Ազգային ժողովի հերթական քառօրյայում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, որ դրամի արժեզրկումը կարող է հանգեցնել անկառավարելի գնաճի, ու հետարքրվեց, թե ինչ քայլեր է ձեռնարկում գործադիրն այդ ուղղությամբ։ Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ՀՀ պետական բյուջեի նախագծում փոխարժեքի կանխատեսում չի կատարվում, այլ բյուջեն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրը գործող փոխարժեքն է հաշվի առնվում, որն ունի հաշվարկային բնույթ։ Դրանից ելնելով են գնահատվում պետության ծախսերն ու եկամուտները։
«2014թ. պետական բյուջեով սահմանված գնաճի ցուցանիշը 4 տոկոս է՝ գումարած կամ հանած 1.5 տոկոս։ Մինչեւ այժմ մենք ունեցել ենք 1.5 տոկոսի գնաճ։ Եթե բոլոր հնարավոր թանկացումները, որոնք կարող են տեղի ունենալ հետագայում, հաշվի առնենք, ապա միեւնույն է՝ գնաճը կլինի 4 տոկոսի շրջանակներում եւ նախանշվածի, պլանավորվածի չափ։ Պլանավորված գնաճի ցուցանիշներով Հայաստանում տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների համար ընդհանուր առմամբ զգայուն փոփոխություններ տեղի չեն ունեցել»,–ասաց նախարարը։
Վ. Գաբրիելյանն ընդգծեց, որ կառավարության տեսակետից կարեւոր է, որպեսզի գնաճը մնա պլանավորվածի սահմաններում եւ չափազանց բարձր չլինի։ Նա վստահեցրեց՝ եթե գնաճն ավելանա, ապա ընդհանուր գնաճի մակարդակն իր 4 տոկոսանոց միջակայքից չի անցնելու։ Իսկ առանձին ապրանքների մասով կան մարմ
...
Կարդալ շարունակությունը »