Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 23
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին՝ ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը։ Արարողությանը ներկա էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հանրապետության հրապարակում էին հավաքվել մեծ թվով մարդիկ, ում համար կազմակերպված էր տոնական համերգ՝ հայտնի կատարողների մասնակցությամբ։
Մինչ լույսերը կվառվեին, քաղաքապետի օգնությամբ երեխաներից մեկը տոնածառից կախեց վերջին խաղալիքը, եւ հետհաշվարկից հետո վառվեցին լույսերը, դրանց հետ մեկտեղ՝ նաեւ մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տոնածառերի եւ փողոցների ամանորյա զարդարանքի մաս կազմող լույսերը։
Այնուհետեւ հաջորդեց հրավառությունը, եւ շարունակվեց նախատոնական համերգը
|
Ինտեգրացիոն գործընթացներում հաջողություն ունենք
Հայաստանը 2014—ի ընթացքում հաջողությամբ ավարտել է ինտեգրացիոն գործընթացները։ «Այսօր Հայաստանի՝ ԵՏՄ—ին անդամակցությունը փաստացի վավերացված, ավարտված է»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։ Ըստ քաղաքագետի՝ եթե որեւէ իրավիճակ, դետալներ ու անդրադարձներ չլինեն Մոսկվայում կայանալիք ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, ապա հունվարի 2—ից Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ։
Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ այդ տեսանկյունից հայ—ռուսական հարաբերությունների սերտացումը բխում է մեր երկարաժամկետ հեռանկարից։ Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը եւ այդ քայլի շուրջ հնչող տարաբնույթ կարծիքներին, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ—ի վերլուծաբան Մանվել Ղումաշյանը նշել է, որ ներկա պահին Ռուսաստանի տնտեսությունը թեեւ գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում, սակայն միայն այդ պատճառով քաղաքական գծի փոփոխությունը սխալ է։
«Այնպես չէ, որ հիմա վատ է, եւ մենք չպետք է գնանք այդ ուղղությամբ»,–ասել է նա։ Արեւմուտք—Ռուսաստան հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի, եւ զարգացման հեռանկարները շատ ավելի հստակ կլինեն։
Վերլուծաբանի խոսքով՝ այդ համատեքստում ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են յուրատեսակ կամուրջ հանդիսանալ Արեւմուտք—Ռուսաստան հարաբերություններում, որտեղ կողմերը կարող են ձգտել գալ ընդհանուր հայտարարի։ ԼՂ հակամարտության սրումը բանախոսը ոչ հավանական է հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքիայի նախագահ Էրդողանը մեծ եռանդով ջանքեր է գործադրում, որպեսզի տեսանելի ապագայում դառնա սուլթան՝ կյանքի կոչելով երազանքը՝ նեոօսմանական իր նկրտումները։ Նրա գործելաոճն էլ խիստ բնութագրական է Օսմանյան կայսրության քաղաքականությանը՝ հանուն քաղաքական նպատակների տարբերություն չդնելով միջոցների միջեւ։
Ինչպես հայտնի է, Թուրքիայում Մուստաֆա Աթաթուրքի հիմնադրած աշխարհիկ իշխանության պահապանը համարվում էր այդ երկրի բանակը, որը 1997թ., երբ իսլամամետ վարչապետ Նեջմըդդին Էրբաքանը ձգտում էր հասարակաքաղաքական կյանքում որոշակի տեղ տալ նաեւ շարիաթի օրենքներին, թավշյա հեղաշրջմամբ հեռացվեց իշխանությունից։ Հանգամանք, որից, ըստ երեւույթին, լուրջ հետեւություն է արել վարչապետ Էրդողանը, ուստի, երբ բանակի գեներալներն սկսեցին քննադատել վերջինիս ներքին քաղաքականությունը՝ աշխարհիկության հիմքերը թուլացնելու հարցում, նա բանակի հրամկազմին մեղադրելով «Էրգենեկոն» կազմակերպությանն անդամակցելու եւ «ստվերային կառավարություն» ձեւավորելու մեջ, հաշվեհարդար տեսավ բանակի նախկին հրամկազմի հետ։ Ապա, օգտվելով խորհրդարանում իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մեծամասնություն լինելուց, բանակը մեկուսացրեց քաղաքականությունից։
Իսկ 2013թ. դեկտեմբերից, հանուն իր նպատակների, պայքարի մեջ է մտել նախկին համախոհ եւ մտերիմ հոգեւորական Գյուլենի հետ։
Լրագրողների ձերբակալության առնչությամբ Միացյալ Նահանգների ու Եվրամիության քննադատություններում շեշտվում էր, որ այդպիսով
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|