ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 21:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 27 28 29 30 31 ... 53 54 »

ՅՈՒՆԵՍԿՕ—ի հիմնադրման 70—ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «2015—ից հետո» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» խորագիրը կրող ամփոփիչ նիստին ընդունվեց Երեւանյան հռչակագիրը, ըստ որի՝ խստորեն դատապարտվեց մշակութային վանդալիզմը, որը վերջին շրջանում աննախադեպ չափերի է հասել։ Հռչակագրով հաստատվեց, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի մշակութային արժեքներ ստեղծելու եւ ներդաշնակ ապրելու, կոչ արվեց պահպանել մշակութային բազմազանությունը։
Ամփոփիչ նիստին մշակույթի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը շեշտեց, թե մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգություններն այլ կերպ անհնար է ներկայացնել, քան մշակութային ցեղասպանություն։ «Որովհետեւ ժողովրդի ոչ միայն ֆիզիկական, այլ մշակութային ոչնչացումն է, որը կարող է վերացնել ժողովրդի հետքը մարդկության պատմությունից»,–ասաց նա եւ հավելեց, որ մշակութային եւ կրոնական ժառանգության հետեւողական եւ շարունակական ոչնչացումը պետք է դատապարտեն նույն վճռականությամբ, ինչ մարդկությանը։
«Մշակույթը անհերքելի դերակատարում ունի կայուն զարգացման գործում, որի հրամայականն այսօր առավել քան արդիական է։ Այս պարզ գիտակցումը աշխարհում կբերի կայունություն եւ խաղաղություն»,–ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ եռօրյա կոնֆերանսի կարեւոր ուղերձն էր ժողովուրդների միջեւ երկխոսության եւ փոխըմբռնման ուղեկցման համա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ—ֆրանսիական հարաբերություններն առանձնաշնորհյալ են։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։ Նա որպես թարմ օրինակ նշեց Ֆրանսիայի նախագահ Օլանդի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներին։
Դեսպանի խոսքով, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների օրակարգը ընդգրկուն է։ Նա տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ եւս երկու խոշոր միջոցառում կա. «Հոկտեմբերի կեսին Երեւանում կհավաքվեն ֆրանկոֆոն երկրների նախարարները, իսկ նոյեմբերին կկայանա հայ—ֆրանսիական երկրորդ գործարար համաժողովը»։
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, դիվանագետն ասաց, որ Ֆրանսիան Հայաստանը կայունացման բեւեռ է համարում տարածաշրջանում։
«Փարիզը որպես համանախագահող ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Համանախագահող երեք երկիրն էլ ներդաշնակ են աշխատում։ Ֆրանսիան լիակատար հանձնառություն ունի որպես համանախագահող՝ գտնելու հակամարտության լուծման բանակցված, փոխընդունելի տարբերակ»,–նշեց դեսպանը։
Ֆրանսուա Շարպանտիեն ուշադիր հետեւել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիաներին։ Նա գործընթացը դիտարկում է ժողովրդավարության տրամաբանության շրջանակում. «Նորմալ է, որ ժողովրդավարական երկրում ինչ— որ բանի հետ չհամաձայնող մարդիկ բողոք են արտահայտում։ Մյուս կողմից նորմալ է նաեւ, որ պետական լիազոր մարմինները միջամտու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ եւ Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով (Տե՛ս էջ 3)։
ԲՐԻԿՍ—ի կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Բրազիլիան։ Շանհայան համագործակցության կազմակերպությունը միավորում է Ռուսաստանին, Ղազախստանին, Ղրղըզստանին, Չինաստանին, Տաջիկստանին եւ Ուզբեկստանին։ Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան եւ Պակիստանը, գործընկեր երկրներ են համարվում նաեւ Բելառուսը, Թուրքիան եւ Շրի—Լանկան։
ԵԱՏՄ անդամ երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ղրղըզստանը։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Խորհրդանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ինքը վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում կողմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած ու ընդունված բանաձեւին։ «Դա ի սկզբանե հերյուրանք էր, որն արդեն մի քանի օր է՝ շրջանառվում է։ Այդ բանաձեւը քվեարկության է դրվել հուլիսի 9—ին, որից առաջ ես խոսք ուզեցի, հիմնավորեցի՝ ինչու ենք մենք դեմ քվեարկելու եւ կարծում եմ, որ հիմնավորումս շատ համոզիչ էր, որից հետո տեղի ունեցավ քվեարկությունը։ Եվ ոչ միայն ես, այլ նաեւ պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Ստեփան Մարգարյանը դեմ ենք քվեարկել այդ բանաձեւին»,–«Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Գեղամյանը։
Պատգամավորը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հայկական որոշ լրատվամիջոցներ հալած յուղի տեղ են ընդունում ադրբեջանական լրատվամիջոցների հերյուրանքները։ «Սա մտահոգիչ է, սակայն հատկանշական է, որ հարկ էլ չեն համարում հղում տալ, որովհետեւ գիտեն, որ դա ակնհայտ սուտ է։ Բարեբախտաբար, այդ ամենը տեսագրվել է, եւ այն կտեղադրվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում, եւ այդ լրատվամիջոցները հերթական անգամ կխայտառակվեն, որ աշխատում են ադրբեջանական քարոզչության օգտին»,–նշել է Գեղամյանը։
Մանրամասնելով ասվածը՝ Արտաշես Գեղամյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում քվեարկության է դրվել հելսինկյան հռչակագիրը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ—ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ նոր նախագծերի իրականացումը։ Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին։ Վարչապետները քննարկել են նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկու երկրների վարչապետները կարեւոր են համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը։
Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ ՀՀ եւ ՌԴ վարչապետները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ—ռուսական հարաբերություններին եւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերն ու ծրագրերը։
Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Քննարկվել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համախմբված, ծանրաբեռնված եւ շատ արդյունավետ։ Այսպես են բնորոշում ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները այս նստաշրջանում իրենց աշխատանքը։
Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը եւ Վահան Բաբայանը Ստրասբուրգից վերադարձել են առաքելությունը կատարած։ Երեկ Ազգային ժողովում մամլո ասուլիսի ընթացքում Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրին հունիսի 22—26—ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Ասուլիսի բոլոր մասնակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ պատվիրակության, Հայաստանի դիվանագիտական կառույցների եւ հայկական սփյուռքի համատեղ եւ արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ պատվիրակությունն արձանագրել է հայանպաստ եւ նշանակալի ձեռքբերումներ։ Մասնավորապես, Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույցից հայկական պատվիրակության կատարած մեծ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել հանել «Լեռնային Ղարաբաղի եւ հարակից 7 շրջանների օկուպացիա» ձեւակերպումը, որը զեկույցում ընդգրկելու համար, ինչպես նշել է Հերմինե Նաղդալյանը, ադրբեջանական պատվիրակությունը մեծածավալ եւ տեւական աշխատանք էր կատարել։ Նաղդալյանի խոսքով՝ վերոնշյալ ձեւակերպման դուրսմղումը Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույցից շատ մեծ քաղաքական նշանակություն ունի։ ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մինչ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 540 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետությունը կարեւորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտում

Քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ունի քաղաքացիների եւ իշխանության միջեւ կապի ապահովման գործում, ասել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ երեկ «Քաղաքացիական հասարակություն—պետական կառույցներ համագործակցություն» խորագրով քննարկման ժամանակ։
Քննարկումը նախաձեռնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը(USAID), որի նպատակն է եղել նպաստել քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների միջեւ փոխգործակցության ամրապնդմանը, տեղեկացնում են ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Պետությունը կարեւորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտի քաղաքականության մշակման հարցում»,–ընդգծել է արդարադատության նախարարի տեղակալը՝ կարեւորելով քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ եւ նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում։ Այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, Սուրեն Քրմոյանը նշել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը։
USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը շնորհակալություն է հայտնել ներկաներին փոխգործակցության համար՝ ընդգծելով արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ավարտին պետական կառույցների աշխատակիցները ներկայացրել են իրենց գերատեսչությունների համագործակցության փորձը քաղ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում հակահայկական ինչ—որ բան «պոկելու» հարմար առիթը բաց չի թողնում. ԵԽԽՎ—ում եւս փորձեց եւ կարծես թե մոտ էր հաջողությանը, սակայն քվեարկության ժամանակ զեկույցի իրենց ձեւակերպումը փոփոխվեց։ Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ ասաց. «Օրեցօր վատթարացող, անգամ կավելացնեի՝ ազատ անկման մեջ գտնվող իր միջազգային վարկանիշը Ադրբեջանը ապարդյուն փորձում է փրկել տարբեր միջազգային հարթակներում։ Փորձում է արդարացնել իր ավտորիտար վարչակարգը եւ մարդու իրավունքների ոտնահարումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայությամբ։ Դրա վառ օրինակներից էր այն փորձը, որը կատարվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանաձեւի քվեարկության ժամանակ։
Բայց Ադրբեջանը ձախողվեց թե՛ մեկ եւ թե՛ մյուս հարցում։ Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սկսել է սրտխառնոց առաջացնել, եւ մի շարք պատգամավորներ իրենց քննադատությունն ու իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ մոտեցման հետ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիրտուալ աշխարհից վերադառնա իրական աշխարհ»,–ասաց նախարարը՝ նշելով, որ դա օգտակար կլինի առաջին հերթին Ադրբեջանի համար, որպեսզի նա ավելի շատ մեկուսացման մեջ չհայտնվի միջազգային ասպարեզում։


... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 20–ին շարունակվել է ՆԱՏՕ ԽՎ–ի «Ռոուզ–Ռոթ» սեմինարի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Սեմինարի մասնակիցները քննարկել են «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում» թեման։ Նիստը վարել է ՆԱՏՕ ԽՎ–ի անդրատլանտյան պաշտպանության եւ անվտանգության համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Սվերր Միրլին, ով էներգետիկ անվտանգությունն առանցքային խնդիր է համարել ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային տեսանկյունից։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ելույթում փաստել է, որ էներգետիկան ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար։ Փոխնախարարը ներկայացրել է Խորհրդային Միության փլուզումից հետո ատոմակայանի փակման հետեւանքով երկրում ստեղծված էներգետիկ ճգնաժամը, արդյունաբերական ու էկոլոգիական խնդիրները, այնուհետեւ՝ վերականգնվող միջուկային էներգետիկայի եւ հիդրոէներգետիկայի ոլորտներում կատարված քայլերը։ Պարոն Գալստյանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնց հիման վրա հետագայում հիմնվել է ՀՀ էներգետիկ անվտանգությունը։ Անդրադառնալով բնական գազի ենթակառուցվածքների զարգացմանը՝ փոխնախարարը նշել է, որ կապիտալ նորոգումներ պետք է իրականացվեն՝ բնական գազի պահեստարանները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու համար։
Պարոն Գալստյանի համոզմամբ՝ տարածաշրջանային համագործակցությունն ու ինտեգրումը Հայաստանի էներգետիկայի զարգացման կարեւոր խնդիրներից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենսաչափական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են Եվրոպական միության երկրներում՝ ճամփորդական փաստաթղթերն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով։ Շենգենյան համագործակցության անդամ պետություններ մուտք գործելու համար վիզաների դիմումների ընթացակարգերի դյուրացման եւ ԵՄ արտաքին սահմանների մոտ ստուգումների իրականացման աջակցության նպատակով ներդրվել է վիզաների տեղեկատվական համակարգ, որը համագործակցության անդամ պետությունների միջեւ կարճաժամկետ՝ մինչեւ 3 ամիս տեւողությամբ այցերի համար տրվող վիզաների վերաբերյալ տվյալների փոխանակման կենտրոնական տեղեկատվական շտեմարան է։ Համակարգի ներդրումը կատարվում է տարածաշրջան առ տարածաշրջան՝ մինչ շենգենյան բոլոր հյուպատոսական բաժինները միացված կլինեն համակարգին։
Մեր երկրում շենգենյան համագործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսական բաժինները վիզաների տեղեկատվական միասնական համակարգին անցում կկատարեն հունիսի 23—ից։ Նոր համակարգով Շենգենյան վիզայի համար դիմողներից կպահանջվի տրամադրել իրենց կենսաչափական տվյալները՝ մատնահետքեր եւ թվային լուսանկար, որոնք շենգենյան վիզայի դիմումում նշված տեղեկատվության հետ կգրանցվեն ՎՏՀ տվյալների կենտրոնացման շտեմարանում։ Այս մասին երեկ կայացած ասուլիսում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը։
«Նոր համակարգի ներդրումը կօգնի երաշխավորել վիզայի համար դիմողների անձնական տվյալների պաշտպանությունը հափշտակումից, ինչպես նաեւ կկանխարգելի կեղծ ինքնության ներկայացման դեպքերը, որոնց հետեւանքով որոշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում շարունակվել է ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ ԱԺ համագործակցությամբ կազմակերպված «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով «Ռոուզ Ռոթ» 89—րդ սեմինարը։ Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ—ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաեւ ՆԱՏՕ—ի գործընկերությունը Հարավային Կովկասում։
Նիստը վարել է ՆԱՏՕ ԽՎ—ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի գլխավոր զեկուցող Ժուլիո Միրանդա Կալհան։ Քննարկումների առանցքում եղել է «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը» թեման, որի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։ Նա ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը եւ կատարված քայլերը։ Պարոն Հովակիմյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ—ն խրախուսում է մասնակից երկրներին զերծ մնալ ուժի կիրառումից՝ հիմք ընդունելով ՄԱԿ—ի կանոնակարգը եւ հետեւելով հելսինկյան ակտի սկզբունքներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներդրում են ունեցել բանակցային գործընթացի ամրապնդման եւ հետագա պահպանման ուղղությամբ։ Փոխնախարարը, անդրադառնալով մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը, նշել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել մադրիդյան սկզբունքները՝ փաստաթուղթն ան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թբիլիսիում հունիսի 14—ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. կարկուտով եւ քամով ուղեկցվող տեղատարափ անձրեւի հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր, ճանապարհներ, ենթակառուցվածքային այլ օբյեկտներ։
Աղետից հետո Վրաստանը ցավակցության եւ աջակցության հաղորդագրություններ է ստանում տարբեր երկրներից։ 
Աղետի հետեւանքով մեկ տասնյակից ավելի մարդ է զոհվել, այդ թվում նաեւ հայեր։ Երեկ ՀՀ ԱԳՆ—ն հայտնեց 4 հայազգի զոհի մասին. Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով՝ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայեր Ժաննա, Սվետլանա, Լիանա եւ Նանա Եղիազարովաները։ Զոհված հայերի մարմինները տեղափոխելու են Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցի, որտեղ էլ կանցկացվի հոգեհանգստի արարողությունը։ Եղիազարովա քույրերը բնակվել են Սվանեթի փողոցում, որտեղ տեղի է ունեցել հեղեղում։ Ցեխաջուրը լցվել է նրանց տունը, եւ քույրերը չեն կարողացել դուրս գալ։
Սակայն զոհերի ընդհանուր թիվը դեռեւս վերջնական չէ։ Վրացական ԶԼՄ—ները ժամ առ ժամ հայտնում են նոր զոհերի մասին։ Ավելի քան 260 մարդ անօթեւան է մնացել, կան անհետ կորածներ։ Թբիլիսիի 2 շրջանների մոտ 22 հազար սպառող աղետի հետեւանքով մնացել էր առանց էլեկտրաէներգիայի. բարեբախտաբար դա հնարավոր է եղել վերականգնել։ 
Մեծ կորուստներ է կրել քաղաքի կենդանաբանական այգին։ Այգին ուներ ավելի քան 600 «բնակիչ», որոնցից կեսից ավելին սատկել են։ Ազատության մեջ հայտնված եւ ջրին զոհ չգնացած շուրջ 30 գիշատիչ կենդանիների մի մասը քն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025