ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 05:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 27

Հարգելի համաքաղաքացիներ.
Մենք Ձեզ հետ միասին դիմավորում ենք գալիք 2015 թվականը, նոր տարին և Սուրբ Ծնունդը, որը յուրաքանչյուրիս համար նվիրական իղձերի և ցանկությունների իրագործման նոր շրջան է:
Անցնող տարին Մեծամորի հասարակական կյանքում նշանավորվեց նոր ձեռքբերումներով:
Ունեցանք առաջընթաց համայնքի բարեկարգման, քաղաքաշինական ուղղվածության, մշակութային, մարզական և սոցիալական ոլորտներում:
Ունենալով Ձեր աջակցությունը, մենք ամենայն պատասխանատվությամբ միասին կշարունակենք մեր համայնքի հետագա առաջընթացը համայնքային ծրագրերի իրագործում ճանապարհին:
Գալիք նոր տարին ծրագրային ու աշխատանքային առումով համայնքի համար կլինի դրական տեղաշարժերի ու փոփոխությունների տարի: Մեր ուշադրության կենտրոնում կլինի համայնքի բնակչության կենսապայմանների բարելավման և քաղաքաշինական արդի պահանջներին հարիր ծրագրերը: Ես լիահույս եմ, որ գալիք տարին կնշանավորվի մշակութային, մարզական, կրթական ու սոցիալական ոլորտների զարգացմամբ: Աշխատանքներ կձեռնարկվեն քաղաքի հետագա բարեկարգման ու շենացման ուղղությամբ: Շինարարական և վերանորոգման աշխատանքներ կկատարվեն համայնքային ենթակայության հիմնարկություններում: Կբարեկարգվեն և նոր տեսք կստանան քաղաքի մի շարք փողոցներ, կշահագործվեն այլ կառույցներ:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ցանկանում եմ բոլորիդ առողջություն, ամենայն բարիք և երջանկություն: Շնորհավորում եմ համայնքի բոլոր բնակիչներին, կրթության, առողջապահության, մշակույթի, էներգետիկայի, շինարարության և սպասարկման ոլորտի աշխատակիցներին ու իմ գործընկերներին, նոր` 2015 թվականի կապակցությամբ և մաղթում հաջողություններ ընտանիքում և Ձեր լավագույն նպատակների իրագո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 622 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Իմ պատրաստածն ուրիշ է» «տեսականիի» ուտելիքից եւ մյուս հատկանիշներից զատ, Ամանորն ազդարարող մեկ այլ տարբերակ էլ կա՝ հորոսկոպ։ Ոմանք չհավատալով, ոմանք էլ մեծ հույսերով, նախքան գալիք տարին թեւակոխելը հետաքրքրվում են բախտով։ Իսկ դա այս դեպքում պայմանավորված է կենդանակերպի համապատասխան նշանի հանդեպ տվյալ տարվա «իշխանավորի» վերաբերմունքով ու տրամադրվածությամբ։ Ըստ արեւելյան հորոսկոպի, 2015թ. այդ «պաշտոնը» զբաղեցնելու է կապույտ փայտե այծը։
Նրա օրոք առնետի տարում ծնվածների համար այդքան էլ հեշտ չի լինի։ Բայց, չնայած դրան, ստվերից դուրս գալու լայն հնարավորություններ կընձեռվեն։ 2015թ. կլինի բացահայտումների եւ նորամուծությունների տարի։ Կյանքի նկատմամբ ձեր հայացքներն ու ըմբռնումները կփոխվեն եկող տարվա ընթացքում։ Մինչ կարեւոր որոշում կայացնելը դուք պետք է միշտ հիշեք, որ մետաղադրամը երկու կողմ ունի։ Բայց պետք է անել ամեն ինչ, որպեսզի սթրեսը չղեկավարի ձեր կյանքը։ 2015թ. հորոսկոպը խորհուրդ է տալիս չչարաշահել առողջությունը եւ ուշադրություն դարձնել ցավային ախտանշաններին։ Իշխողն «առնետների» համար կանխատեսում է հանգստի եւ ճամփորդության նվազագույն հնարավորություններ։
Ժամանակահատվածն ինչպես բարդ, այնպես էլ խոստումնալից է լինելու ցուլերի համար։ Նրանք բարդությունները հաղթահարելու են՝ ավելի մոտենալով նպատակներին։ 
Նոր տարին այս նշանակերպին խոստանում է իրադարձություններով լի օրեր, աշխատանքում՝ հաջողություններ։ Չպետք է թեւաթափ լինել։ Հարկավոր է գործե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։
Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին եւ ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, մաղթել առողջություն եւ հաջողություններ, խաղաղ ու երջանիկ տարի. «Հարգելի՛ լրագրողներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Մենք բոլորս միասին ծանրաբեռնված աշխատանքային տարի անցկացրինք։ Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին եւ ի դեմս ձեզ՝ մեր ողջ լրատվական հանրությանը, օգոստոսին առաջին գծում եւ նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռը նենգաբար խոցելու օրերին այն պրոֆեսիոնալ եւ համախմբված աշխատանքի համար, որը կատարեց մեր լրատվամիջոցների գերակշիռ մասը։ Նույնը, փոքր բացառություններով, կարող եմ հայտարարել նաեւ դրամի արժեզրկման այս վերջին իրադարձությունների հետ կապված, երբ արհեստածին խուճապի նշանները հնարավոր եղավ արագ հարթել այդ թվում նաեւ ձեր գիտակից աշխատանքի շնորհիվ։
Շնորհակալ եմ ձեզ։ Այսպիսի աշխատաոճով դուք ավելին եք անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է։ Դուք ապացուցում եք բոլորին, որ «ազատ մամուլը պատերազմի հատկանիշներով իրավիճակների համար վտանգավոր է» պնդումը երիցս սին է։ Դուք ապացուցում եք բոլորին, որ թշնամու կերպարի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024