ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 12:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 27 » Բաց, թափանցիկ եւ արդյունավետ աշխատանք /Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունելության էր հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին/
11:39
Բաց, թափանցիկ եւ արդյունավետ աշխատանք /Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունելության էր հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին/

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։
Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին եւ ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, մաղթել առողջություն եւ հաջողություններ, խաղաղ ու երջանիկ տարի. «Հարգելի՛ լրագրողներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Մենք բոլորս միասին ծանրաբեռնված աշխատանքային տարի անցկացրինք։ Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին եւ ի դեմս ձեզ՝ մեր ողջ լրատվական հանրությանը, օգոստոսին առաջին գծում եւ նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռը նենգաբար խոցելու օրերին այն պրոֆեսիոնալ եւ համախմբված աշխատանքի համար, որը կատարեց մեր լրատվամիջոցների գերակշիռ մասը։ Նույնը, փոքր բացառություններով, կարող եմ հայտարարել նաեւ դրամի արժեզրկման այս վերջին իրադարձությունների հետ կապված, երբ արհեստածին խուճապի նշանները հնարավոր եղավ արագ հարթել այդ թվում նաեւ ձեր գիտակից աշխատանքի շնորհիվ։
Շնորհակալ եմ ձեզ։ Այսպիսի աշխատաոճով դուք ավելին եք անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է։ Դուք ապացուցում եք բոլորին, որ «ազատ մամուլը պատերազմի հատկանիշներով իրավիճակների համար վտանգավոր է» պնդումը երիցս սին է։ Դուք ապացուցում եք բոլորին, որ թշնամու կերպարի հետեւողական ուռճացման, պատերազմի անվան տակ բանակի գործողությունների կամ պաշտպանական խնդիրների վերաբերյալ տոտալ գրաքննություն մտցնելը, բացի բռնապետություն ամրացնելուց, ոչ մի այլ իմաստ չունի։ Դուք ապացուցում եք, որ հայրենասիրության դրսեւորումները մասնագիտություն չեն ճանաչում։ Հավատացե[ք, սրանով դուք մեծ բան եք անում մեր երկրի հետագա ընթացքի համար, մեր որդեգրած արժեքների, խոսքի ազատության հետագա ամրապնդման համար։
Տարվա ընթացքում ձեզնից շատերի հետ եմ առիթներ ունեցել քննարկելու մեր համատեղ աշխատանքի նրբությունները։ Երբեք չեմ թաքցրել, որ խնդիրներ տեսնում եմ այսօրվա մեր մամուլի գործունեության մեջ, մասնավորապես չեմ ընդունում անձնական վիրավորանքների եւ պիտակավորումների ձեռագիրը, որ երբեմն կարելի է տեսնել մեզանում։ Բայց նաեւ միշտ առանց թաքցնելու ասել եմ, որ չեմ ընդունում նաեւ լրատվամիջոց կոչվելու հավակնություն ունեցող կայքը կամ թերթը հաշվեհարդարի գործիք դարձնելու հոռի գայթակղություններին տրվելը։ Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ արդեն իսկ իր տեղն է դնում, եւ տեղեկատվություն ստանալու անսահման մեծ հնարավորություններ ունեցող այսօրվա ընթերցողն ինքն է հետեւողականորեն անցյալում թողնում նմանօրինակ լրատվական բարբարոսությունը, երեւույթ, որ հենց անցյալին է բնորոշ։
Սիրելի՛ բարեկամներ,
Մենք մտնում ենք նոր աշխատանքային տարի, որի ընթացքում, կարծում եմ, կրկին հանգիստ ռեժիմով գործելու քիչ հնարավորություններ ենք ունենալու։ Մենք դեռեւս գտնվում ենք անհանգիստ արտաքին միջավայրի ազդեցության ներքո, մենք ընդգրկուն ծրագրեր ունենք ինտեգրացիոն գործընթացներում առաջ գնալու, մեր տնտեսության վերելքի եւ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի շրջանակներում եւ, իհարկե, ունենք ամեն օրվա խաղաղությունն աչալրջորեն հսկելու մեր մշտական պարտավորությունը։ Այս եւ աշխատանքի մյուս բոլոր ուղղություններով մենք միասին անելու շատ բան ունենք եւ, վստահ եմ, որ բաց, թափանցիկ եւ արդյունավետ ենք անելու։
Ի դեմս ձեզ՝ շնորհավորում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին եւ մեր լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին։ Համոզված եմ, որ 2015 թվականը լինելու է համագործակցության եւ առաջընթացի տարի։
Թո՛ղ նոր տարին հաջողություն բերի մեր բոլորիս գործերին, լինի խաղաղ ու երջանիկ բոլորիս ընտանիքների համար։
Շնորհավո՛ր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ»,–հանրապետության նախագահի նստավայրում կայացած տոնական ընդունելության ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 453 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024