Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին՝ ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը։ Արարողությանը ներկա էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հանրապետության հրապարակում էին հավաքվել մեծ թվով մարդիկ, ում համար կազմակերպված էր տոնական համերգ՝ հայտնի կատարողների մասնակցությամբ։
Մինչ լույսերը կվառվեին, քաղաքապետի օգնությամբ երեխաներից մեկը տոնածառից կախեց վերջին խաղալիքը, եւ հետհաշվարկից հետո վառվեցին լույսերը, դրանց հետ մեկտեղ՝ նաեւ մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տոնածառերի եւ փողոցների ամանորյա զարդարանքի մաս կազմող լույսերը։
Այնուհետեւ հաջորդեց հրավառությունը, եւ շարունակվեց նախատոնական համերգը