ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 27 » Այս այցը կարող է բեկումնային լինել
12:12
Այս այցը կարող է բեկումնային լինել

Ոչ միայն մեր երկրի, այլեւ տարածաշրջանի համար

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան այցի եւ ստորագրված հռչակագրի մասին հարցազրույց է տվել արեւելագետ Նաիրա Մկրտչյանը.
— ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քառօրյա պետական այցով գտնվում է Չինաստանում։ Արդեն ստորագրվել է համատեղ հռչակագիր։ Հռչակագրի ո՞ր կետերը կառանձնացնեիք։
— ՀՀ նախագահի այցի հենց առաջին օրը երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տասից ավելի փաստաթղթեր են ստորագրվել, որոնց բովանդակությունից ելնելով կարող եմ ասել, որ այս այցը կարող է բեկումնային լինել։ Այդ փաստաթղթերից հիմնականում կառանձնացնեի Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին հուշագիրը, ՀՀ ԿԲ եւ ՉԺՀ ժողովրդական բանկի միջեւ հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին համաձայնագիրը, ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության, տեխնիկատնտեսական համագործակցության, ՉԺՀ կողմից արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության, գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերը։
Ինչ վերաբերում է ՀՀ եւ ՉԺՀ միջեւ բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին համատեղ հռչակագրին, ապա ասեմ, որ այն բավականին լուրջ, բազմաբովանդակ եւ շատ կարեւոր փաստաթուղթ է, որում հատուկ ուշադրություն կդարձնեի հետեւյալ կետերի վրա։
Հայկական կողմը հաստատում է Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, որ Թայվանը Չինաստանի անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։ Չինական կողմն էլ իր հերթին հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման օգտին՝ ՄԱԿ—ի կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։ Բացի այդ, կողմերը «չեն մասնակցում որեւէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են կողմերից որեւէ մեկի ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության դեմ»։
Հայոց եղեռնի 100—ամյա տարելիցի նախօրեին շատ կարեւոր է հռչակագրի հետեւյալ կետը, ըստ որի՝ կողմերը «մեծ նշանակություն են տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման եւ պատմական ճշմարտության պահպանման օգտին»։
Փաստաթղթի կարեւոր կետերից է՝ չինական կողմի խրախուսումը եւ աջակցումը իր ձեռնարկություններին Հայաստանում ներդրումներ անելու եւ ձեռնարկություններ ստեղծելու հարցում գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, առողջապահության բնագավառներում։ Ֆինանսական համագործակցության զարգացման հարցում բարենպաստ կլինեն ազգային արժույթների փոխադարձ փոխանակումները։
Հատուկ կնշեմ այն կետը, ըստ որի՝ կողմերը «համատեղ ջանքերով առաջ կտանեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը՝ երկկողմ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելով»։
— Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին։
— Դա չինական նախաձեռնություն է, որի մասին հայտարարեց ՉԺՀ նախագահը 2013—ին։ Այս ճանապարհը կմիավորի Արեւելյան, Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիան Եվրոպայի հետ։ Այն իրենից մեկ ճանապարհ չի ներկայացնում, դա ճանապարհների փունջ է։ Իսկ Հայաստանը, դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի կարեւոր տարանցման կետ, 21—րդ դարում էլ կարող է հավակնել իր այդ դերի վերականգնմանը։ Նոր Մետաքսի ճանապարհի մի հատվածը, անցնելով Հայաստանի տարածքով, երկրի զարգացման լուրջ հեռանկարներ կբացի։
— Հաղորդվել է, որ ՀՀ նախագահը կմասնակցի Բոաոյի ասիական ֆորումին։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչ թեմաներ են քննարկվելու, ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը այդ ֆորումից։
— Բոաոն Հարավային Չինաստանի ծովափնյա քաղաք է, որտեղ արդեն ավելի քան 10 տարի անցկացվում է այս ֆորումը։ Այս տարվա ֆորումի թեման է՝ «Ասիայի նոր ապագան. քայլ դեպի ընդհանուր ճակատագիր ունեցող հանրակցություն»։ 
Այն մեծ իրադարձություն է ոչ միայն ասիական տարածաշրջանի, այլեւ աշխարհի համար։ Իզուր չէ, որ այն անվանում են «Ասիական Դավոս»։ Այս տարվա միջոցառումը բոլոր նախորդներից տարբերվում է իր հսկայական մասշտաբով. մասնակցելու են 16 օտարերկրյա ղեկավարներ, ավելի քան 80 նախարար տարբեր երկրներից, մեծ թվով ձեռներեցներ։ Կմասնակցի նաեւ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, ինչը վկայում է այս ֆորումին՝ Չինաստանի կողմից հատկացվող շատ մեծ ուշադրության մասին։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 446 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024