով իրականացվող գործունեությանը, աշխատանքային պայմաններին։
Կադաստրի պետկոմի նախագահ Մարտին Սարգսյանը վարչապետին ներկայացրեց այդ ստորաբաժանման անհրաժեշտությունը, այն է՝ դրա գործունեությունը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բացառմանը՝ էապես սահմանափակելով գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ—քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը՝ «դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի իսպառ բացառմանը»։
Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միեւնույն հարկում են ներառվել համակարգում առկա շուրջ 2 մլն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազ. գործերի նյութեր (եւս 550 հազ. միավոր գործեր գտնվում են Երեւանի տարածքային ստորաբաժանումում). «Սրանով հնարավորություն կընձեռվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ տանել համակարգում էլեկտրոնային գործառույթներ կատարելու համար կարեւոր նշանակության, սակայն տարիներ ի վեր կուտակված խիստ թերի արխիվային նյու
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայ–վրացական առեւտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ ձեռնարկվում են միջոցառումներ՝ ընդլայնելու երկու երկրների միջեւ համագործակցությունն ու ներդրումները։ Մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ՀՀ տնտեսության իրական հատվածում Վրաստանից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 22.2 հազ. ԱՄՆ դոլար։ Հայաստանում վրացական կապիտալի մասնակցությամբ գործում է 195 ձեռնարկություն։
Համագործակցության շրջանակներն ընդլայնելու նպատակով երեկ Երեւանում անցկացվեց առեւտրատնտեսական հարցերով հայ—վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Նիստի շրջանակներում քննարկվեցին գյուղատնտեսության, տրանսպորտի, առեւտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, վրացական ընկերություններին որպես շահագործող ՀՀ ազատ տնտեսական գոտիներում ներգրավման հնարավորության, իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման եւ այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ վրացական կողմի համանախագահը՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին։ Վրաստանից նիստին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաեւ ներկայացուցիչներ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման, արտաքին գործերի, գյուղատնտեսության, էներգետիկայի, տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարություններից, &la
...
Կարդալ շարունակությունը »
|
Մոտենում են տարվա ամենասպասված՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները։ Այս առիթով ամբողջ հանրապետությունում մեկնարկել են տոնական միջոցառումները, որոնց, գաղտնիք չէ, ամենաշատը սպասում են մանուկները։
Վերջին օրերին տոնական միջոցառումների շարք է իրականացնում նաեւ հանրապետության նախագահի աշխատակազմը։ Երեկ ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվելու հերթը սահմանամերձ մի շարք մարզերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներինն էր։ Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ եւ նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի, նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության եւ Հովհաննես Թումանյանի թանգարաններ։
Տոնական միջոցառումներ են անցկացվում նաեւ մանկատներում, հիվանդանոցներում, այլ հաստատություններում։ Երեկ Գավառի մանկատուն էր այցելել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, իսկ Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների այցի էր գնացել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Բնականաբար, Ձմեռ պապը նրանց անունից նվերներ է բաժանել։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|