ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 19:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 25 » Առեւտրատնտեսական ակտիվ հարաբերությունները կշարունակվեն /Հայաստանն ու Վրաստանը համագործակցության նոր ուղիներ են որոնում/
10:59
Առեւտրատնտեսական ակտիվ հարաբերությունները կշարունակվեն /Հայաստանն ու Վրաստանը համագործակցության նոր ուղիներ են որոնում/

Հայ–վրացական առեւտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ ձեռնարկվում են միջոցառումներ՝ ընդլայնելու երկու երկրների միջեւ համագործակցությունն ու ներդրումները։ Մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ՀՀ տնտեսության իրական հատվածում Վրաստանից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 22.2 հազ. ԱՄՆ դոլար։ Հայաստանում վրացական կապիտալի մասնակցությամբ գործում է 195 ձեռնարկություն։
Համագործակցության շրջանակներն ընդլայնելու նպատակով երեկ Երեւանում անցկացվեց առեւտրատնտեսական հարցերով հայ—վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Նիստի շրջանակներում քննարկվեցին գյուղատնտեսության, տրանսպորտի, առեւտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, վրացական ընկերություններին որպես շահագործող ՀՀ ազատ տնտեսական գոտիներում ներգրավման հնարավորության, իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման եւ այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ վրացական կողմի համանախագահը՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին։ Վրաստանից նիստին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաեւ ներկայացուցիչներ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման, արտաքին գործերի, գյուղատնտեսության, էներգետիկայի, տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարություններից, «Վրաստանի պետական էլեկտրահամակարգեր» ԲԸ—ի, «Վրացական երկաթգիծ» ԲԸ—ի ու այլ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 
Աշխատանքային խմբի երկրորդ նիստին մասնակցում էին նաեւ ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի նախարարությունների, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության, Զարգացման հայկական գործակալության, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Նշենք, որ հայ—վրացական համատեղ աշխատանքային խումբը ստեղծվել է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների միջեւ 2012թ. հունվարի 17—ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ Աշխատանքային խմբի անդրանիկ նիստը կայացել է 2014թ. մարտի 21—ին Թբիլիսիում, որի շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, առեւտրի եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։
Նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հայ—վրացական հարաբերությունները զարգանում են, եւ դրական դինամիկան ակնհայտ է։ Այս տարվա տվյալներով՝ ավելացել են թե առեւտրաշրջանառության, թե արտահանումների եւ թե ներմուծումների ծավալները. «Այս դրական ցուցանիշները այն աշխատանքի արդյունքն են, որոնք մինչեւ հիմա իրրականացրել են հանձնաժողովները։ Հատկապես վերջին հանդիպումները երկու վարչապետների միջեւ նոր համագործակցության ուղիներ նախանշեցին հատկապես՝ ագրոբիզնեսի, գիտատեխնիկական եւ շինանյութի արդյունաբերության ոլորտներում, ինչը Հայաստանի հետագա զարգացման գրավական կարող է լինել»։
Աշխատանքային խորհրդակցության հիմնական նպատակը, նախարարի տեղեկացմամբ, համագործակցության նոր ուղիների որոնումն էր՝ պահպանելով արդեն ձեռք բերված հարաբերությունները։ Երկու երկրները, ինչպես նկատեց նախարարը, նրա գնահատմամբ կարող են միմյանց օգտակար լինել, այն տեսանկյունից, որ Վրաստանը ԵՄ—ի հետ գործակցում է ազատ առեւտրի ռեժիմի ներքո, իսկ Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ։
Իսկ կա՞ն արդյոք երկկողմ հարաբերությունների խոչընդոտներ՝ հաշվի առնելով ինտեգրման տարբեր ուղղությունները՝ նախարարն ասաց. «Ընդհանուր առմամբ խոշոր խոչընդոտներ չկան, խնդիրները վերաբերում են միայն տեխնիկական հարցերին։ Խոսքը վերաբերում է սահմանային անցումային կետերի տեխնիկական կատարելագործմանը, երկկողմանի որակյալ ծառայությունների մատուցմանը եւ այլն»։
Գեորգի Կվիրիկաշվիլին հավաստիացրեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը կշարունակվի անկախ տնտեսական միություններում գտնվելու գործոնից։ «Վրաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի Եվրամիության հետ համագործակցության ամրապնդումը համատեղի Հայաստանի հետ համագործակցությանը։ Մենք ունենք բավականին ժամանակ, որպեսզի կարողանանք քննարկել բոլոր տեխնիկական հարցերը՝ կապված այդ հանգամանքի հետ։ Անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանն ու Վրաստանը շարունակեն մնալ ակտիվ առեւտրատնտեսական գործընկերներ, քանի որ Հայաստանը մեզ համար կարեւորագույն առեւտրային գործընկերներից է եւ ներառված է Վրաստանի առեւտրային գործընկերների տասնյակի մեջ»,– լրագրողների հետ զրուցում նշեց վրացական կողմի համանախագահը՝ հավելելով, որ պետությունները որպես անցումային շրջան դեռ մի քանի տարի ժամանակ ունեն՝ պահպանելու մինչ այժմ առկա մաքսային դրույքաչափերը։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 446 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024